Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 08.05.2024, 21:46
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ

Հուլիսի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը և պատմական գիտտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը:

Նրանք հրատապ ներկայացրեցին «ՀԱՅՈՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԸ: ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 135-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:

Արմեն Ասրյանը ներկայացրեց Արամ Մանուկյանի կենսագրությունը և խոսեց ծանրագույն ժամանակներում Հայաստանի փրկության մասին, որ 1918 թ-ի մայիսյան հերոսամարտերում իրականացրեց Արամ Մանուկյանը: Նա ըստ պատշաճի արժևորեց քաղաքական, ռազմական, պետական գործչին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց վերջին երկու ամսում Արամ Մանուկյանի տան հետ կապված իր ղեկավարած «Զորավար» հիմնադրամի կատարած աշխատանքը: Նշեց, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2005 թ-ին «մոգոնել է» շատ խոսուն «Հին Երևան» ծրագիրը և այդ ծրագրի շրջանակում Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը ևս հարակից տարածքի հետ վաճառել է «Գլենդել հիլզ»-ին` բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով, ինչը բարեբախտաբար առ այսօր կյանքի չի կոչվել և հնարավորություն է տալիս Երևանի քաղաքապետարանին Արամի 9 շենքի մասով չեղյալ հայտարարելու առքուվաճառքի պայմանագիրը, շենքը վերադարձնել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշիռ և իրականացնելու Մեծ հայի տուն-թանգարան ստեղծելու գաղափարը:
Բանախոսը ցավով նշեց, որ այս տարին Արամ Մանուկյանի համար հոբելյանական է, լրանում է նրա 135-ամյակը, բայց պետականորեն հոբելյանը նշելու որևէ դրսևորում չի տեսնում պետական մակարդակներում: Նա նշեց, որ վերոհիշյալից ելնելով «Զորավար» հիմնադրամը իր վրա է վերցնում հիշյալ խնդիրը ներկայացնելու գործը և ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներկայացնում է հետևյալ ծրագիրը.

ՀՀ կառավարությանը`

- Քննարկել Արամ Մանուկյանի շիրիմը Երևանի քաղաքային պանթոնից տեղափոխելու և Կոմիտասի այգու Պանթեոնում վերաթաղելու հարցը /այդտեղ է ամփոփվել Մեծ հայի մարմինը մահից հետո, ցավոք խորհրդային իշխանություններն այն փոխադրել ու վերահուղարկավորել են նախ Կոզեռնի գերազմանոցում, ապա այդտեղից փոխադրել են Երևանի քաղաքային պանթեոն/: Միայն այսպես կվերականգնվի պատմական արդարությունը:

- Հիմնել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» շքանշան «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ» մակագրությամբ և տարին մեկ անգամ շնորհել Հայաստանին քաղաքական կյանքում մեծ ծառայություն կատարած անձի:

- Տպագրել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» նամականիշ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ 135» մակագրությամբ:

- Հրատարակել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» կենսագրական մենագրությունը:

- Նկարահանել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» վավերագրական ֆիլմը:

- Հոկտեմբերի 31-ին Հայֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» դահլիճն անվճար տրամադրել «Զորավար» հիմնադրամին` Արամ Մանուկյանի 135-ամյակի առթիվ «Արամ Մանուկյան` Հայաստանի Հանրապետության հայրը» խորագրով հանդիսավոր միջոցառման և համերգի իրականացման համար:

Երևանի քաղաքապետարանին`

- Իր պարտավորությունները չկատարելու համար չեղյալ համարել «Գլենդել հիլզ»-ին «Հին Երևան» ծրագրով Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տան վաճառքը, շինությունը հետ ընդունել քաղաքապետարանի հաշվեկշիռ կամ օգտագործման իրավունքով հանձնել «Զորավար» հիմնադրամին` նորոգելու և «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» տուն-թանգարանի վերածելու համար:

- Ընդունել Երևանի ավագանու որոշում` Երևան քաղաքում /Արամի 9 հասցեի մոտակայքում/ կանգնեցնելու Արամ Մանուկյանի արձանը:

Բանախոսները պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերի:< ... Читать дальше »

Просмотров: 756 | Добавил: tigranhayazn | Дата: 20.08.2014 | Комментарии (0)

62-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հուլիսի 30-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 62-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ծնողների հետ փոխհարաբերությունների, ծնող-երեխա անքակտելի կապի, երեխային տրվող անունների մասին` այդ ամենը հիմնավորելով կամ անձնական, կամ համընդունելի օրինակներով: Բանախոսության շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին հանդիպմանը ներկա գրական ակումբի բոլոր անդամները:

Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Գայանե Գենջոյանը /Դայանա Բելլ/, Աննա Սարգսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Նանա Մկրտչյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ քննարկումնոր ծավալվեցին:

Տիգրան ՊետրոսՅանցն իր «Հայաստան, իմ սեր» գրքից կարդաց մեկ տասնյակ ստեղծագործություններ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 523 | Добавил: tigranhayazn | Дата: 20.08.2014 | Комментарии (0)

ԵՐԿՐՈՐԴՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հունիսի 28-ին այս նուն տեղում նամակով դիմել էի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով վերականգնել այն շենքը, որտեղ ապրել է Մեծ հայը՝ Արամ Մանուկյանը և այդտեղ կանգնեցնել նրա արձանը:

Որպես «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի ղեկավար հուլիսի 8-ին նույն առաջարկի առթիվ պարոն Տարոն Մարգարյանին ուղարկել եմ ներքո տեղադրված նամակը:

 


«Թիվ 001 / 08.07.2014 թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
պարոն Տարոն Մարգարյանին

Մեծարգո քաղաքապետ

«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկը հայ ազգի արժանավոր զավակների հիշատակի հարգումն ու նրանց մեր օրերում ապրողներին որպես խորհրդանիշ ներկայացնելն է:
Այս առումով անգնահատելի է Արամ Մանուկյան հայի, կուսակցական, քաղաքական, ռազմական, պետական գործչի կերպարը:
Արամ Մանուկյանը 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին քսանամյակի հզորագույն հայ գործիչն էր Նիկոլ Դումանից հետո: Նա 1915 թ-ի Վասպուրականի Հանրապետության /Նահանգի/ 100-օրյա ղեկավարն էր, 1917 թ-ից Արևելյան Հայաստանի դիկտատոր-ղեկավարը, 1918 թ-ի մայիսյան հաղթանակների կազմակերպիչը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր-հայրը և ղեկավարը մինչև նույն թվականի հուլիս ամիսը, մինչև կառավարության վերադարձը Թիֆլիսից Երևան:
Նա, ի վերջո, Հայոց Ոգու կերտիչն է:
Նա և առաջին հերթին Նա՝ Արամ Մանուկյանը, Երևանում պիտի ունենա պետականությանը համազոր արձան և տուն-թանգարան:
Այս հարցով 2014 թ-ի հունիսի 28-ին «Ֆեյսբուքյան» իմ էջից ես Բաց նամակով դիմեցի Ձեզ: Շնորհակալ եմ Ձեզ, որ ընդամենը երկու օր անց՝ հունիսի 30-ին թե իմ էջում, թե առանձին նամակով արձագանքեցիք, գրելով. «Շնորհակալություն առաջարկի համար պարոն Պետրոսյանց, ես հանձնարարել եմ մեր ճարտարապետներին՝ ուսումնասիրելու Ձեր առաջարկը»։
Ես ևս շատ շնորհակալ եմ Ձեզ, պարոն Մարգարյան, այդքան արագ արձագանքի համար և համոզված եմ, որ Ձեր հայրենասիրական վերաբերմունքը մեր պատմության ամենաարժանավոր մարդկանցից Արամ Մանուկյանի հանդեպ՝ նրա հիշատակի վերակերտման ուղղությամբ, Ձեզ մեծագույն պատիվ կբերի:
Ուղարկելով Ձեզ Արամ Մանուկյանի տունը նորոգելու և թանգարան դարձնելու, նրա արձանը կանգնեցնելու սույն առաջարկ-նամակը՝ ակնկալում եմ, որ այն քննարկվի Երևանի ավագանու կողմից և համապատասխան ընթացք տրվի պաշտոնապես: Նաև նշեմ, որ «Ֆեյսբուք»-ում ես ունեմ 5000 ընկեր, որոնցից յուրաքանչյուրը միջին թվաբանականով ունի 2000-ական ընկեր, այսինքն իմ առաջարկը կարդացել է նվազագույնը 1.000.000 մարդ Հայաստանում և Արտերկրում: Իսկ այդ նշանակում է, որ հարցի ուղղությամբ ուղղակի ճանապարհով հարցում-հանրաքվե է անցկացվել:
Ակնկալում եմ, որ Դուք կնպաստեք ավագանու որոշման կայացմանը, ամեն ինչ կանեք, որ Արամ Մանուկյան գործիչն արժանագույն գնահատական ստանա տուն-թանգարանի առկայությամբ, արձանի կանգնեցմամբ և հավուր պատշաճի մշտագո դերակատարություն ունենա այսօրյա հայ սերնդի պետականամետ մտածողության ձևավորման և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Կից ներկայացնում եմ «Ֆեյսբուքյան» նամակ-առաջարկը, դրան տրված որոշ մեկնաբանություններ:

Հարգանքով՝
Տիգրան ՊետրոսՅանց
Հիմնադիր-տնօրեն»:


ՀԳ 1: Չեմ սպասում, որ ակնկալվող որոշումը Երևանի քաղաքապետի արձագանքի նման արագ լինի, բայց երկրորդելով առաջարկս այս պահին հրատարակվող նյութով, ցանկանում եմ ոչ այնքան Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել այս չափազանց զգայուն խնդրի վրա, որքան ակնկալում եմ, որ այդ հարցով զբաղվեն առաջ ... Читать дальше »

Просмотров: 695 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հուլիսի 16-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ամառային արձակուրդների հետ կապված ակումբի անդամ ուսանողները հիմնականում արձակուրդում, ճամբարներում են և դրանով է պայմանավորվում մասնակիցների քիչ լինելը:

Մինչև ստեղծագործական քննարկումը խոսք ծավալվեց արդի հայ գրականության, ժամանակակից բանաստեղծների ու նրանց ստեղծագործությունների մասին:

Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արփի Գևորգյանը, Գայանե Ղազարյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Տիգրան ՊետրոսՅանցը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ քննարկումնոր ծավալվեցին:

Ակումբի մասնակիցներին հյուրաբար հանդիպեց բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր-խորհրդական Ներսես Մկրտչյանը: Նա խոսեց իր ստեղծագործությունների, որոշ հոդվածների մասին:

Տիգրան ՊետրոսՅանցն արվեստագիտական հերթական գիրքը նվիրեց Հրաչյային:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 602 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Տիգրան ՊետրոսՅանցի պարգևները;

Просмотров: 659 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

«ԱՌԱՋԻՆ» ԵՐԵԽԱՆ

ԵՎ «ԱՌԱՋԻՆ» ԸՆՏԱՆԵԿԱՆ ԶՈՒՅԳԸ

Հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցն ակումբի անդամներին ներկայացրեց ակումբի նորեկ, Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի բակալավրական ծրագրի շրջանավարտ Տիգրանուհի Սահակյանին /վերջինս մագիստրոսական կրթություն ուզում է ստանալ Մանկավարժականում/:

Ակումբի անդամներ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Անի Խալաթյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Գայանե Ղազարյանը, Սուսաննա Մինասյանը, Արփինե Գևորգյանը, Իշխան Բադալյանը կարդացին իրենց նոր ստեղծագործությունները: Ծավալվեց քննակում, որին ակտիվ մասնակցություն ունեցան ակումբի բոլոր անդամները:

Տիգրան ՊետրոսՅանցն նշեց, որ ակումբի գործելու ընթացքին համահունչ, օրեր առաջ ՀՊՄՀ հեռակա բաժնի շրջանավարտ Հայազնուհին /Մարիամ Փիլաֆյան/ աղջիկ է ունեցել, որը նրա վեցերորդ և ակումբի առաջին երեխան է: Նա առողջություն մաղթեց մորը և դստերը:

Տիգրան ՊետրոսՅանցն իր հատուկ խոսքում նշեց, որ մի շատ կարևոր խնդիր ևս լավ տրամադրութփյան առիթ է դարձել. ակումբի կտուրի տակ, ակումբի անդամներ Գուրգեն Աշոտ Հարությունյանը /Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի բակալավրևական ծրագրի գերազանցիկ շրջանավարտ/ և Լիլիթ Ավագյանը /ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի ուսանողուհի/ երկու օր առաջ նշանադրություն են իրականացրել: Նա ջերմորեն շնորհավորեց Գուրգենին և Լիլիթին ու անսահման երջանկություն մաղթեց: Շնորհակալության խոսք ասացին Գուրգենը և Լիլիթը: Վերջինս նշեց, որ ակումբի ստեղծումը և այդտեղ իր և Գուրգենի ընդգրկումն այս մեծ երջանկության առիթն է ու շնորհակալություն հայտնեց Տիգրան ՊետրոսՅանցին: Ակումբի բոլոր անդամները բաժակ բարձրացրեցին ի պատիվ Գուրգենի ու Լիլիթի և երջանկություն մաղթեցին նրանց:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 625 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ԻՄ 5000-ՐԴ ԸՆԿԵՐԸ
ԻՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է


Իմ ընկերների թիվը հատեց 5000-ի սահմանը:
5000-րդ ընկեր դարձավ ՀՊՄՀ շրջանավարտ Իրինա Գրիգորյանը:
Շնորհավորում եմ:
Նա 50-րդ է, որ ստանալու է իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գիրքը:


Տիգրան ՊետրոսՅանց
04.07.2014

Просмотров: 624 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է:
Շնորհավորում եմ:

Տիգրան ՊետրոսՅանց
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

ՀԳ. Ներկայացնում եմ Սեյրան Օհանյանի հայերեն և անգլերեն կենսագրությունները իմ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքերից:

ՕՀԱՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄՈՒՇԵՂԻ


ՀՀ բանակի գեներալ-գնդապետ (25.05.2007 թ.)
ՀՀ պաշտպանության նախարար (2008 թ -)

Սեյրան Մուշեղի Օհանյանը (ծն. 01,07,1962թ., Արցախ, ք. Շուշի) ԼՂՀ և ՀՀ պետական ու ռազմական գործիչ է, Արցախի հերոս (02.09.1999թ.): 1983 թ. ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը: 1979-1992 թթ-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1983-1988 թթ-ին եղել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբի զորամասերից մեկի մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, 1988-1992 թթ-ին՝ Ստեփանակերտում տեղակայված 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի վաշտի, գումարտակի հրամանատար: 1992 թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել է Ստեփանակրետում կազմավորված Հայկական առանձին գնդի հրամանատար, 1992-1993 թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1993-1994 թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, 1994-1998 թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998-1999 թթ-ին՝ զորամիավորման հրամանատար: 1999 թ-ի օգոստոսի 2-ին նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000 թ-ի հունվարի 17-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: 2007 թ-ի մայսիս 6-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008 ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995 թ-ի մայիսի 5-ին արժանացել է ԼՂՀ բանակի գեներալ-մայորի, 2000 թ-ի մարտի 14-ին՝ ԼՂՀ բանակի գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճանի: Մասնակցել է Արցախի ազատագրության համար մղված բոլոր մարտերին: Հայրենի հողի համար մարտերից մեկում կորցրել է ոտքը:
Պարգևատրվել է ՀՀ Տիգրան Մեծ (20.09.2003 թ.), ՀՀ Մարտական խաչ 1-ին (20.09.1996 թ.), ԼՂՀ Մարտական խաչ 1-ին (08,05,1996 թ.), աստիճանի, ԼՂՀ Ոսկե արծիվ (02.09.1999 թ.) շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 1-ին աստիճանի (18,09,2006), ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ ՊՆ «Զինանշան» հուշամեդալով, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով (2008թ.), ՌԴ ԱԳՆ առընթեր արատասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության ռուսաստանյան ընկերության «Վալերի Բրյուսով» մեդալով (2008թ.): 2007թ-ի մայսիս 9-ին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ բանակի զորահանդեսը:

Աղբյուր՝ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», Ե., 2009 թ., էջ 162-163:

OHANYAN SEIRAN

Colonel-General of RA Army (05/25/2007)
RA Minister of Defense (2008- )

Seiran Musheghi Ohanyan (born in 07/01/1962, Nagorno-Karabakh, c. Shushi) is a state and military figure of NKR and RA, Hero of Artsakh (09/02/1999). In 1983 he graduated from Baku Pan-Army Command Military College. In 1979-1992 he served in USSR Armed Forces. In 1983-1988 he was the commander of the moto-rifle platoon of one of the units of the Soviet military group located in Germany, then commander of the company, in 1988-1992 the commander of the company of the 366th moto-rifle regiment of the 23rd division, battalion located in Stepanakert. In the months of March-December of 1992 he was the commander of the Armenian separate regiment formed in Stepanakert, in 1992-1993 the first deputy of the commander of NKR Defens ... Читать дальше »

Просмотров: 1012 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱՆԻ ԿԱՐԵՅԱՆԻ «ՆՈՐԱ» ԵՎ «SED» ՎԻՊԱԿՆԵՐԸ

Հունիսի 25-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Պայմանավորվածության համաձայն ակումբի անդամները ծանոթացան Անիի /Անի Կարեյան/ տպագրության պատրաստված «Արձակ. վիպակներ» գրքում զետեղված «Նորա», «Sed» վիպակներին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացեց Անիի տպագրության պատրաստ «Արձակ. վիպակներ» գիրքը, որի մեջ ընդգրկված են հեղինակի «Նորա», «Sed» վիպակները: Նա արժևորեց երիտասարդ հեղինակին ու նրա գործը, ասաց, որ հենց դրանց նոր խոսք լինելու հանգամանքն է իրեն հուշել այդ գործերը խմբագրել և պատրաստել տպագրության:

Իր և իր գործերի մասին խոսեց Անին: Նա պատասխանեց իրեն տրված հարցերին:

Ակումբի անդամ Աննա Վիրաբյանն ասաց. «Նորա» վիպակի հերոսուհին պայքարում է ի վերուստ գրված սցենարի դեմ: Այդ ենթատեքստում նա խուսափեց ծնողների կողմից պարտադրվող իրենց հարուստ ընկերոջ որդու հետ ընկերությունից, բայց նաև խուսափեց սցենարից՝ ամուսնանալ և երջանիկ ապրել սիրած էակի հետ: Բայց, օրինակ, ես մտածում եմ միթե Նորան այդպես էլ չէր ամուսնանալու: Եվ ինքս ինձ պատասխանում եմ, որ անշուշտ կամուսնանար, գուցեև չսիրելով, բայց այդպես ավելի սցենարային կլիներ»: Ի պատասխան հնչեց Անիի ռեպլիկը. «Չեր ամուսնանա, ինքն այդպես է մտածված, խնդիրը կենցաղում սերը չմեռցնելու մասին է: Այս դեպքում Նորան փորձում է պահպանել հենց Սերը»: Անան շարունակեց. «Sed» վիպակն առավել գրավիչ է, թե կառուցվածքի առումով, թե պատկերավորման ձևաչափում: Օրինակ, թե նախորդ, թե հատկապես այս վիպակում կան ամբողջական մտքեր, որ կարելի է առանձնացնել ու դիտարկել որպես նորօրյա աֆորիզմներ»:

Սուսաննա ՄարգարՅանը ևս ջերմ արտահայտվեց Անիի ստեղծագործությունների մասին և ասաց, որ իրեն այնպես է հետաքրքրել Անիի կերպավորման, հերոսների միջոցով իր մոտեցումները որոշարկելու գաղափարը, որ մի շնչով է կարդացել երկու գործն էլ ու անգամ ամբողջական մտքեր է դուրս գրել դրանցից, քանի որ դրանք ուղղակի երբեմն ուղղակի համընկել են իր հոգեկան կերտվածքի հետ:

Սերինե Հովհաննիսյանը խոսեց Անիի պատկերավորման հնարքների մասին ու ներկայացրեց վիպակներից իր դուրս գրած մտքերը, որոնք ամբողջական պատկերացում են տալիս Անիի գործերի մասին:

Վահե Խալաֆյանը խոսեց Անիի վիպակների հոգեկան ելակետերի մասին և խորհուրդ տվեց հեղինակին, որ մտածի վիպակների շարունակության մասին՝ ամբողջացնելով կերպարները կամ այդպես գտնել իր իսկ առաջ քաշած հարցերի պատասխանները:

«Նորա» վիպակի մասին խոսեց Նվարդ Մելիքյանը: Նա արժևորեց վիպակը, ասաց, որ գոնե մինչ օրս հայ գրականության մեջ նման գործ չի կարդացել, իսկ միշտ էլ այսպիսի նորը կարող է լուրջ քննադատության թիրախ դառնալ:

Ավելի շատ Անիի, քան նրա գրքերի մասին էր Նանա Մկրտչյանի, Արմենուհի Սումբուլյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Իշխան Բադալյանի խոսքը:

Հնչած կարծիքներին անդրադարձավ Տիգրան ՊետրոսՅանցը, նա, որպես գրքի խմբագիր, տվեց հնչած հարցերի պատասխանները նշելով, որ այդ հարցերի վերաբերյալ քննարկումներ են եղել հեղինակի՝ Անիի հետ և որ ինքը կարողացել է ընկալել Անիին ու նպաստելու է, որ գիրքը տպագրվի:

Անին շնորհակալություն հայտնեց ակումբի անդամներին իր աշխատանքները կարդալու և մեկնաբանելու համար:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 655 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Հունիսի 20-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի շնորհանդեսը: Երկու լուսանկար իմ պահոցից:

Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 652 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 6 7 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz