Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 28.03.2024, 17:05
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 31

Խաչատուր Կարճիկյանի նամակը Զորավար Անդրանիկին

Հայ Յեղափոխական դաշնակցության գործիչ Խաչատուր Կարճիկյանի 1916 թվականի փետրվարի 26-ի նամակը Անդրանիկ Զորավարին /նամակի բնօրինակը Տիգրան Պետրոսյանցի սեփականությունն է/

Սիրելի՛ Անդրանիկ, Դու ի հարկէ իրաւունք ունիս պահանջելու, որ աւելի շուտ-շուտ տեղեկութիւններ հաղորդեմ, սակայն մեզանում նամակ չգրելու հիւանդութիւնը նորութիւն չէ, միւս կողմից էլ այնքան քիչ նորութիւններ կան, որ գրելու առանձին բան էլ չի լինում:

Խմբերի վերակազմութեան խնդիրը սկզբունքով մնում է նոյն դրութեան մէջ: Իւդենիչը կարգադրել է (կամավորական) խմբերին ձեռք չտալ, քանի նոքա կռուի դաշտում են, այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ խմբերը առաջաւոր դիրքերից յետ քաշուին, պիտի ... Читать дальше »

Просмотров: 576 | Добавил: tigranhayazn | Дата: 31.08.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Հ Ա Յ Ո Ց  Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Ը

Առաջին անգամ Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինին հանդիպել եմ, երբ 15 տարեկան էի: Վեհափառին ինձ ներկայացրեց միաբանության հարգարժան վարդապետներից մեկը:
Վերջին անգամ հանդիպել եմ 1993 թ-ի վերջին, երբ Արցախ մեկնող Ապարանի և Աշտարակի վաշտերի զինվորներին առաջնորդեցի Մայր տաճար և խնդրեցի Վեհափառին Անձամբ օրհնանքի խոսք ասել զինվորներին... Վեհը թեև հիվանդ ու տկար էր, եկավ վարդապետի օգնությամբ, բայց երբ կանգնեց Մայր տաճարում ծնկի եկած 150-ից ավելի զինվորների առաջ, մոռացավ ամեն կարգի տկարություն և իսկական ԱԶԳԻ ՀՈՐ խոսք ասաց, մաղթեց քաջակորովություն ու պահանջեց /ՊԱՀԱՆՋԵՑ/ անձնուրացաբար կատարել զինվորի պարտքը: Ապա անցավ շարքե-շարք և իր Հայրապետական Աջը դրեց յուրաքանչյուր զինվորի գլխին: Առաջ ընկնելով ասեմ, որ այդ զինվորներից ոչ մեկը թշնամուց անգամ քերծվածք չստացավ ու իր պարտքը կատարած վերադարձավ տուն: Ու այդպես եղավ, որովհետև Վեհափառ Վազգեն Առաջինն էր Անձամբ օրհնել նրանց: Չգիտեմ այս կյանքում ինձ կվիճակվի Նրա նման մեկ այլ Վեհափառի տեսնել Հայոց Եկեղեցու գլուխ: Որովհետև Նա առաջին հերթին ՀԱՅ էր, ինչպես Ինքն է գրել, և ապա քրիստոնյա, իր հոտի Հովվապետն էր և ապա այլ ազգերի ջատագով: Հասուն տարիքում Նրա հետ ունեցած հանդիպումների սղագրությունները արել եմ: Իհարկե նաև հիշում եմ այլ հանդիպումների առարկան ևս: Մի օր Հայոց Լուսավոր Վեհափառի հետ եղած խոսակցությունները կհանձնեմ թղթին...

Տիգրան ՀԱՅԱԶՆ


Просмотров: 547 | Добавил: tigranhayazn | Дата: 31.08.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz