Իմ սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում, ի սփյուռս Աշխարհի
1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, պատերազմական կրակների օղակում
գտնվող Արցախը ՀՌՉԱԿԵՑ Երկրորդ հայկական պետության՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ,
անկախությունն ու ծնունդը... Դժվարագույն խնդիր էր պատերազմ մղելով պետություն ստեղծելը: Բայց առ ոչինչ համարելով թշնամու՝ թորք-ազերիների բոլոր կարգի սպառնալիքները, նրանց զինակցող թ
ուրք
գեներալների խորհրդատվությունը, աֆղան մոջահեդների, չեչեն զինյալների,
բոլոր կարգի օգնական սպիտակամորթ օդաչուների, հրաձիգ-հրաձգուհիների միացյալ
զինակցությունը, կանգնեցնելով, ապա հետ մղելով դրանց միացյալ
հարձակումները ու ազատագրելով իր պատմական տարածքների մի զգալի հատվածը՝
Արցախի Հանրապետությունը կազմավորվեց ու ԿԱՅԱՑԱՎ... Արցախի ինքնապաշտպանական բանակը 1994 թվականի մայիսի 12-ին թշնամուն ստիպեց ծնկածալ զինադադար աղերսել...
Հետզինադադարյան տարիներին Արցախի Հանրապետությունը էլ առավելս
ամրապնդվեց, հզորացրեց պաշտպանական հնարավորությունները, ամրապնդեց իր
պաշտպանական բանակի հզորությունները և պետականաշինության ասպարեզում ևս
կարևորագույն քայլեր իրականացրեց: Այսօր Արցախի Հանրապետությունը, անկախ ճանաչված չլինելու փաստից, աշխարհի շատ ճանաչված պետություններից կայացած է ու ճանաչելի:
Ողջունելով Արցախի Հանրապետության անկախության օրը, որպես այդ
պետականության բանակի երբեմնի սպա, համոզմունքով մաղթում եմ, որ էլ առավելս
ամրապնդի իր դիմադրողական հնարավորությունները և որպես բազմամյա պայքարի
արդյունք, մի երջանիկ օր դառնա Հայաստանի ԱՆԿԱՊՏԵԼԻ ՄԱՍ, ինչպես ի վերուստ
ու պատմականորեն եղել է... Շնորհավոր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԴ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ... Շնոհավոր ՏՈՆԴ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ...
Սուրիկ, եղբայր... իմ
մոտեցումներին արդեն քիչ թե շատ ծանոթ ես: Կյանքիս վաթսունմեկ տարիներից
քառասունհիգում ասել ու կրկնում եմ այն, ինչ հիմա նաև դու ես մեկ
տասնամյակից ավելի անում: Ասել եմ այն դժնդակ տարիներին ու տասնհինգ
տարեկան ճաշակել եմ ԿԳԲ-ի նկուղի համն ու հոտը: Իսկ հետո՝ մինչև
Համահայկական շարժումը /Արցախյան շարժումն ու Ազատամարտը/ մշտապես եղել եմ
,,խիստ,, հսկողության տակ: Արցախյան շարժումն ու պատերազմը, իսկ այնուհետև
ծառայությունը հայկական բանակում գիտական կյանքից ինձ որոշ ժամանակով
կտրեց, բայց կրկին վերադարձա... Հեռավոր ժամանակներում, ճեղքելով
հսկողության պատնեշը, արտասահմանում էի հոդվածներ տպագրում Մկրտիչ
Ներսիսյանի, Գագիկ Սարգսյանի, Սուրեն Երեմյանի ,,ուրարտասիրությունների,,
դեմ: Ու դրանք ինչ անունով էլ տպում էի, այստեղ շատ արագ ,,ճանաչում,, էին
ինձ: Եվ հենց դրա պատճառով հլու-հնազանդ ,,գրչակների,, նման գիտական
կոչումներ չստացա ու, պատկերացնում ես, այսօր, Անկախ Հայաստանում էլ իմ
տեսակը չի ներվում ու ճանապարհ չունի /թեև 37 գիրք եմ տպագրել/: Այսօր էլ
մեր գիտությունը կառավարում են նույն մարդիք, անկախ նրանից, որ ոչ նշածս
մարդիք կան, ոչ դյակոնովներն ու պիատրովսկիները... Բայց մեր գիտությունը,
հատկապես հայոց պատմագրություը նրանց մատնանշած տեղում պնդորեն դոփում է...
Բայց վերանանք մեր անձերից: Գալիս է ճշմարիտ պատմություն գրողների նոր
սերունդը և այն ինչ մեր կողմից ու մեր օրոք չհաջողվեց ճշտել և գրել՝ նրանք
կուղղեն ու կգրեն... Պարզապես գոհանանք նրանով, որ նորովի գրվող պատմության
հիմքում մեր արածն էլ մի օր իմաստավորվի... Ներիր, որ այսօր՝ քո ծննդյան
օրը, այսպիսի թեմա շոշափվեց... Մի անգամ էլ շնորհավորում եմ ծնունդդ...