Իմ ,,1000 հայզագի գեներալներ և ծովակալներ,, գրքի մի օրինակ խոստացել էի
,,Ֆեյսբուքյան,, ընկեր Ռեգինա Վրեժի Ճաղարյանին: Ռեգինան եկավ
մանկավարժականի գրադարան օրվա առաջին կեսին: Պիտի գաղտնիք բացեմ՝ մենք հին՝
,,Ֆեյսբուքից,, էլ առաջ ծանոթ-ընկերներ էինք Աջափնյակ վարչական շրջանից և
բացի այդ նա մեր համալսարանի մշակույթի ֆակուլտետի մենեջմենտի բաժնի
մագիստրատուրայի ուսանող է: Անբռնազբոսիկ զրույց ծավալվեց հազար ու մի թեմայի շուրջ: Ու թեև երեկոյան 16-րդ թաղամասի երեխաների համար
միջոցառման պատասխանատուներից մեկն էր, ու մերթնդմերթ հեռախոսով
պայմանավորվածություններ էր ճշտում, անգամ հանձնարարություններ տալիս, բայց
խոսակցությունը հետաքրքիր էր և ժամանակն այնպես ,,թռավ,, որ դժվարությամբ
պիտի հասներ դրան: Ինչ լավ է, որ մենք ինքնուրույն մտածող, քաղաքական
քայլեր կատարող երիտասարդներ ունենք: Ավելին՝ պարզվեց բանաստեղծություններ է
գրում ու դրանք զետեղել է իր էջում և պատրաստվում է գրքով մատուցել
ընթերցողներին: Կատակեցի Համո Սահյանի խոսքերով. ,,Ում վրա ուզում ես մատդ
դիր/ Այս տարի տպում է հատընտիր...,, բայց հետո, երբ որոշ գործեր կարդացի
մտածում եմ կատակս հետ վերցնել:
Մնում է, որ կայանալու ճանապարհին
Ռեգինան շարունակի իր ինքնուրույն քայլերը, իսկ ,,ֆեյսբուքն,, էլ
հնարավորություն տա լավ ընկերներ գտնել... Մնում են մյուսները, ում գիրք եմ խոստացել /ևս երկու ընկեր/:
Ըստ պայմանավորվածության 16.30-ին եկավ կեսգիշերին ,,ֆեյսբուքում,, իմ
600-րդ ընկեր դարձած Գարիկ Ավետիսյանը: Ստացավ իմ, բայց արդեն համապատասխան
մակագրությամբ իր ,,1000 հայազգի գեներալներ և ծովակալներ,, գիրքը: Հաճելի
երիտասարդ ու լավ զրուցակից էր: Ավարտել է ,,Հրաչյա Աճառյան,, համալսարանի
իրանագիտության բաժինը, աշխատում է թարգմանիչ և թղթակցում է մի շարք
թերթերի ու ամսագրերի: Այս բոլորի հետ պարզվեց, որ Հայոց բանակում
ծառայության բերումով իմ ընկեր Սամվել Ավետիսյանի որդին է: Այսպիսի լավ
բաներ: Հաջողություն նրան ու շնորհակալություն ,,ֆեյսբուքին,,...
Հայ
Յեղափոխական դաշնակցության գործիչ Խաչատուր Կարճիկյանի 1916 թվականի
փետրվարի 26-ի նամակը Անդրանիկ Զորավարին. Նամակի բնօրինակը Տիգրան
Պետրոսյանցի սեփականությունն է
Սիրելի՛ Անդրանիկ, Դու
ի հարկէ իրաւունք ունիս պահանջելու, որ աւելի շուտ-շուտ տեղեկութիւններ
հաղորդեմ, սակայն մեզանում նամակ չգրելու հիւանդութիւնը նորութիւն չէ, միւս
կողմից էլ այնքան քիչ նորութիւններ կան, որ գրելու առանձին բան էլ չի
լինում: Խմբերի վերակազմութեան խնդիրը սկզբունքով մնում է նոյն դրութեան
մէջ: Իւդենիչը [1] կարգադրել է (կամավորական) խմբերին ձեռք չտալ, քանի
նոքա կռուի դաշտում են, այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ խմբերը
առաջաւոր դիրքերից յետ քաշուին, պիտի ենթարկուին վերակազմութեան, այսինքն,
ուրիշ խօսքերով` լուծման: Երեկ հենց փոխարքայի [2] զինւորական օգնականը -
Եանուշկեւիչը յայտնել էր եպիսկոպոսին [3], որ փոխարքան անդառնալի է համար
[ում] վերակազմութեան խնդիրը, որ ոչ մի պայմանով վերաքննութեան չի ենթարկւի
այդ հարցը: Եվ ուզում են իրենց խելքով համոզել մեզ, որ դա մեզ օգուտ է, որ
եթե խմբերը լինեն ռուս սպաների ղեկավարութեան տակ ու ենթարկւեն զինւորական
կանոնադրութեան (երդում եւ այլն), ոչ միայն զինւորական դիսցիպլին կմտնի
խմբերի մէջ, այլեւ մեր խմբերի գործունէութիւնները կարձանագրւին ու
պատմութեան գնահատութեան կենթարկւին: Սակայն այս մարդոց չի լինում
հասկացնել, որ այդ պայմաններում ոչ մի կամաւոր չի մնալ, որ կռւի
սիրահարութեան համար չէ, որ կամաւորները գնում են կռւի դաշտ ու զոհւում: Մի
խօսքով, ինչպէս երեւում է, սոքա նոր են գլխի ընկել, թէ ինչ խոշոր
քաղաքական նշանակութիւն ունեն եւ կունենան ապագայում այս ձեւով կազմած
անկախ մեր խմբերը: Արդեն հասկանում են, որ ապագայում խաղաղութիւն կնքելիս
եւ մեր հարցը լուծելիս այդ խմբերի անցեալն ու ներկան նրանց կատարած դերը
կարող է մեծ խոչընդոտ հանդիսանալ իրենց ախորժակներին յագուրդ տալու, ուստի
եւ ուզում են ինչ էլ լինիՙ մեզնից ազատւեն: Ինչպէս գիտեսՙ այլեւս ոչ մի
յարմար պատճառ չկարողացան գտնել վերակազմութիւնը հիմնաւորելու համար:
Ստիպւած էին խոստովանել, որ իբրեւ զինւորական ուժերՙ խմբերն իրենց մէկ
տարւայ գործունէութեամբ միանգամայն կանգնած [են] եղել իրենց բարձրութեան
վերայ. դիսցիպլինան մեր մէջ այժմ պակաս չէ, քան թէ իրենց [զորա] մասերում:
Մնում էր մի բան, որ հայերը չպիտի բացառութիւն կազմեն, քանի որ բոլոր
ազգերի խմբերը վերակազմւած են եւ կազմում են սոսկ [կանոնավոր] զօրքի մասեր,
հայերի ուրոյն կազմակերպութիւնը ու խմբապետների անկախութիւնն ու
ազատութիւնը, միւս ազգութիւնների կողմից, իբր թէ բողոքի տեղիք է տալիս եւ
որ ներքին ազգերի համերաշխութեան համար պէտք է այդ արտօնութիւնը (այսինքն
զոհւելու արտօնութիւնը) հայերից խլել: Սրա հետ միասին, ի հարկէ, աւելացնում
են, որ խմբապետներն ու իրենց օգնականները դաշնակցականներ են, յեղափոխական
կազմակերպութեան անդամներ, իսկ այդ հանգամանքը «անյարմար» բան են համարում:
Ի հարկէ, ամեն կերպ աշխատեցի հասկացնել, որ մեր խմբերը ուրիշ ազգերի
խմբերի հետ չի կարելի համեմատել, որ մերոնց կէսից աւելին տաճկահայեր են,
որոնք չեն կարող ոչ ընդունել եւ ոչ մտնել ռուսական զօրքի մէջ, իբրեւ
զինւորներ, որ մեր սովորութիւններն ու պատմական անցեալը չի հաշտւի այդ տիպի
զօրամասերի հետ, որ խմբերը այդպիսով կլուծւին: Բայց մարդիկ կարծես հենց
այդ են ուզում եւ ոչինչ լսել չեն ցանկանում: Այսինքն, վերջը ինչ է լինելու
մենք դեռ յոյսներս չենք կորցրել, աշխատում ենք եւ Պետրոգրադ եւ այստեղ:
Յոյս ունենք, որ կռւող խմ
... Читать дальше »
Օրեր առաջ Ապարանի հերոսամարտի հուշարձանի նկարի տակ մի այսպիսի գրություն թողեցի.
,,Նկարը հոյակապ է, մակագրությունը՝ անորակ: Խնդիրը կայանում է նրանում,
որ մենք ենք թշնամու ջրաղացին ջուր լցնում: Ինչ է նշանակում
,,Բաշ,,-Ապարան: 9-րդ դարից սկսած եղել է, այսօր կա և միշտ կլինի Ապարան:
,,Բաշը,, օտարի հավելում է և միշտ հիշեցնելու է, որ օտարը այ
դտեղ
անվանափոխություն է փորձել կատարել: Մենք ինքնակամ երկարաձգում ենք օտարի
անվանալուծը: Կարծում եմ գրածս բավական է, որ այլևս որևէ մեկը այդ ,,բաշ,,
բառը չօգտագործի: Դրա փոխարեն միշտ գրի Ապարան և Ապարանի հերոսամարտ...,,: Այս մակագրությունը հավասարապես վերաբերում է Հայոց աշխարհի բոլոր բնակավայրերի անուններին:
Այս տեսակետը ես հիմա չէ, որ որդեգրել եմ: Նայեք դեռևս 1988 թվականին
,,Ավանգարդ,, թերթի կես էջը զբաղեցնող իմ ,,Վերականգնել պատմական
անունները,, հոդվածը: Հենց այդ հոդվածում և այն էլ ,,խորհրդային,,
անթուլատրելի օրերին գրել եմ նույն բանը: Առաջարկել եմ տուրք չտալ
,,կարոտախտին,, և մեր ժառանգներին հնարավորություն տալ ապրելու մեր
բնակավայրերի հայերեն-պատմական անունների միջավայրում և մոռանալ, որ մեր
բնակավայրերը ունեցել են օտարահունչ անուններ /էլ առավելս, որ օտարները
100-ից 90-ի դեպքում ընդհամենը հայկական անունի թարգմանություն են
կատարել/: Անգամ առաջարկել եմ, որ պատմական անունները չպաշտպանած
բնակավայրերին տրվեն հայերեն անուններ... Հիմա էլ նույնն եմ ասում:
Բավական է որևէ օտար անուն շահարկելը: Ոչ պատմաբանները /իբրև թե բա ոնց
կլինի, որ առանց հին անունի նորը գրենք, չէ որ մարդիկ չեն ճանաչի, կամ
պատմական փաստը ոնց շրջանցենք.../, ոչ բանասերները, ոչ գյուղագիրները, ոչ
անգամ սովորական քաղաքացիները օտար անուններ օգտագործելու, էլ առավելս
դրանց ժամկետը երկարացնելու իրավունք ուղղակի չունեն: Այս պահին՝ այսքանը: Բարին ընդ հասկացողը, չհասկացողներին էլ՝ հասկանալու ունակություն: