ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞ ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Օրեր առաջ Ապարանի հերոսամարտի հուշարձանի նկարի տակ մի այսպիսի գրություն թողեցի.
,,Նկարը հոյակապ է, մակագրությունը՝ անորակ: Խնդիրը կայանում է նրանում,
որ մենք ենք թշնամու ջրաղացին ջուր լցնում: Ինչ է նշանակում
,,Բաշ,,-Ապարան: 9-րդ դարից սկսած եղել է, այսօր կա և միշտ կլինի Ապարան:
,,Բաշը,, օտարի հավելում է և միշտ հիշեցնելու է, որ օտարը այ դտեղ
անվանափոխություն է փորձել կատարել: Մենք ինքնակամ երկարաձգում ենք օտարի
անվանալուծը: Կարծում եմ գրածս բավական է, որ այլևս որևէ մեկը այդ ,,բաշ,,
բառը չօգտագործի: Դրա փոխարեն միշտ գրի Ապարան և Ապարանի հերոսամարտ...,,: Այս մակագրությունը հավասարապես վերաբերում է Հայոց աշխարհի բոլոր բնակավայրերի անուններին:
Այս տեսակետը ես հիմա չէ, որ որդեգրել եմ: Նայեք դեռևս 1988 թվականին
,,Ավանգարդ,, թերթի կես էջը զբաղեցնող իմ ,,Վերականգնել պատմական
անունները,, հոդվածը: Հենց այդ հոդվածում և այն էլ ,,խորհրդային,,
անթուլատրելի օրերին գրել եմ նույն բանը: Առաջարկել եմ տուրք չտալ
,,կարոտախտին,, և մեր ժառանգներին հնարավորություն տալ ապրելու մեր
բնակավայրերի հայերեն-պատմական անունների միջավայրում և մոռանալ, որ մեր
բնակավայրերը ունեցել են օտարահունչ անուններ /էլ առավելս, որ օտարները
100-ից 90-ի դեպքում ընդհամենը հայկական անունի թարգմանություն են
կատարել/: Անգամ առաջարկել եմ, որ պատմական անունները չպաշտպանած
բնակավայրերին տրվեն հայերեն անուններ... Հիմա էլ նույնն եմ ասում:
Բավական է որևէ օտար անուն շահարկելը: Ոչ պատմաբանները /իբրև թե բա ոնց
կլինի, որ առանց հին անունի նորը գրենք, չէ որ մարդիկ չեն ճանաչի, կամ
պատմական փաստը ոնց շրջանցենք.../, ոչ բանասերները, ոչ գյուղագիրները, ոչ
անգամ սովորական քաղաքացիները օտար անուններ օգտագործելու, էլ առավելս
դրանց ժամկետը երկարացնելու իրավունք ուղղակի չունեն: Այս պահին՝ այսքանը: Բարին ընդ հասկացողը, չհասկացողներին էլ՝ հասկանալու ունակություն: Տիգրան ՀԱՅԱԶՆ
|