Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 09:41
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 03
ՆԱՄԱԿՆԵՐ ԴԱՎԻԹ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Տիգրան

Ողջույն Դավիթ ջան: Իմ մոտ մինչև այս պահը անհասկանալի է, թե գրածս ինչպես ,,թռավ,,: Խոսքը վերաբերում է կառավարման մոդելի իմ մոտեցումներին, որոնք արդեն քսանհինգ տարի մտորում եմ և ինչն իր տարբերակով մաս է կազմել Թագավորական կուսակցության կանոնադրությանը: Իմ մոտեցման հիմքում ուժեղ միապետն է /արդարության բաղադրիչը նրա հարցում կարևորագույնն է/: Բուրգի հաջորդ աստիճանին նրան կից Թագավորական խորհուրդն է /Թագավոր, Թագուհի, առաջին արքայազն, առաջին խորհրդական, գլխավոր զորավար, մարզպետների փոխարեն նահանգապետներ են/, հաջորդ աստիճանում նահանգապետերն են իրենց խորհուրդներով, հաջորդ աստիճանում գավառապետերը իրենց խորհուրդներով և վերջին՝ ամենաստորին աստիճանում գյուղապետերը իրենց խորհուրդներով: Միջանկյալ աստիճանում են խոշոր քաղաքների քաղաքապետերը իրենց խորհուրդներով, որին մաս են կազմում թաղապետեր, իսկ վերջիններս կառավարում են իրենց խորհուրդներով: Մոտավորապես այս կերպ է ներկայացվել իշխանական բուրգը կուսակցության կանոնադրությունում: Ինչ խոսք այնտեղ առկա էր իշխան և իշխանաց իշխան եզրույթները: Սա կամ այս ամբողջը այսօր որևէ պարտադիրություն չունի: Քննարկելիք խնդիր է: Միայն երբեք չեմ համաձայնվի մի մոտեցման հետ: Չեմ ընդունի թույլ Թագավորի կամ Երեք նահապետների դրույթը: Նման պարագայում Թագավորը դառնալու է անգլիական թագուհի ուժեղ երեքի ձեռքին: Այդ երեքին /ինչ անուն ուզում ես նրանց տանք/ կարող են Մեծ կամ Թագավորական խորհրդի կազմում լինել երեք մոտեցումների կրողներ /այո, երեք մոտեցումների, ճիշտ հասկացար, ինչպես այն հեքիաթներում է ներկայացվում որպես երեք ճանապարհ. սա տանում է այստեղ, երկրորդը՝ այստեղ, երրորդը՝ այստեղ... Թագավոր, լսիր երեք մոտեցումները և ընտրիր որոշում: Սա նաև իրար հակոտնյա անձերի կամ ժամանակակից պառլամենտի ֆրակցիաների դերակատարում կարող է ունենալ... Երեկ ավելի ամբողջական խոսք էի գրել, հիմա մի քիչ հապճեպ ստացվեց: Բայց մոտավորապես այն է, ինչ ես եմ պատկերացրել ու պատկերացնում: Երեքի խորհրդի մոտեցումը քո մոտեցումն է: Նաև ոչ մի պարտադիրություն չեմ տեսնում, մենք նույն գործին ենք կոչված և պիտի մոդել-լուծում գտնենք, որոշենք, քանի որ ,,Արարչական օրենքներին,, զուգահեռ անպատճառ պիտի ներկայացնենք նաև կառավարման մոդելի տիպը, քանի որ մարդիկ միայն այդ դեպքում կուզենան մեզ լսել...
ՀԳ. Իսկ Տադեկի հարցում հիմա առավել քան համոզված եմ, որ հայ չէ /ոչ լրիվ, ոչ կիսով/ պարզապես որևէ հետախուզության ներկայացուցիչ է՝ իր էջի համաձայն Չեխիայում ապրող, բայց իմ համոզմամբ անորոշ հասցեով...կամ հենց Հայաստանի ներդրած անձ է...




Դավիթ

Մոռանանք Տադեկի մասին։ Ամեն ինչ հնարավոր է։ Մի քանի տեղ հղումներ էր դրել մաքուր անգլերենով։ Ես էլ պատասխանել էի։ Լրիվ ուրիշ թեմաներով էր, ոչ քաղաքական։ Ռուսերեն էլ լավ գիտի։ Այնպես որ երևի ճիշտ ես ասում։ Իսկ կառավարման մոդելն, այո, հարկավոր է մշակել ամենայն մանրամասնությամբ։ Դա հենց կլինի նոր սահմանադրությունը։ Դու ահագին գործ ես արել։ Ես նոր նստած մանրամասների վրա էի խորհում։ Ես նույնպես հակված եմ ուժեղ թագավորի գաղափարին։ Բայց երբ զգացի որ շատերը վախեցան, հետ կանգնեցին Նորոգ Հայք խմբում, հատկապես Արծրուն Պեպանյանը, մտցրեցի նաև երեք նահապետյերի խորհրդի տարբերակը։ Բայց ճիշտ ես ասում կարելի է համադրել՝ ուժեղ թագավոր իր երեք խորհրդականներով։ Առաջարկածդ կառավարման բուրգն իր անուններով շատ հարմար է։ Մնում է ավելի մանրամասն նկարագրել գյուղապետի, թաղապետի, քաղաքապետի, գավառապետի, մարզպետի կամ նախարարի գործառույթները։

Տիգրան

... Մելանյան հիմա ասում է, որ ձեր բարդությունը հեռավորությունն է, դու՝ այստեղ, Դավիթը՝ այնտեղ... Իրար կողքի պիտի լինեիք, որ արագ աշխատեիք... Ես էլ համաձայն եմ: Բայց կա այս վիճակը և պիտի բավարարվենք սրանով: Համաձայն եմ: Մտածիր մանրամասների մասին, ես էլ իմ հերթին կմտորեմ, հետո դրանք համադրենք և իրոք ստանանք մի ընդհանուր պ ... Читать дальше »
Просмотров: 615 | Добавил: tigranhayazn | Дата: 03.09.2012 | Комментарии (1)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz