| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 07 » ՆԱՄԱԿ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԸՆԿԵՐՈՋԸ
03:31 ՆԱՄԱԿ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԸՆԿԵՐՈՋԸ |
 Բարի օր, Սոնա: Շնորհակալ եմ, որ միջնորդավորված խնդրանքս հարգեցիր և ընկերություն առաջարկեցիր, որը սիրով ընդունեցի: Եվ մի խնդրանք:
Ես նույնպես մանկավարժական համալսարանի շրջանավարտ եմ, ներկայում՝ նույն
հաստատության գրադարանի տնօրենը /նաև երբեմնի դասախոսը/: Տպագրության եմ
պատրաստել ՛՛Աբովյանցիներ՛՛ վերնագրով կենսագրական հանրագիտարան, որտեղ
ներկայացված են շուրջ երկու հազար մարդու կենսագրություններ: Խնդրում եմ իմ էջին տեղադրիր կամ նամականիում դիր կենսագրությունդ /ծննդյան օրով և ներկա գործունեությամբ/:
Երկրորդ. մի տեղ կարդացի գրառումդ, որտեղ երկու անուն կար. Գևորգի անունով
ուսանողի և էլի մեկի մասին, որ կարծես եղել են քո համակուրսեցիները և
Արցախում զոհվել են: Այլ մանրամասնությունները թողնենք: Խնդրում եմ գրիր
նրանց անուն, ազգաննունները, հայրանունները /եթե հիշում ես/, համալսարան
ընդունվելու, պատերազմ գնալու տարեթվերը և զոհվելու ժամանակը /եթե հիշում
ես/: Արցախյան ազատամարտին մասնակիցները նույնպես ներառված են
հանրագիտարանում: Գուցե այդ մարդկանց մասին, որ դու նշել էիր, իմ մոտ չկան
ու կլինի բացառիկ նորություն: Եթե խնդրանքներս ավելորդ չես համարի՝ խնդրում եմ կատարես: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով՝ Տիգրան ՊետրոսՅանց 07.03.2013 թ. ՀԳ. Իմ մասին տես՝ tigranhayazn.do.am /պաշտոնական կայք/, mankavarzh.do.am /իմ տնօրինած գրադարանի կայք/:
|
|
Просмотров: 1550 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/6 |
|
|
|