Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 19.04.2024, 21:31
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 12
ՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՒՐԻ K-ian-ԻՆ

Բարև Հուրի: Ես Տիգրան Պետրոսյանցն եմ՝ Տիգրան Հայազնը, որի գրառումը աստվածաշնչական մի նկարի առիթով պատճառ դարձավ, որ Դուք մի ամբողջ գիշեր ,,պայքարեք,, այլ Պետրոսյանցների դեմ /և ասեմ՝ բացարձակ անհաջող/: Որքան հասկանում եմ ծնունդով հայ եք և հայագիտական կրթություն ստացած: Բայց, չնայած Ձեր շատ երիտասարդ տարիքին, լցված եք հայության թերարժեքության բարդույթով: Եթե այդպես չէ, ինչու եք Ձեր հայկական ազգանունը թաքցրել անհասկանալի ,,K-ian,, բառերի հետևում: Սա գրում եմ նրա համար, որ համոզվեք, որ ընդհամեն ուզում եք ներկայանալ տրանս կամ ավելի շատ աշխարհաքաղաքացի և ոչ թե հայ: Իսկ մեր ազգի բացթողումները վկայաբերելը՝ դրանք հաղթահարելու տեսությունը, Ձեր և Ձեր նման մտածողների պաշտպանական վահանն և ընդհամենը: Ով է Ձեզ խանգարում, որ աշխարհաքաղաքացի լինեք՝ եվրոպամետ, ամերիկամետ: Եղեք և ընդունեք միայն այն ,,գիտելիքը,, որ հայագիտական Ձեր քոլեջում այդպես ակադեմիապես Ձեզ մատուցել են ու Դուք նման կրավորականությամբ /կուրորեն/ ընդունել եք: Ես Ձեր հետ վեճ չունեմ և ինչպես ցույց տվեց երեկվա Ձեր վեճը այլ Պետրոսյանցների հետ /Մելանյան իմ տիկինն է, Հրաչյան՝ որդիս/ գերադասում եմ բարձր լինել համաշխարհայնացած և ազգանուն չունեցող մարդկանցից /թերևս Դուք ասածիս լավագույն օրինակն եք/: Ձեզ բավարարելու համար ասեմ, որ քսաներորդ դարում Աշխարհին /ոչ թե Եվրոպային/ բազում մեծեր ենք տվել, բայց պետականություն չունեինք, ու նրանք նոբելյան մրցանակների գուցեև չեն արժանացել, բայց պակաս չեն ստացողներից: Եթե սկսեմ թվել այդ մարդկանց անունները /Հայաստանում, նախկին Սովետ միությունում, եվրոպաներում ու ամերիկաներում/ մի քանի անգամ կգերազանցի բերածդ ութսուն թիվը: Այնպես որ բարդույթ մի ունեցիր, աշխարհի փոքրաթիվ ազգերից մեկը լինելով մենք բավականաչափ ներդրում ունենք համաշխարհային մշակույթի, գիտության, ռազմական գործի զարգացման ծիրեն ներս ու դուրս: Գալով քաղաքակիրթ բանավեճին ասեմ հետևյալը, որ ընդհամենը Ձեր անզիջում պահվածքը ստիպեց, որ գնա նման խոսակցություն /որ Դուք Ձեզ ուղղված ագրեսիվություն որակեցիք/: Իսկ ինչ եք ուզում, որ հայհոյեք ազգային պետության համար պատերազմ անցած ու ողջ հայության համար Հայաստանի պետություն ստեղծած մարդկանց և մնաք անպատասխան: Գոնե մի քիչ ճանաչում եք Պետրոսյանցներին, գիտեք ովքեր են, ինչ ճանապարհ են անցել: Բացեք համացանցում այդ ազգանունը և կարդացեք, գուցե այդ նաև Ձեզ հուշի, որ Ձեր հայագիտության-հայոց պատմության դասախոսները, իրոք, հայադավ են և ապրում են սեփական ազգի պատմությունը ,,վաճառելու,, հաշվին: Եվ այդ է պատճառը, որ ես նրանց ,,գիտաոչնչացնող,, եմ անվանում: Համոզված եմ, որ Դուք նրանց փաստաբանը դառնալու համար դեռ բավարար տվյալններ չունեք: Իսկ ինչու եմ Ձեզ այստեղ պատասխանում: Այստեղ տեղադրված մի նյութի վերևում խիստ հետաքրքիր գրառում եք կատարել ամեն ինչում դավադրություններ փնտրելու առիթով: Հիմա ասեմ, որ երիցս ճիշտ է Ձեզ ոչ հայ, այլ աշխարհաքաղաքացի կոչելը, քանի որ ամենայն ազգայինը հասկանալու փոխարեն փոքրիկ ամերիկացի եք ,,դարձել,, և հայ ,,պատմաբանների,, նման պատրաստ եք ամեն ազգայինը և ազգի դեմ ուղղվածը ,,ամերիկյան երազանքով,, փոխել: Ուղղակի մտածում եմ, որ այդ ուղղությամբ առայժմ հաջողությունների չեք հասել և խիստ դառնացած եք հայության և հայապահպանությամբ շահագրգռվածների դեմ: Երիտասարդ եք, Ձեր օգտի համար խորհուրդս ընդունեք, գնացեք Ձեր գունավոր երազների հետևից և հայ ազգի թերությունները թողեք ՀԱՅԵՐԸ լուծեն: Այդ K-ian-ով հնարավոր չէ նման բան անել:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
... Читать дальше »
Просмотров: 540 | Добавил: tigranhayazn | Дата: 12.08.2012 | Комментарии (0)

ՄԻ ԽԶԲԶԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Սուրիկ, ինչու չես պատասխանել Անուշ Տեր-Մինասյանի մերկապարանոց խզբզանքին: Ինչու պիտի մեկը, որ հեռու է պատմությունից՝ նման բան գրի ու մնա անպատասխան: Գրեիր, որ դու բնավ որևէ կառույցի վերականգնում չէ, որ առաջարկում ես: Որ քո առաջարկը, այո, առաջարկը բացառապես հայկական տաճար կառուցելու մասին է: Իսկ սույն տողերի հեղինակը բնավ գաղափար չունի, որ առաջարկվող տարբերակը բացառապես հայկական է և այդ պատկերն է ունեցել Մուսասիրի Հայկ Աստծո տաճարը, որ գրավել-կողոպտելուց հետո իր սեպագիր արձանագրությունում նկարել է ասորական Սարգոն թագավորը: Եվ Այն՝ Մուսասիրը, իր ճարտարապետական դիմագծով մի քանի դարով հին է բոլոր կարգի Պարթենոններից ու նրանց նախօրինակն է, ինչպես նաև իր իսկ հողի վրա կառուցված Գառնիի նախօրինակն է: Գրեիր, որ մարդը սխալմունքի մեջ ընկած, սեփական պատմությունից կտրված՝ նման թյուրիմացության մեջ չնկներ և նման եզրահանգում չխզբզեր...
Տիգրան ՀԱՅԱԶՆ



Просмотров: 512 | Добавил: tigranhayazn | Дата: 12.08.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz