966-ին /ընդհամենը 15
տարեկան էի/, իսկ 1967-ին արդեն ձերբակալվել ու այնուհետև մինչև 1988-ը
եղել եմ հատուկ կարգավիճակում /այն ժամանակ, երբ ուրիշները հարթ ճանապարհով
գնում ու գնում էին/... Իսկ գիտական պրպտումներս սկսել էի շատ ավելի վաղ
/1965-ին գետնի տակ անցած եկեղեցի եմ պեղել-բացել, ոտքով չափել եմ պատմական
ողջ Նիգ գավառը, գրել եմ Արարատյան թագավորության ժամանակների սեպագրերից
մեկում ի հայտ եկած ,,Նագիու,, /իհարկե՝ Նիգ/ տեղանվան մասին և այդ օրերի
ակադեմիկոս Մկրտիչ ներսիսյանից նամակ եմ ստացել, որ ,,Գիտությունը
վունդերկինդության համար չէ...,, իսկ տարիներ անց մի ուրիշ ակադեմիկոս
հանկարծ հասկանում է, որ Նագիուն իրոք Նիգն է.../: Այս ամենը նրա համար, որ
չմտածես, թե այսպես մտածում եմ հիմա:
Հիմա գամ տեքստիդ: Փոքրիկ
խորհրդային շրջանի դեմագոգիա կա այն կարծիքիդ մեջ, որ ես ԵՐԵՔ
բառարագիրների հասցեին եմ խոսում: Ընդհակառակը նրանք շատ մեծ գործ են
կատարել և նրանց երեքին էլ անձամբ ճանաչել ու հարգել եմ: Ես ընդհամենը
խոսում եմ քո մոտեցման մասին: Եվ
ամենակարևորը՝ նրանք ամենադժվարը կատարել են, մեզ համար պարզել են թե որը
որն է: Ու պետք չէ դրանից հետո ամեն անգամ գրել, որ ղուրդուղուլին Արմավիրն
է: Այսքանը: Իսկ 1500 անմարդաբնակ բնակավայրերի պարագան շահարկել պետք չէ:
Դրանց բոլորին էլ կարող էիր շատ ավելի հեշտ գտնել 1830-1886 թթ-ին
ռուսների /Իվան Գլինկայից սկսած/ արած 6,5 մարդահամարների գրքերում, որ շատ
լավ պահպանվել ու հիմա էլ գտնվում են Հայաստանի պատմության արխիվում: Մի
անգամ էլ կրկնեմ՝ պարզապես մեր մոտեցումներն են տարբեր: