Հրաչյա ջան, որդիս, ծնունդդ շնորհավոր:
Հոր համար մեծագույն երջանկություն է, երբ որդին կարողացել է հաստատվել,
կայանալ ու հասարակական միջավայրում լինել և ընդունելի, և սիրելի, և
ինքնուրույն... Քո ճանապարհը դու ինքնուրույն ես անցել ու քո ներկան, որ նաև իմ ներկան է, հաղթանակներով է լցված: Քո մանկությունն ու պատանությունը ես ակամա դարձրի հայրենիքի զինվորի նվիրում... Հիշում
եմ, որ տասնհինգամյա պատանի քեզ Ակնի /Աղդամ/ սահմանագծում գիշերային
հերթապահ էի կարգում ու քեզանից ոչ հետու այդ ժամերին կանգնում էի /իհարկե
քեզանից գաղտնի/, որ դու այդ սահմռկեցուցիչ մութի մեջ, թշնամու դեմ-դիմաց
մենակ չլինեիր... Այդ օրերը ես երբեք չեմ մոռանա, իսկ դրանք քո համար մարդ, հայ, տղամարդ դառնալու կարևորագույն կռվաններ էին:
Հիշում եմ այնտեղից մորդ ուղարկած ոտանավորի մի տողը. ,,Ես հպարտ եմ, որ
հիմա այստեղ, Աղդամում եմ և աշխարհին հայտարարում եմ, որ այստեղ հայն է
տերն ու տնօրենը...,,: Այն օրերից սկսյալ դու դարձար Հայրենիք-Հայաստանի
զինվոր ու այսօր մեր պետության զինվոր-սպա ես: Ես հպարտ եմ, որ իմ որդին ես: Ես հպարտ եմ, որ քո ավագ որդուն իմ անունն ես տվել և մեր Տիգրանը շարունակելու է ինձ ու քեզ: Ես հպարտանում եմ քեզանով և մի անգամ էլ շնորհավորում եմ ծնունդդ ու մաղթում հաջողություններ կյանքում և գործերում...
Հարգելի Սուրիկ ... Հայաստանի սատրապը Աքեմենյան արքունիքում և պետության
համադաշինք պալատում բարձ /պատիվ, իշխանություն/ ուներ և իր երկրի ներսում
լիարժեք տիրակալ էր /անգամ դեսպաններ էր ուղարկում Պարսկաստանից այլ
երկրներ ու այդ երկրներում դրանց ընդունում էին/, Հայոց մարզպանը Պարսկական
համադաշինք պալատում, Հայոց իշխանը /ապա՝ ավելի բարձր պաշտոնյա Հայոց
իշխանաց-իշխանը/
արաբական համադաշխնք
պալատում բարձ /պատիվ, իշխանություն/ ուներ և իր երկրի ներսում լիարժեք
տիրակալ էր /անգամ դեսպաններ էր ուղարկում Պարսկաստանից, Արաբիայից այլ
երկրներ ու այդ երկրներում դրանց ընդունում էին/, բայց սա պատմաբաններին
իրավունք չի տալիս այդ Հայաստանները կոչել պետություն: Ռուսաստանի
ռազմակալության տակ եղած ՀԽՍՀ-ն ՄԱԿ-ում բարձ ուներ, ԽՄԿԿ կենտկոմում
Հայաստանի քարտուղարի մակարդակով բարձ ուներ... Սրանք զերո
ներկայացուցչություն են պետություն կոչվելու համակարգում: ՀԽՍՀ-ն ոչինչ
չուներ և անգամ հավաքարարների հաստիքների քանակը հաստատվում էր
Մոսկվաներում... ՀԽՍՀ-ն պետություն չի եղել և ինչ փաստարկներ ուզում եք՝
բերեք, ես դրա տասնապատիկ հակափաստարկներով կապացուցեմ, որ ՀԽՍՀ-ն ընդամենը
ռազմակալված տարածք է եղել:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
2 Սուրիկ... Նախ որևէ
միտումնավորություն չեմ ունեցել, քանի որ իր տեղում եմ պատասխանել գրածիդ:
Ուղղակի այնտեղից եմ պատճենումով դրել նաև այստեղ: Երկրորդ՝ ինչու պիտի քեզ
վիրավորեմ, դու նման բան առ այսօր նկատել ես: Ընդհակառակը քո նկատմամբ
ընդգծված
հարգալից վերաբերմունք ունեմ և
բազում այլ հարցերում գրեթե համակարծիք ենք: Երրորդ՝ ինքդ ավելի լավ ես
պատկերացնում այս վեճի առարկան՝ ՀԽՍՀ պետություն չլինելու հանգամանքը: Ինչ
խոսք, երբ զգացմունքային դաշտում ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը /որի անդամն էիր
նաև դու/, որ վերանվանվեց ՀՀ Գերագույն խորհուրդ, Անկախության մասին
որոշում էր ընդունում, որպես բազիս ընդունեց Առաջին Հանրապետության
իրավահաջորդությունը /և միանգամայն ճիշտ էր/ ու շարունակեց նաև ՀԽՍՀ-ի
իրավահաջորդությունն ընդունել /որը սխալ էր/, քանի որ դրանով լեգիտիմացրեց
Հայաստանի ռազմակալված տարածք լինելու անըդունելի փաստը: Չլիներ այդ սխալ
քայլը պարտադիր կվիճարկվեր 1920 թ-ի Մոսկովյան ռուս-թուրքական անընդունելի
պայմանագրը, որով Հայաստանը մորթոտվեց ու նշածդ դահիճների օգնությամբ
բաժան-բաժան արվեց Թուրքիայի, նրանց կովկասյան եղբայրակից թորքերի ու
Վրաստանի միջև... Հայ ժողովրդի ոչնչացմանն էր ուղղված նաև շուրջ երեք
միլիոնանոց ազգից ավելի քան մեկ միլիոն զինվոր հավաքագրելը Երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին, որ նշանակում է ազգի կենսունակ հատվածի
ուղղակի գլխատում: Եվ սարսափելին այն է, որ ոչ թե մոտ կես միլիոն, այլ
ավելի քան 600 հազար զոհ է տվել ազգը այդ պատերազմում: Գումարիր նաև
աքսորվածների թիվը և պարզ կտեսնես, թե ինչ ՀԽՍՀ պետականություն ենք
ունեցել: Սրանով եմ առաջնորդվում ու նաև արդեն բազում տեղերում բերածս այլ
հաստատումներով, որ 1921-1991 թվականների Հայաստանը համարում եմ
ռազմակալված տարածք, իսկ ՀԽՍՀ-ն ոչ պետականություն:
Ես այս թեզը
հիմա չէ, որ առաջ եմ քաշում... այդպես մտածել եմ իմ ողջ գիտակցական
կյանքում, այդպես գրել եմ իմ տպագրած գրքերում:
Հ.Գ.
Սուրիկ, որևէ մեկին ուղարկիր իմ մոտ՝ մանկավարժականի գրադարան և քեզ
կուղարկեմ ,,1000 հայազգի գեներալներ և
... Читать дальше »