Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 19:48
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 19
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՏԵՍԵԼ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ
ՄԵՐ ԵՎ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ


Ես րոպեներ առաջ ,,ֆեյսբուքյան,, իմ ընկերների շարքից հեռացրեցի առաջին մարդուն: Հեռացրեցի, որովհետև ինձ համար անընդունելի են Հայաստանից ,,հեռացածին չմեղադրելու և մնացածներին չհերոսացնելու,, տեսությամբ տառապողները: Իմ ընկերների շարքում շատ են անհատներ, որ ապրում, ստեղծագործում են հեռավոր աշխարհներում, Հայաստանը սիրում են ինձնից ոչ պակաս
և երբեք չեն հայտարարում, որ այնտեղ, որտեղ ապրում են ,,ազատության,, զգացողությունը անսահման է, այնքան, որ վաստակելու համար միշտ կարող են տեղաշարժվել ,,որտեղ հաց՝ այնտեղ կաց,, սկզբունքով:
Իմ ընկերները երբեք նման ցնդաբանություն չեն որդեգրել և իրենց հեռավոր կարոտների մեջ միշտ ուժեղ, արժանավոր Հայաստանի պատկեր են կառուցում և ափսոսում են, որ այս, հենց այս պահին Հայաստանում չեն ու միայն հեռակա են պայքարում Հայաստանի ու հայաստանցու համար:
Մարդն ապրում է հեռվում, ամուսինն աշխատում է աշխարհի ծայրին, իսկ ինքը հպարտանում է, որ ազատություն ունի և կարող է այն ինչպես ցանկանա՝ օգտագործի: Այդպես կարող էր ապրել նաև Հայաստանում, իսկ իր տղամարդը դարձյալ աշխատեր աշխարհի ծայրին՝ հանուն ընտանիքի բարօրության:
Չեմ ընդունում նաև նման բանավեճի հայաստանցի մասնակիցներին, որ ամեն գնացողի համար մատնանշում են հոկտեմբերի 27-ն ու ապրիլի 1-ը և արդարացնում հեռացողներին:
Որ գնում եք, գնացեք, ով է ձեր ,,ազատությունը,, , ձեր խոսքերով ,,առանց սահմանների եվրոպաներ,, տեսնողներիդ տեսողությունը սահմանափակում: Գնացեք: Բայց բավարարվեք դրանով ու եվրոպական ,,գետոների,, սահմանների մեջ վայելեք ձեր ,,սահմանափակված ազատությունը,, , բայց այդ սահմանափակ ազատությունը Հայաստանի դեմ դրոշ մի դարձրեք:
Որ գնացողներին արդարացնում եք ու մատնանշում ձեր ցածր աշխատավարձն ու ասում, որ համընդհանուր ազգային շարժման ժամանակ աչքի եք ընկել, անգամ ձեր հիմնարկից պաշտոնյաներ տվել անկախացած Հայաստանին, բայց վատ եք ապրում, հասկանալի է: Բայց դուք, որ մտավորական եք շատ բարձր կրթությամբ, իրավունք չունեք գնացողների արդարացման փաստաբան լինելու կարգավիճակ ստանձնել: Ձեր նման մտածողները գնում էին նաև խորհրդային բարգավաճ տարիներին, քանի որ Պուլկովոյում, Դուբնայում, Մոսկվայի պետական համալսարանում և այլուր ավելի հայտնի կարող էիք դառնալ, քան գավառական Հայաստանում /այդպես էիք չէ մտածում Հայաստանի մասին/:
Գնում եք՝ գնացեք, գնացողներին արդարացնում եք՝ արդարացրեք, ձեր և ձեր նման մտածողների պակաս Հայաստանը չի ունեցել և չունի: Բայց դադարեք մեր՝ Հայաստանում ապրողներիս վրա տրանս/աշխարհաքաղաքացու ձեր հոգեբանական արշավը: Մենք այստեղ՝ Հայաստանում ենք տեսել ու տեսնում մեր և մեր ժառանգների ապագան, որքան էլ դուք առանց սահմանների եվրոպաներ երազեք...


Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 592 | Добавил: tigranhayazn | Дата: 19.08.2012 | Комментарии (0)

ՆԱՄԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

Հովհաննես ջան, բարի երեկո: Տիկին Մելանյան շատ սրտնեղեց, որ իր էջում, իր ռեպլիկի տակ ինձ նամակ ես ուղղել: Բայց ինձ համար խիստ հասկանալի իրավիճակ է. ինչ ինքն ասում է՝ ես դրանում կամ ու կամ: Եղբայր, հիմա գամ գործնականին: Այս տարի լրանում է մեր համալսարանի 90-ամյակը: Այս ծիրի մեջ սեպտեմբերին /ավելի շատ գուցե հոկտեմբերին, երբ ուսանողները պրակտիկաներից վերադառնում են/ պլանավորում եմ գրական երեկո նվիրված Հովհաննես Շիրազին, քանի որ նա 1935-1937 թվականներին սովորել-ավարտել է մեր համալսարանի Գյումրիի մասնաճյուղի /երեկոյան/ բանասիրական բաժինը /ֆակուլտետի դեկանն էլ եղել է գրող Անդրանիկ Հովսեփյանը/: Օրվա ծրագիրը, ցուցադրությունը, հյուրերը, խոսք ասողները մինչ այդ կպլանավորենք /կխորհրդակցենք այդ ուղղությամբ/: Կարծում եմ լավ միջոցառում կլինի:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 540 | Добавил: tigranhayazn | Дата: 19.08.2012 | Комментарии (0)

ՌԵՊԼԻԿ

Ռուզաննա, մինչ այս զգացմունքային պարզաբանումը, քեզ ու քո բանաստեղծությունները տեսնում էի միայն ու միայն բարի լույսի տակ: Այս պարզաբանումը ուղղակի ցույց տվեց, որ տրանս/աշխարհաքաղաքացի ես ու ոչ ավելի: Եվ պետք չի սեփական անձի կարևորությունը շեշտելով՝ ուրիշներին էլ համոզել, որ դու ազատ քաղաքացի ես և կարող ես ապրել, նույնիսկ արարել այնտեղ, որտեղ ,,հացը,, հեշտ է վաստակվում: Պետք չէ սեփական օրինակով մի ամբողջ մաքառող ժողովրդի պանդխտության դուռը ցուցանել: Բավարարվիր քո ,,ազատությամբ,, և այն մի ցուցանիր ուրիշներին: Ու ասեմ, որ այդքան գրածդ էլ գրոշի արժեք չունի...
Просмотров: 582 | Добавил: tigranhayazn | Дата: 19.08.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Հայոց պատմության մեծագույն հերոսներից վերջինը՝ Հայոց հինգերորդ աշխարհակալությունը ստեղծած արքաների արքա ՏԻԳՐԱՆ ՄԵԾՆ վեհորեն կանգնած է Արցախ աշխարհում: Այստեղ է նա հիմնել իր անունով քաղաքներից մեկը՝ Արցախական Տիգրանակերտը: Այստեղ նրա ժառանգները ժառանգական հաջորդայնության սկզբունքով Անկախ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ խորհրդանիշ զինանշանի վրա հավերժացրել են ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԱՇԽԱՐՀԱԿԱԼԻ ԹԱԳԸ... Եվ թող նրա ակնդեդ հսկողության տակ ու մեր Հայոց Աստվածների զորությամբ Արցախն ու Արևելյան Հայաստան աշխարհը զորանան ու մի օր ամբողջ Հայաստանի տերը դառնան...

Տիգրան ՀԱՅԱԶՆ



Просмотров: 541 | Добавил: tigranhayazn | Дата: 19.08.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz