Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 08.11.2024, 13:36
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 03

ՊԱՏԱՍԽԱՆ ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻՆ
1
Սուրիկ, հարգելիս, դու խոսում ես խորհրդային նոմենկլատուրային գիտնականի նման կամ տեսանկյունից: Բերածդ օրինակն էլ սխալ ելակետից ես օգտագործում: Տեղանունների բառարանը գրվել է հենց միայն այն բանի համար, որ ապացուցի յուրաքանչյուր հայկական բնակավայրի հայկական լինելը և օտարների կողմից բռնապարված լինելու փաստը ապացուցելու համար: Եվ ինչու է քեզ այդքան անհանգստացնում վավերա-դոկումենտալության պարագան. երբ քո կողքի ,,պայքարող,, ազգերը դրա վրա թքած ունեն և ցանկացած անուն օգտագործում են այնպես, ինչպես իրենք ,,մոգոնել,, են:

2
... սկզբից մտածեցի չպատասխանել, հետո հասկացա, որ պիտի նեղանաս, որ չեմ արձագանքում: Դատափետելու որևէ նշույլ չեմ դրել խոսքիս մեջ և այդ չէ մտածածս: Ուղղակի մենք տարբեր հարթություններում ենք խոսակցությունը տանում: Իմ քաղաքական ուղին սկսվել է 1
966-ին /ընդհամենը 15 տարեկան էի/, իսկ 1967-ին արդեն ձերբակալվել ու այնուհետև մինչև 1988-ը եղել եմ հատուկ կարգավիճակում /այն ժամանակ, երբ ուրիշները հարթ ճանապարհով գնում ու գնում էին/... Իսկ գիտական պրպտումներս սկսել էի շատ ավելի վաղ /1965-ին գետնի տակ անցած եկեղեցի եմ պեղել-բացել, ոտքով չափել եմ պատմական ողջ Նիգ գավառը, գրել եմ Արարատյան թագավորության ժամանակների սեպագրերից մեկում ի հայտ եկած ,,Նագիու,, /իհարկե՝ Նիգ/ տեղանվան մասին և այդ օրերի ակադեմիկոս Մկրտիչ ներսիսյանից նամակ եմ ստացել, որ ,,Գիտությունը վունդերկինդության համար չէ...,, իսկ տարիներ անց մի ուրիշ ակադեմիկոս հանկարծ հասկանում է, որ Նագիուն իրոք Նիգն է.../: Այս ամենը նրա համար, որ չմտածես, թե այսպես մտածում եմ հիմա:  Հիմա գամ տեքստիդ: Փոքրիկ խորհրդային շրջանի դեմագոգիա կա այն կարծիքիդ մեջ, որ ես ԵՐԵՔ բառարագիրների հասցեին եմ խոսում: Ընդհակառակը նրանք շատ մեծ գործ են կատարել և նրանց երեքին էլ անձամբ ճանաչել ու հարգել եմ: Ես ընդհամենը խոսում եմ քո մոտեցմա
ն մասին: Եվ ամենակարևորը՝ նրանք ամենադժվարը կատարել են, մեզ համար պարզել են թե որը որն է: Ու պետք չէ դրանից հետո ամեն անգամ գրել, որ ղուրդուղուլին Արմավիրն է: Այսքանը: Իսկ 1500 անմարդաբնակ բնակավայրերի պարագան շահարկել պետք չէ: Դրանց բոլորին էլ կարող էիր շատ ավելի հեշտ գտնել 1830-1886 թթ-ին ռուսների /Իվան Գլինկայից սկսած/ արած 6,5 մարդահամարների գրքերում, որ շատ լավ պահպանվել ու հիմա էլ գտնվում են Հայաստանի պատմության արխիվում: Մի անգամ էլ կրկնեմ՝ պարզապես մեր մոտեցումներն են տարբեր:

Տիգրան ՀԱՅԱԶՆ


Просмотров: 574 | Добавил: tigranhayazn | Дата: 03.08.2012 | Комментарии (0)

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ-ԱՌԱՋԱՐԿ

Իմ շատ հարգելի ,,Ֆեյսբուքյան,, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ

Չգիտեմ ինչ հիմքերով կայքի շահագործողները նախ 7 օրով ու դրանից անմիջապես հետո 14 օրով ինձ զրկել են նոր ընկերներ ունենալու հնարավորությունից: Իսկ իմ քայլերը բնավ չեն հակասել ընդունված կանոններին և չեն եղել հակա,,ֆեյսբուքյան,,:
Ինչ եմ արել ես: Ընկերության եմ հրավիրել մարդկանց, ովքեր ավարտել են Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կամ սովորում են այդ հաստատությունում: Նման դեպքում որն է իմ սխալը:
,,Ֆեյսբուքի,, հնարավորություններն օգտագործելով փորձում եմ բոլոր ,,ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻՆ,, հավաքել մի կտուրի տակ: Որն է իմ քայլի անհարմարությունը այս կայքի ու այն շահագործողների համար:

Ընկերներ հրավիրելու հնարավորությունից երկարաժամկետ զրկված լինելու հանգամանքից ելնելով դիմում եմ կայքի օգտատեր բոլոր արդեն շրջանավարտ ,,Աբովյանցիներին,,՝

1. Ժամանակն է, որ ինչպես բոլոր բուհերը մենք ևս ունենանք մեր շրջանավարտների միավորումը, որը հնարավորություն կտա տեսնելու, թե մեր շրջանավարտները ավարտելուց հետո Հայաստանում և Հայաստանից դուրս ինչ գործունեություն են ծավալել, աշխատում են արդյոք ընտրած մասնագիտությամբ, թե այլ բնագավառում են հաջողությունների հասել, հիշում են արդյոք իրենց բուհը, հպարտանում են, որ ,,Աբովյանցի,, են, իրենց զավակներին ուղղորդել են նուն բուհում սովորելու...

Վերոհիշյալից ելնելով խնդրում եմ բոլոր նախկին ,,Աբովյանցիներին,,, իրենք ինձ առաջադրեն ընկերություն, ինչի համար նախապես շնորհակալություն եմ հայտնում:

2. Ներկայում Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում սովորողներին ևս կոչ եմ անում ընկերություն առաջարկել և միավորվել մի տանիքի տակ:

Ներկայում իմ 605 ընկերներից ավելի քան 300-ը նախկին ու ներկա ,,Աբովյանցիներ,, են: Ես փորձում եմ այստեղ առավել դյուրին դարձնել նրանց բոլորի շփումները և կարծում եմ, որ սա ,,Աբովյանցիների,, ամենամեծ խումբն է:

,,Աբովյանցիներ,, սպասում եմ Ձեզ և Ձեր ընկերության առաջարկներին:

Միասին մենք մեծ ուժ կլինենք:

... Читать дальше »
Просмотров: 607 | Добавил: tigranhayazn | Дата: 03.08.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz