փակվել 2006 թ-ին:
Կազմակերպությունը լուրջ քաղաքական դերակատարություն ուներ հատկապես
սկզբնական փուլում, հանդես էր գալիս հայտարարություններով,
դիրքորոշումներով, անգամ ,,Անբերդ,, անունով թերթը դարձրեց իր խոսափողը:
Մինչև 1995 թ-ը մասնակցել է շրջանային ու քաղաքային ընտրությունների,
ունեցել պատգամավորներ, իսկ այդ թվականին հայտ ներկայացրել ՀՀ Ազգային
ժողովի առաջին գումարման ընտրություններին մասնակցելու համար և հավաքեց
բոլոր գրանցված մասնակից-կուսակցություններից ավելի շատ ստորագրություն
/կարող ես ստուգել արխիվները, եթե, իհարկե, ոչնչացված չեն/, բայց հենց այդ
պահից ենթարկվել է իշխանական միանշանակ ճնշման և բացարձակ անհիմն հանվել
պայքարից: Մինչդեռ հավաքված ավելի քան երեսուն հազար ստորագրությունները
թույլ էին տալիս ասելու, որ հինգ և ավելի տոկոսն արդեն իսկ ապահովված էր...
Կուսակցության դեմ պայքարը համահայկական ձև ընդունեց, դրան միացան
խարդավանքները, զուգահեռ անունով կուսակցության ստեղծումը, հայտնի
կուսակցություններից մեկի կողմից իբրև Բագրատունի հորջորջված մի ապօրինածնի
Հայաստանում խաղի մասնակից դարձնելը... Ինչևէ: Ես այսօր էլ մնում եմ նույն
գաղափարի կրողը և նույնիսկ, եթե այստեղ հետևում ես իմ քայլերին, կտեսնես
որ հենց այդ ուղղությամբ է գնում իմ ,,ֆեյսբուքյան,, ներկայությունը: Մտիր
իմ էջը և տես խորագիրը. ,,Հայոց Աշխարհ. Տիգրանական,, /սա ազգահավաքի,
հողահավաքի, հայկական ազգային արմատներին վերադարձի, ազգայնական գաղափարով
տոգորվելու, պահպանողական ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ուղղակի կոչ է/ և
կարդա որոշ մտքեր: Համոզված եմ, որ համապատասխան համախմբումից հետո՝
շարժումը նոր կյանք կստանա... Սա է մեր ճանապարհը և առաջարկս է միավորել
ուժերը և միավորված կերտել ՆՈՐ, ԹԱԳԱՎՈՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ: Բոլոր կասկածողներին
էլ հանգստացնեմ, որ թագավորի ով լինելը այս մեծագույն ազգային խնդրում ինձ
համար այնպես չէ, որ վերջին խնդիրն է, բայց առանձնահատուկ չէ:
Տիգրան ՀԱՅԱԶՆ