Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 24.04.2024, 03:01
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 06
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱԳԱՎՈՐՈՎ ԵՐԿԻՐ

Հարգարժան Դավիթ Միրզոյան: Հենց այն ամենը, ինչ նշում ես, ինձ ստիպել է դեռևս խորհրդային իշխանության ժամանակ՝ 1987-1988 թթ-ին ստեղծել ,,Հայաստանի Թագավորական կուսակցություն,, քաղաքական կազմակերպությունը /այդ ժամանակներում ռուսալեզու ,,Կոմունիստ,, թերթն անգամ ինձ անվանեց ,,մարդ ֆանտազիայի բնագավառից,,/: 1992 թ-ին այն գրանցվել է և դատարանի որոշմամբ
փակվել 2006 թ-ին: Կազմակերպությունը լուրջ քաղաքական դերակատարություն ուներ հատկապես սկզբնական փուլում, հանդես էր գալիս հայտարարություններով, դիրքորոշումներով, անգամ ,,Անբերդ,, անունով թերթը դարձրեց իր խոսափողը: Մինչև 1995 թ-ը մասնակցել է շրջանային ու քաղաքային ընտրությունների, ունեցել պատգամավորներ, իսկ այդ թվականին հայտ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններին մասնակցելու համար և հավաքեց բոլոր գրանցված մասնակից-կուսակցություններից ավելի շատ ստորագրություն /կարող ես ստուգել արխիվները, եթե, իհարկե, ոչնչացված չեն/, բայց հենց այդ պահից ենթարկվել է իշխանական միանշանակ ճնշման և բացարձակ անհիմն հանվել պայքարից: Մինչդեռ հավաքված ավելի քան երեսուն հազար ստորագրությունները թույլ էին տալիս ասելու, որ հինգ և ավելի տոկոսն արդեն իսկ ապահովված էր... Կուսակցության դեմ պայքարը համահայկական ձև ընդունեց, դրան միացան խարդավանքները, զուգահեռ անունով կուսակցության ստեղծումը, հայտնի կուսակցություններից մեկի կողմից իբրև Բագրատունի հորջորջված մի ապօրինածնի Հայաստանում խաղի մասնակից դարձնելը... Ինչևէ: Ես այսօր էլ մնում եմ նույն գաղափարի կրողը և նույնիսկ, եթե այստեղ հետևում ես իմ քայլերին, կտեսնես որ հենց այդ ուղղությամբ է գնում իմ ,,ֆեյսբուքյան,, ներկայությունը: Մտիր իմ էջը և տես խորագիրը. ,,Հայոց Աշխարհ. Տիգրանական,, /սա ազգահավաքի, հողահավաքի, հայկական ազգային արմատներին վերադարձի, ազգայնական գաղափարով տոգորվելու, պահպանողական ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ուղղակի կոչ է/ և կարդա որոշ մտքեր: Համոզված եմ, որ համապատասխան համախմբումից հետո՝ շարժումը նոր կյանք կստանա... Սա է մեր ճանապարհը և առաջարկս է միավորել ուժերը և միավորված կերտել ՆՈՐ, ԹԱԳԱՎՈՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ: Բոլոր կասկածողներին էլ հանգստացնեմ, որ թագավորի ով լինելը այս մեծագույն ազգային խնդրում ինձ համար այնպես չէ, որ վերջին խնդիրն է, բայց առանձնահատուկ չէ:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 510 | Добавил: tigranhayazn | Дата: 06.08.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz