Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 08:18
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Март » 03

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ

Այսօր՝ մարտի 2-ին, ինձ համար ուրախալի օր էր:
Իմ լավ բարեկամ, կազակական գեներալ-լեյտենանտ Կառլեն Լևոնի Կարապետյանի հրավերով գնացի նրա հիմնած ՛՛ԿառլԼեոն՛՛ պատկերասրահ:
Այստեղ էր նաև իմ լավ ու հարգարժան բարեկամ, Հայ-կազակական միջազգային միավորման գլխավոր ատաման, կազակական գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը:
Ինձ անակնկալ էր սպասվում:
Շատ հարգարժան ընկերների ներկայությամբ Կարեն Զադոյանն ինձ հանձնեց ՛՛Հայ-կազակական միջազգային միավորման 10-ամյակ՛՛ հոբելյանական մեդալը:
Շնորհակալ եմ ճակատագրից, որ ունեմ լավ բարեկամներ և ընկերներ:


Տիգրան ՊետրոսՅանց


02.03.2013 թ.


  • Anahit Arpen Ընկերներդ գլխիցդ անպակաս լինեն: Մեդալդ շնորհավոր:
    Просмотров: 767 | Добавил: tigranhayazn | Дата: 03.03.2013 | Комментарии (0)


Միանում եմ 2013 թվականի գարնանային առաջին օրվա բոլոր-բոլոր շնորհավորանքներին:
Աշխարհում ապրող 15 միլիոնից ավելի հայկական արյուն ու արմատներ ունեցող ՀԱՅ-երին մաղթում եմ գարնանային երջանիկ օր ու տրամադրություն, օրվա հանգույն՝ իղձերի ու Մեծ պետականության ԵՐԱԶԱՆՔԻ իրականացում:

Համաշխարհային ազգ, գարունդ շնորհավոր:


Տիգրան ՊետրոսՅանց



Просмотров: 668 | Добавил: tigranhayazn | Дата: 03.03.2013 | Комментарии (0)

ՆԱ ՄԻԱՅՆ ԳՈՒՅՆԻ ՎԱՐՊԵՏ ՉԷՐ

Մարտիրոս Սարյան Անհատը միայն հայկական գունանկարի մեծագույն Վարպետ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր չէր: Ժամանակակիցները գիտեն, որ նա նաև հասարակական գործիչ ու մեծ հայրենասեր էր, նվիրյալ Հայ:
1960-ական թվականների կեսերին ընտրվելով Հուշարձանների պահպանության հայկական ընկերության նախագահ, նա ուրիշների նման այդ պաշտոնը չի դիտել որպես իր տաղանդին ու հեղինակությանը տրված տուրք, այլ անվարան օգտագործել է այդ հանգամանքը Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական պատմական բնակավայրերի ու պատմական կառույցների պահպանության ուղղությամբ:
Այո, օրվա իշխանությունների կուսակցական-կրավորական պահվածքին հակառակ, նամակով դիմել է խորհրդային միության այն ժամանակի բարձրագույն դեմքերին Նախիջևանում, Արցախում հարևան երկրի ղեկավարների կողմից գլխավորվող հայկական պատմական ժառանգության նկատմամբ իրագործվող ոչնչացման քաղաքականության կասեցման, դրանք հայ մասնագետների կողմից ուսումնասիրման ու պահպանության պահանջով:
Հատուկ իմաստուն լինել պետք չէ, հասկանալու համար, թե ինչ էր նշանակում այն օրերին նման նամակով ԽՍՀՄ կոչված ՛՛եղբայրական՛՛ երկրի ղեկավարությանը դիմելը, որով փաստվում էր մեկ այլ ՛՛եղբայրական՛՛ հանրապետությունում իրականացվող սպիտակ ջարդի քաղաքականությունը:
Նաև այս հենքով պիտի գնահատվի Անհատ Մարտիրոս Սարյան նկարչի անուրանալի հայրենասիրության դրսևորումը:

Շնորհավոր ծնունդդ, Վարպետ:

Տիգրան ՊետրոսՅանց





Просмотров: 662 | Добавил: tigranhayazn | Дата: 03.03.2013 | Комментарии (0)


Ավարտվեց պատմաբան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյան հայագետի երկրային կյանքը: Մեծ, շատ մեծ կորուստ է: Կորուստ է, քանի որ Նա այն եզակիներից էր, որ ոչ միայն պատմաբան, այլ շատ ավելի մեծ Հայ էր: Կորուստն անվերականգնելի է նաև այն պարզ պատճառով, որ Նրա մահով Հայոց պատմության գիտակի, հայրենասերի ու հայասերի ամբիոնը, ցավոք, այս պահին մնում է դատարկ: Հավերժ հիշատակ Նրա երկնային կյանքին, որ շարունակվելու է իր ստեղծած գրականությամբ:

Տիգրան ՊետրոսՅանց

27.02.2013


Просмотров: 679 | Добавил: tigranhayazn | Дата: 03.03.2013 | Комментарии (0)


ՄԵՆՔ

Մենք այլոց ենք տվել
Մեր գենը հանճարեղ...

Մի օր մենք ելել ենք
Հայոց Սուրբ Հայրենիքից
Նոր հորիզոններ ունենալու եռքով,
Ու գնացել ենք
Արևելք ու Արևմուտք,
Հյուսիս ու Հարավ,
Անցել սար ու ձորեր,
Գետեր, լճեր, ծովեր,
Եվ հայտնվել Երկիր մոլորակի
Խճող բավիղներում...

Մեր նախնիներն ամեն նոր տեղ
Նոր անուն են առել,
Մի տեղ կոչվել շումեր,
Մի տեղ՝ ամալեկյան,
Մի տեղ՝ բասկ,
Մի տեղ՝ բավար,
Մի տեղ՝ բրիտ,
Մի ազգ՝ այսքան անուն ու հիշատակ...

Անցել ենք օվկիանոսն
Ու մտել մի երկիր,
Որ հազարամյակներ անց
Պիտի կոչվեր Ամերիկա...

Ու որտեղ հասել ենք մենք,
Այդ հողին ենք տվել
Մեր գենը հանճարեղ,
Հիմնել-շինել ենք
Ուրիշներին բուրգեր,
Բերդեր ու քաղաքներ,
Տվել ենք այբուբեն ու օրացույց,
Հիմնել աստղադիտարաններ,
Սովորեցրել ենք
Կենդանապահություն,
Հողագործություն,
Ու մետաղաձուլություն,
Կավե սալի վրա գրելու արվեստ,
Սովորեցրել ենք ռազմարվեստ,
Հեծելամարտ,
Ռազմակառք կառավարել,
Երկաթե սուր կռել,
Վահան ու սաղավարտ կրել...

Մենք մշակույթ ենք տարել
Աշխարհով մեկ,
Մեր հզոր Ոգին ուսուցանել
ԱՐիաբար...

Մենք այլոց ենք տվել
Մեր գենը հանճարեղ,
Եվ հենց դրանով ենք
Այսպես հարուստ հիմա...


26.02.2013


Просмотров: 603 | Добавил: tigranhayazn | Дата: 03.03.2013 | Комментарии (0)


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Օրերս ամփոփվեց ՀՊՄՀ անեզր տիեզերական գրքերի աշխարհի ուսանողական բաժնի ընթերցանության արդյունքները: Այո՛, պետք չէ զարմանալ, մեր օրերում էլ ընթերցասեր հասարակություն և մասնավորապես ուսումնատենչ ապագա մանկավարժներ կան: Այս բացառիկ միջոցառում-մրցանակաբաշխութ
յունն արդեն երրորդ տարին է, ինչ իրականություն է դարձնում Գիտական գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ: Աննախադեպ տոնի վերածված այս մրցանակաբաշխությունը յուրատեսակ է նաև նրանով, որ ներկա են ոչ միայն ամենաընթերցասերները, այլ նրանց ծնողներն ու բարեկամները, դպրոցի դասղեկը կամ տնօրենը, ֆակուլտետի դեկանն ու դասախոսները, ինչպես նաեւ անվանի գործիչներ ու սիրելի գրադարանավարներ: Եվ այսպես, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ֆակուլտետի "Տարվա լավագույն ընթերցողը” 1-ին կուրսի ուսանողուհի ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է: ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է մեր սիրելի ուսանողուհուն եւ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնում պարոն ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻՆ՝ մեզանում գրքի հանդեպ առավել շատ սեր ու հետաքրքրություն առաջացնելու, մրցակցային, բայց ջերմ մթնոլորտ ստեղծելու եւ ամենամյա բացառիկ տոնի համար:

Հարգանքներով՝ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ

25.12.2012


Просмотров: 633 | Добавил: tigranhayazn | Дата: 03.03.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz