ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ-ԱՌԱՋԱՐԿ
Իմ շատ հարգելի ,,Ֆեյսբուքյան,, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ
Չգիտեմ ինչ հիմքերով կայքի շահագործողները նախ 7 օրով ու դրանից անմիջապես
հետո 14 օրով ինձ զրկել են նոր ընկերներ ունենալու հնարավորությունից: Իսկ
իմ քայլերը բնավ չեն հակասել ընդունված կանոններին և չեն եղել
հակա,,ֆեյսբուքյան,,: Ինչ եմ արել ես: Ընկերության եմ հրավիրել մարդկանց, ովքեր ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կամ սովորում են այդ հաստատությունում: Նման դեպքում որն է իմ սխալը:
,,Ֆեյսբուքի,, հնարավորություններն օգտագործելով փորձում եմ բոլոր
,,ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻՆ,, հավաքել մի կտուրի տակ: Որն է իմ քայլի
անհարմարությունը այս կայքի ու այն շահագործողների համար:
Ընկերներ հրավիրելու հնարավորությունից երկարաժամկետ զրկված լինելու
հանգամանքից ելնելով դիմում եմ կայքի օգտատեր բոլոր արդեն շրջանավարտ
,,Աբովյանցիներին,,՝
1. Ժամանակն է, որ ինչպես բոլոր բուհերը մենք
ևս ունենանք մեր շրջանավարտների միավորումը, որը հնարավորություն կտա
տեսնելու, թե մեր շրջանավարտները ավարտելուց հետո Հայաստանում և Հայաստանից
դուրս ինչ գործունեություն են ծավալել, աշխատում են արդյոք ընտրած
մասնագիտությամբ, թե այլ բնագավառում են հաջողությունների հասել, հիշում են
արդյոք իրենց բուհը, հպարտանում են, որ ,,Աբովյանցի,, են, իրենց
զավակներին ուղղորդել են նուն բուհում սովորելու...
Վերոհիշյալից
ելնելով խնդրում եմ բոլոր նախկին ,,Աբովյանցիներին,,, իրենք ինձ առաջադրեն
ընկերություն, ինչի համար նախապես շնորհակալություն եմ հայտնում:
2. Ներկայում Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում սովորողներին ևս կոչ եմ անում ընկերություն առաջարկել և միավորվել մի տանիքի տակ:
Ներկայում իմ 605 ընկերներից ավելի քան 300-ը նախկին ու ներկա
,,Աբովյանցիներ,, են: Ես փորձում եմ այստեղ առավել դյուրին դարձնել նրանց
բոլորի շփումները և կարծում եմ, որ սա ,,Աբովյանցիների,, ամենամեծ խումբն
է:
,,Աբովյանցիներ,, սպասում եմ Ձեզ և Ձեր ընկերության առաջարկներին:
Միասին մենք մեծ ուժ կլինենք: Ձեր Տիգրան Պետրոսյանց /Տիգրան ՀԱՅԱԶՆ/ ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն
|