Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 09:17
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 15

ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ
ԿՈՉԵՆՔ ԱՅԴ ԿՏՈՒՐԸ ՛՛ԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՛՛
ԽՈՍՔ ՀԱՅՈՑ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԹԻՎ
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ





Արսեն ջան, Հարազատս: Այն, որ կոնկրետ Հայաստանի Օրհներգի տեղադրածս տարբերակին ուշադրություն դարձնելու համար այստեղ, իմ էջում կհանդիպեի քեզ՝ 1000 տոկոսով համոզված էի: Եվ գիտես ինչու: Որովհետև ես ևս չեմ ընդունում Օրհներգի կատարման այս տարբերակը /վատ տարբերակը/, ինձ ևս անընդունելի է ՛՛աստղիկային՛՛ ծամածռությունները, որ կոնկրետ
այս ձայնագրությունում առկա են... Այո, Օրհներգի այս կատարումը հակասում է Հայաստանի Սահմանադրական պահանջին: Բայց դու, եղբայր, հաշվի չես առնում մի բան, որ վերևում գրածս միտքը կոնկրետ այս կատարման մասին չէ, այլ Հայաստանի Օրհներգի մասին: Ես իմ յուրաքանչյուր վայրկյանի գոյությամբ շնորհակալ եմ Արարչին, որ Հայ եմ ծնվել, Հայաստանում եմ ծնվել, Հայերեն եմ խոսում, Հայերեն եմ գրում, Հայերեն եմ ապրում... Իսկ, թե ինչպես եմ կոնկրետ այս կատարմանը ուշադրություն դարձրել, բացարձակ հազարերորդական նշանակություն ունի ինձ համար: Ցավոք, նշմարելի մի իրավիճակ է այսօրյա Հայաստանում, բոլոր ազգային մտածողությամբ Հայերը առանձնակի պահվածք են որդեգրել ու յուրաքանչյուրն իր ՛՛կողքային՛՛ խաղն է խաղում և աշխատում է մնալ եզրում ինչ-որ տեղ /այդտեղ երևի վտանգավոր չէ/... Խոսքս բնավ քեզ չի ուղղված... Խոսքս ընդհանրական է: Վերաբերում է բոլոր ազգայնականներին, արիականներին, պահպանողականներին, նոր պահպանողականներին, հեթանոսներին, նահապետականներին, հիքսոսականներին, խորհրդանիշականներին, սասունցիդավիթականներին, հռչակագիրականներին, ազնվազարմներին, թագակիրներին, թագավորականներին, բարեպաշտներին, անդավաճաններին, բոլոր-բոլոր անխոնջ քննադատներին այստեղ՝ Հայաստանում և ի Սփյուռս Աշխարհի... Ինչով էք իրարից տարբեր /գուցե առավոտյան արթնանալիս մեկդ աջ, իսկ մեկդ ձախ աչքն է առաջինը բացում և այդպես էլ Աշխարհին է նայում, գուցե/, ինչու միավորման քայլ չեք կատարում և չեք փորձում մի կտուրի տակ, կոչենք այդ կտուրը ԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, միավորվում Հայոց Երազանքը իրականացնելու ԳՈՐԾԻՆ... Թվարկածս մարդկանց մեջ ինձ էլ նկատի ունեմ և ինձ էլ եմ քննադատում, որ հեռավոր պատանեկությունից ապրում եմ Հայաստանը Թագավորով Երկիր տեսնելու գաղափարով, լինելով այդպիսի կուսակցություն ստեղծած մարդ /գործել է 1988-2006 թվականներին/, այսօրյա պառակտված ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասն եմ կազմում... Եկեք միավորվենք, եկեք մի կողմ թողնենք բոլորիս տարանջատող ինքնասիրահարվածության դրսեվորումները, եկեք ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ու կյանքի կոչենք բոլոր ՛՛իզմերից՛՛, բոլոր եզրույթներից դուրս ՀԱՅԱՍՏԱՆ երկիրը:

Տիգրան ՀԱՅԱԶՆ
... Читать дальше »
Просмотров: 556 | Добавил: tigranhayazn | Дата: 15.09.2012 | Комментарии (0)


ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Իմ Երկրի, իմ Պետության Օրհներգը: Թող մեր պետականությունը միշտ հարատև լինի այս Օրհներգով: Թող աշխարհասփյուռ 15 միլիոնանոց հայկական հանրությունը իր առավոտն սկսի և գիշերը գլուխը բարձին դնելուց առաջ ուկընդիր լինի: Դրանով միայն ու միայն մենք մեր Օրհներգը ընդունելի կդարձնենք համայն Աշխարհի համար: Այդ դեպքում այն ընդունելի կլինի նաև Տիեզերքի համար: Իսկ մենք՝ հայերս, Տիեզերքաստեղծ զավակ-էակներ ենք:

Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 623 | Добавил: tigranhayazn | Дата: 15.09.2012 | Комментарии (0)

Բարի լույս ՛՛ֆեյսբուքահայություն՛՛

Երեկ ուշ գիշերից սկսած իմ էջում մաքրման աշխատանք եմ կատարել: Պարզվեց, որ իմ կամքից անկախ ՛՛հայտնվել՛՛ կամ ՛՛դարձել՛՛ եմ 300-ից ավելի խմբերի անդամ, որոնցից միայն 5-10-ի հետ եմ գործ ունեցել: Մյուսները՝ ամեն կարգի հայանպաստ անուններով, բայց բացարձակ անդեմ, լիբերալիստներից մինչև տրանս հայկական, բացարձակ իմ ընկալումներին համապատասխան չէին և դրանց բոլորից հրաժարվեցի:
Անցա նաև ընկերներիս ՛՛նկարացուցակներով՛՛: Անցա և 2 մարդու ընկերությունից ՛՛հրաժարական՛՛ տվեցի: Բայց, խնդրում եմ չհարցնել ինչու: Ավելի ուշ մի անգամ էլ կանցնեմ այդ ցուցակով և կհեռացնեմ բոլոր նրանց, որ սեփական նկարի փոխարեն ամեն կարգի նկարներ են տեղադրել /ասա այ մարդ, եթե դեմքիցդ ՛՛վախենում՛՛ ես ինչու ես փորձում ՛՛հանրային՛՛ դառնալ/:
Մի գործ էլ արեցի՝ հեռացրեցի բոլոր լատինատառ գրությունները: Ու ասեմ, որ այսուհետ չեմ արձագանքելու որևէ լատինատառ գրության կամ արձագանքի /քոմենտի/:
Մնացյալի մասին՝ ապագայում:

Բոլորիդ լավ ու բարի օր եմ ցանկանում:

Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 526 | Добавил: tigranhayazn | Дата: 15.09.2012 | Комментарии (0)


ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Ազգի նվիրյալ որդի էր Սմբատ Զորավարը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը այդ անվեհեր ֆիդայուն շնորհել էր զորավարի՝ գեներալի աստիճան: Նա այն հայն էր, որ բոլորին հայտնի էր Մախլուտո անունով ու իր գիտակցական կյանքը մարտ
ադաշտում ՛՛գրեց՛՛ ոսկե տառերով: Թեև իր ստացած դասերից ամենակարևորը թղթի վրա թանաքով ձևակերպել է որպես դառը մեղադրանք տիկին Եվրոպային:
Ու երբևէ մենք այս իրողությունը աչքաթող չպիտի անենք:

Տիգրան ՀԱՅԱԶՆ



Просмотров: 629 | Добавил: tigranhayazn | Дата: 15.09.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz