| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Август » 31
Հայ Յեղափոխական դաշնակցության գործիչ Խաչատուր Կարճիկյանի 1916 թվականի փետրվարի 26-ի նամակը Անդրանիկ Զորավարին /նամակի բնօրինակը Տիգրան Պետրոսյանցի սեփականությունն է/
Սիրելի՛ Անդրանիկ, Դու ի հարկէ իրաւունք ունիս պահանջելու, որ աւելի շուտ-շուտ տեղեկութիւններ հաղորդեմ, սակայն մեզանում նամակ չգրելու հիւանդութիւնը նորութիւն չէ, միւս կողմից էլ այնքան քիչ նորութիւններ կան, որ գրելու առանձին բան էլ չի լինում: Խմբերի վերակազմութեան խնդիրը սկզբունքով մնում է նոյն դրութեան մէջ: Իւդենիչը կարգադրել է (կամավորական) խմբերին ձեռք չտալ, քանի նոքա կռուի դաշտում են, այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ խմբերը առաջաւոր դիրքերից յետ քաշուին, պիտի
...
Читать дальше »
Просмотров:
676
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
31.08.2012
|
|
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞ Հ Ա Յ Ո Ց Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Ը
Առաջին անգամ Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինին հանդիպել եմ, երբ 15
տարեկան էի: Վեհափառին ինձ ներկայացրեց միաբանության հարգարժան
վարդապետներից մեկը: Վերջին անգամ հանդիպել
եմ 1993 թ-ի վերջին, երբ Արցախ մեկնող Ապարանի և Աշտարակի վաշտերի
զինվորներին առաջնորդեցի Մայր տաճար և խնդրեցի Վեհափառին Անձամբ օրհնանքի
խոսք ասել զինվորներին... Վեհը թեև հիվանդ ու տկար էր, եկավ վարդապետի
օգնությամբ, բայց երբ կանգնեց Մայր տաճարում ծնկի եկած 150-ից ավելի
զինվորների առաջ, մոռացավ ամեն կարգի տկարություն և իսկական ԱԶԳԻ ՀՈՐ խոսք
ասաց, մաղթեց քաջակորովություն ու պահանջեց /ՊԱՀԱՆՋԵՑ/ անձնուրացաբար
կատարել զինվորի պարտքը: Ապա անցավ շարքե-շարք և իր Հայրապետական Աջը դրեց
յուրաքանչյուր զինվորի գլխին: Առաջ ընկնելով ասեմ, որ այդ զինվորներից ոչ
մեկը թշնամուց անգամ քերծվածք չստացավ ու իր պարտքը կատարած վերադարձավ
տուն: Ու այդպես եղավ, որովհետև Վեհափառ Վազգեն Առաջինն էր Անձամբ օրհնել
նրանց: Չգիտեմ այս կյանքում ինձ կվիճակվի Նրա նման մեկ այլ Վեհափառի տեսնել
Հայոց Եկեղեցու գլուխ: Որովհետև Նա առաջին հերթին ՀԱՅ էր, ինչպես Ինքն է
գրել, և ապա քրիստոնյա, իր հոտի Հովվապետն էր և ապա այլ ազգերի ջատագով:
Հասուն տարիքում Նրա հետ ունեցած հանդիպումների սղագրությունները արել եմ:
Իհարկե նաև հիշում եմ այլ հանդիպումների առարկան ևս: Մի օր Հայոց Լուսավոր
Վեհափառի հետ եղած խոսակցությունները կհանձնեմ թղթին...
Просмотров:
641
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
31.08.2012
|
| |
|
|
|