Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 20:21
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 11
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՄԻ ՆԿԱՐԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս պատկերը ներառվել է Լոնդոնում հրատարակված Աստվածաշունչ գրքում:
Պատկերի կարևորությունը նրանում է, որ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ներկայացվել է ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Սա գուցե ինչ-որ բան հուշի հայ պատմաբաններին, կոնկրետ նրանց, ով
քեր զբաղվում են Հայոց ծննդաբանությամբ և, ցավոք, այդ գործընթացից ոչինչ չեն հասկանում /ավելի շուտ թութակի պես կրկնում են օտարների ցանկացած հայատյաց կարծիք հայերի պատմություն չունենալու և անգամ եկվոր լինելու վերաբերյալ/:
Կարծում եմ այդ մարդուկները պարտավոր են ներողություն խնդրել Հայ ազգից ու զբաղվեն այլ /իրենց ,,տերերին,, բավարարող/ գործերով: Նրանց հուշում ենք, որ թողնեն իրենց անիմաստ գիտաոչնչացման գործընթացը...


Տիգրան ՀԱՅԱԶՆ



Просмотров: 620 | Добавил: tigranhayazn | Дата: 11.08.2012 | Комментарии (0)

ԳՐԱՌՈՒՄ

Մենք հարգարժան Անժելա և Վահե, հերթական անգամ արձանագրում ենք հայ հոգևորականների կողմից մեր պատմության բռնաբարության փաստը, որ իրականացնում են հրով ու սրով, ավերով ու արյունով իրականացված 301-ի հավատափոխություն-հեղաշրջումից սկսած: Այդ նույնն են անում նաև նրանց քաղաքականությանը կցված ,,պատմաբանները,,: Մեր ժողովրդի շուրջ 15 հազարամյա գրավոր /ժայռապատկերայի/, ինչպես նաև քաղաքակրթական ու պետականաշինական 5000 ամյա պատմությունը զոհաբերվում են օտար մտածողությանն ու մեր թշնամիների նկրտումներին: Արթնանալ է պետք մեզ պատած թմբիրից ու վերականգնել է անհրաժեշտ մեր ԱԶԳԱՅԻՆ ԵՍԸ: Սա է մեր պատմական տարածքներին ու մեր պատմությանը վերատիրելու միակ գրավականը:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 549 | Добавил: tigranhayazn | Дата: 11.08.2012 | Комментарии (0)

Հ Ա Մ Ա Յ Ն    Հ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Ը

Աշխարհի համայն հայերին ջերմորեն շնորհավորում եմ ԲՈՒՆ ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ 4504-րդ տարեդարձի առթիվ:

4504 տարի առաջ Հայոց անվանադիր ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԸ իր լայնալիճ աղեղից արձակած եռաթև նետով տապալեց՝ սատակ արեց բռնակալ Բելին և դրեց մեր ՏՈՄԱՐԻ սկիզբն ու մեր ինքնությամբ Հայոց պետականություն կերտելու ՀԻՄՆԱՔԱՐԸ:


Թող Հայոց Աստվածները աշխարհի բոլոր ծագերում ապրող Հայերին, հայկական ծագում ունեցող ու իրենց ինքնությունն ընդունող մարդկանց բերեն երջանիկություն, վերադարձնեն Հայոց պատմական-ազգային հիշողությունը:


Ապավինենք մեր Աստվածների զորությանը, տեր լինենք մեր ազգային արժեքներին ու այս պահից սկասծ ԱՊՐԵՆՔ, ԱՐԱՐԵՆՔ ԱՐԻԱԲԱՐ ՈՒ ՀԱՅԵՐԵՆ:


Ձեր Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 569 | Добавил: tigranhayazn | Дата: 11.08.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz