Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Суббота, 20.04.2024, 00:43
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

71-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 71-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ընկերության, ընկերասիրության, ընկերական փոխօգնության, միասնական աշխատանքի, նման աշխատանքի արդյունավետության մասին /նաև ստեղծագործական ծիրում/, բերեց բազում օրինակներ ու կոչ արեց հանդիպման մասնակիցներին սիրել, հանդուրժել իրար, օգնել ու բարձրացնել կողքին կանգնածին և միասնաբար դիմագրավել բոլոր դժվարություններին: Նա նշեց, որ միասնաբար կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն ու հասնել ցանկացած հաղթանակի:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Աշխեն Մելքումյանը /«Նրան», «Ձեզ», «Մյուսին»/, Սերինե Հովհաննիսյանը /«Իմ թաքուն սեր»/, Զոհրապ Բեկյանը /«Հայելուց զգույշ»/, Արփինե Լազարյանը /«Հիվանդասենյակ 113»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Մարդը»/, Իշխան Բադալյանը /«Քառյակներ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման մասնակիցներին տեսաձայնով ողջունեց ու աշխատանքին հաջողություն մաղթեց «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ, անվանի բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը և հաջորդ երեքշաբթի օրը «Չորեքշաբթի»-ին հրավիրեց «Ծիր կաթին» ակումբի հանդիպմանը:

Հանդիպման ավարտին Արմենուհի Մելքոնյանը կարդաց Պարույր Սևակի «Բարեխոս եղիր» բանաստեղծությունը: Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Նանա Մկրտչյանի, Արփինե Լազարյանի, Արմեն Ջորջի, Անի Կարեյանի, Սերինե Հովհաննիսյանի, Մարգարիտա Հովսեփյանի մատիտանկարները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Հանդիպման ավարտից հետո ակումբի մի խումբ անդամներ այցելեցին Երևանի քաղաքային գերեզմանոց՝ Արամ Մանուկյանի հիշատակին խնկածխության /կներկայացվի առանձին նյութ/:

Просмотров: 540 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ

ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Տեղեկատվություն ռեկտորատի նիստում

/29.09.2014 թ./


Մեծարգո ռեկտոր

Հարգարժան գործընկերներ

Շնորհակալություն պիտի հայտնեմ, որ գրադարանի ու հատկապես ընթերցասրահների աշխատանքին պարբերական անդրադարձ է կատարվում: Այս տարվա փետրվարի 25-ին ես կրկին ներկայացրել եմ գիտական գրադարանի աշխատանքների վիճակի մասին հարցը:

Համալսարանի ղեկավարությունը շարունակելով գրադարանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը, սեպտեմբերի 19-ին գրադարանի ամենահին ընթերցասրահը /բոլորդ էլ հիշում եք բարձրահարկ շենքի 7-րդ հարկի ընթերցասրահը, որն առավել հայտնի էր որպես գիտական թեզերի պաշտպանության հմար կահավորված սրահ/ բովանդակային բացարձակ նոր լուծում ստացավ և վերջին երկու տարիներին շահագործված մյուս ընթերցասրահների նման համալրեց գրադարանի աշխատանքային գործիքային կազմը:

Փաստորեն այս պահին գրադարանը ունի Հայաստանի չափանիշներով չորս ժամանակակից ընթերցասրահ ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ օժանդակ կազմակերպման համար, որտեղ տեղադրված ու համացանցին միացված են 46 վերջին սերնդի համակարգիչներ, առկա են տեսալսողական սարքեր և տեխնիկական այլ միջոցներ:

Այս ամառվա ընթացքում ավարտվել է բանասիրական ֆակուլտետի գրապահոցի վերակառուցման աշխատանքները և այն ևս համալրել է գրադարանի սպասարկման գործիքակազմը: Այն որոշ նոր գույքի փոխարինումից հետո կդառնա սպասարկման կարևոր կետ: Ցավոք դրսի դռան վրա հովանոցը չի պատրաստվել և անձրևաջրերը արդեն մեկ տարի լցվում են ներս, իսկ գրադարակների ներքևի շարքը հատակից մոտ 8 սանտիմետր բարձրություն ունի:

Հիմա ըստ ընթերցասրահների սեպտեմբեր ամսին կատարված աշխատանքի մասին:

Ինը հարկանի շենքի երկրորդ հարկի հումանիտար գրականության ընթերցասրահն մնում է ամենաօգտագործելին: Սեպտեմբեր ամսվա անցած չորս շաբաթներին ընթերցասրահն ընդունել է 9430 ընթերցող, որից 1804-ը օգտվել է համակարգիչներից, բոլորը միասին նաև օգտվել է 38556 տպագիր նյութերից /միջինը` 4 տպագիր նյութ/: Այստեղ աշխատում են ոչ միայն ուսանողները, այլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլ բուհերի ուսանող-ասպիրանտներ և դրսեկ ընթերցող քաղաքացիներ: Բոլորի համար էլ սպասարկման պայմանները նույնն են: Ասեմ, որ այս ընթերցասրահն աշխատել է ամբողջ արձակուրդի ժամանակ, շաբաթվա բոլոր օրերին: Այժմ ընթերցասրահն աշխատում է առավոտյան 9-ից մինչև ժամը 19-ը: Աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Այստեղ թե առավոտյան, թե դասերի ավարտից հետո,  մինչև ավտոբուսների մեկնելը, շրջաններից եկած ուսանողները  դասապատրաստություն են անցնում:

Մյուս ընթերցասրահներում թեև փորձեցինք, բայց ժամը 17-ից, դասերի ավարտից հետո, ընթերցողներ չմնացին ամիսներ շարունակ և ստիպված եղանք վերադառնալ հին աշխատաժամանակին և աշխատանքն այդ երեք ընթերցասրահներում ավարտել ժամը 17-ին:

Ինը հարկանի շենքի յոթերորդ հարկի բնագիտատեխնիկական գրականության ընթերցասրահի բացումից հետո մեկ շաբաթում ընթերցասրահն ընդունել է 673 ընթերցող, որից 108-ը օգտվել են համակարգիչներից, բոլորը միասին նաև օգտվել են 2695 տպագիր նյութերից /միջինը` 4 տպագիր նյութ/:

... Читать дальше »

Просмотров: 478 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

70-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 70-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներին` ՀՊՄՀ ուսանողներ Անուշ Շատոյանին /Աշնակ, հեռակա բաժնի 4-րդ կուրս/, Աստղ Հակոբյանին /2-րդ կուրս/:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Անուշ Շատոյանը /նա կարդաց նաև եղբոր, ՀՊՄՀ շրջանավարտ Հմայակ Շատոյանի բանաստեղծությունը/, Արմենուհի Մելքոնյանը, Աստղ Հակոբյանը, Արփինե Գևորգյանը, Աշխեն Մելքումյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Իշխան Բադալյանը: Ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 576 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

69-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 69-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց հանդիպման մասնակիցներին Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ և ընդարձակ խոսք ասաց անկախության, ազգի համար անկախ պետականության, պետականության անհրաժեշտության և դրանով ազգի ինքնարտահայտման միակ ձևի մասին: Հանդիպման երկու տասնյակից ավելի մասնակիցներ իրենց խոսքն ասացին Անկախության տոնի կապակցությամբ և շնորհավորեցին հայ ժողովրդին տարելիցի առթիվ: Դրան հաջորդեց Հայաստանին ու հայ ժողովրդի հավերժությանն ուղղված կենացը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը, Զոհրապ Բեկյանը, Լիան Մանուկյանը, Աշխեն Մելքումյանը /նաև կարդաց Միշա Թադևոսյանի ստեղծագործություններից/, Մարգարիտա Հովսեփյանը, Վահե Խալաֆյանը, Իշխան Բադալյանը: Ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհավորեցին Մարգարիտա Հովսեփյանին ծննդյան տարեդարձի առթիվ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 756 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Շնորհավորում եմ Հայաստանի Երկրորդ Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայությունը Միաձայն կատարեց Ընտրություն` ապրել անկախ և ազատ:
Եվ այսօր մենք ունենք կայացած պետականություն:
Վերականգնված պետականությունը հայ ժողովրդի ինքնաիրացման միակ գրավականն է: Եվ մենք պարտավոր ենք այն պահպանել ու ժառանգել ապագա հազարամյակներին:

Տիգրան ՊետրոսՅանց
Պատմաբան
ՀՀ ԶՈՒ պահեստի փոխգնդապետ
Կազակական զորքերի գեներալ
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն

Просмотров: 526 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Շնորհավորում եմ Հայաստանի Երկրորդ Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայությունը Միաձայն կատարեց Ընտրություն` ապրել անկախ և ազատ:
Եվ այսօր մենք ունենք կայացած պետականություն:
Վերականգնված պետականությունը հայ ժողովրդի ինքնաիրացման միակ գրավականն է: Եվ մենք պարտավոր ենք այն պահպանել ու ժառանգել ապագա հազարամյակներին:

Տիգրան ՊետրոսՅանց
Պատմաբան
ՀՀ ԶՈՒ պահեստի փոխգնդապետ
Կազակական զորքերի գեներալ
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն

Просмотров: 485 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

67-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 67-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նորեկներին: Դրանց թվում էին «Հայֆիլմ» կինոստուդիա-դպրոցի 2-րդ կուրսի ուսանողներ Զոհրապ Բեկյանը, Գրիշ Մնոյանը, նախկինում այդ ստուդիայի սան, ներկայում ՀՊՄՀ մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնի 1-ին կուրսեցի Արփինե Լազարյանը, ՀՊՄՀ օտար լեզվի ֆակուլտետի անգլիական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմեն:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` Հայաստանի նորօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի մասին և ասաց, որ այս տարի լրանում է նրա 135-ամյակը և այդ փաստը, ցավոք, մոռացության է մատնվել օրվա իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կառույցների կողմից: Նա կետ առ կետ թվարկեց այն աշխատանքները, որ իր ղեկավարած «Զորավար» հիմնադրամը կատարում է այդ ուղղությամբ:

Հանդիպման երկրորդ` «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը, Վահե Խալաֆյանը, Զոհրապ Բեկյանը, Արփինե Լազարյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Մարինա Գրիգորյանը, Միշա Թադևոսյանը, Արփինե Գևորգյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Սուսաննա ՄարգարՅանը կարդաց Պարույր Սևակի «Ծանոթանանք», Նաիրա Շահինյանը Գևորգ Էմինի «Սասնա պար» ստեղծագործությունները: Հրաչյան կատարեց մի քանի սիրված երգեր, նրան ձայնակցեցին Մարգարիտան, Հռիփսիմեն:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 527 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

66-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 27-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 66-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ Վարդուհի Գասպարյանին: Վերջինս Մանկավարժականի շրջանավարտ է, ստացել է լոգոպեդի մասնագիտություն: Բայց կյանքը Վարդուհուն տարել է այլ ճանապարհով: Թղթակցելով մամուլին` դարձել է լրագրող-գրող: Արդեն հրատարակել է բանաստեղծական երկու գիրք: Այս օրն էլ նրա համար նշանակալի է: Վարդուհին հրատարակել է նոր գիրք այսօրյա հայրենի երգարվեստի կարևորագույն դեմքերից մեկի` ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի մասին «ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ» վերնագրով: Վարդուհին սիրով գրքի մեկ օրինակ նվիրում է Մանկավարժականի գրադարանին և օրինակներ ակումբի անդամներին:
Հանդիպման մասին իր «ֆեյսբուքյան» էջում ակումբի անդամ Շուշան Հակոբյանը գրել է. «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական, գեղեցիկ անակնկալներով լի 66-րդ հանդիպումն ինձ համար նշանավորվեց ստեղծագործող, լրագրողուհի Վարդուհի Գասպարյանի հետ ծանոթությամբ: Նա ակումբ էր եկել իր նոր, թվով երրորդ՝ «ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ» խորագրով գրքով, որը բոլորի կողմից սիրված և գնահատված Դավիթ Ամալյան հայի, նվիրյալ արվեստագետի մասին է, ով ասելիք ունի գալիք սերնդին, ում լռությունն անգամ, վերծվում է խոսուն լռության ...
Գրքում ներառված է նաև Դավիթ Ամալյանի հեղինակային երգերը՝ նոտագրությամբ և խոսքերով:
Խորին շնորհակալություն իմ նորահայտ ընկերոջը՝ Վարդուհուն, ով ինձ դարձրեց այս արժեքավոր գրքի ընթերցողն ու տերը: Մեծ շնորհակալություն նաև «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր պարոն Տիգրան ՊետրոսՅանցին, չորեքշաբթյան իմ օրերը շարունակական ու բովանդակալից դարձնելու համար...»:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Իշխան Բադալյանը, Մարինա Գևորգյանը, Արարատ Գևորգը /Արարատ Խաչատրյան/, Նանա Մկրտչյանը, Վարդուհի Գասպարյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ քննարկումնոր ծավալվեցին:
Տիգրան ՊետրոսՅանցը հայրենասիրության, հայրենասիրությունը գրականության ողնաշար դարձնելու և ստեղծագործությունը ապագային ծառայեցնելու գործոնների մասին:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 548 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

65-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 20-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 65-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ Մարինա Գևորգյանին:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Լիլիթ Ավագյանը, Նանա Մկրտչյանը, Գայանե Ղազարյանը, Մարինա Գևորգյանը, Արարատ Գևորգը /Արարատ Խաչատրյան/, Իշխան Բադալյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ քննարկումնոր ծավալվեցին:
Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց իր «Տիգրանական մեկդարյա արքայից-արքայություն» դաս-պոեմի սկզբնահատվածը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 525 | Добавил: tigranhayazn | Дата: 04.11.2014 | Комментарии (0)

64-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 13-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 64-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, խորհրդահայ շրջանի անվանի գրող, պատմավիպասան Զարզանդ Դարյանի թոռանը` Վարդան Մովսիսյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց պետական կառավարման ձևերից մեկի` միապետական կառավարման մասին, նշեց, որ դեռևս 1987 թ-ին ինքը ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը, որն այնուհետև 1992-2006 թթ-ին գործել ու մասնակցել է Հայաստանում քաղաքական գործընթացներին: Նա նշեց, որ ներկայումս ևս Հայաստանում միապետական գաղափարախոսության կրողներ կան, ովքեր աշխատանք են տանում Հայաստանում այդ գաղափարախոսության հիման վրա լուրջ քաղաքական կառույց ստեղծելու մասին: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, գործող խմբերի, այդ խմբերի աշխատանքը միավորելու հեռանկարների մասին պատմեց Արթուր Արամյանը: Ծավալված քննարկման ժամանակ տրվեցին շատ հարցերի պատասխաններ:

Հանդիպման երկրորդ բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը, Լիլիթ Ավագյանը, Նանա Մկրտչյանը, Քնարիկ Հովհաննիսյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:


Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
 

Просмотров: 599 | Добавил: tigranhayazn | Дата: 20.08.2014 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz