Բարև Հուրի: Ես Տիգրան
Պետրոսյանցն եմ՝ Տիգրան Հայազնը, որի գրառումը աստվածաշնչական մի նկարի
առիթով պատճառ դարձավ, որ Դուք մի ամբողջ գիշեր ,,պայքարեք,, այլ
Պետրոսյանցների դեմ /և ասեմ՝ բացարձակ անհաջող/: Որքան հասկանում եմ
ծնունդով հայ եք և հայագիտական կրթություն ստացած: Բայց, չնայած Ձեր շատ
երիտասարդ տարիքին, լցված եք հայության թերարժեքության բարդույթով: Եթե
այդպես չէ, ինչու եք Ձեր հայկական ազգանունը թաքցրել անհասկանալի
,,K-ian,, բառերի հետևում: Սա գրում եմ նրա համար, որ համոզվեք, որ
ընդհամեն ուզում եք ներկայանալ տրանս կամ ավելի շատ աշխարհաքաղաքացի և ոչ
թե հայ: Իսկ մեր ազգի բացթողումները վկայաբերելը՝ դրանք հաղթահարելու
տեսությունը, Ձեր և Ձեր նման մտածողների պաշտպանական վահանն և ընդհամենը:
Ով է Ձեզ խանգարում, որ աշխարհաքաղաքացի լինեք՝ եվրոպամետ, ամերիկամետ:
Եղեք և ընդունեք միայն այն ,,գիտելիքը,, որ հայագիտական Ձեր քոլեջում
այդպես ակադեմիապես Ձեզ մատուցել են ու Դուք նման կրավորականությամբ
/կուրորեն/ ընդունել եք: Ես Ձեր հետ վեճ չունեմ և ինչպես ցույց տվեց երեկվա
Ձեր վեճը այլ Պետրոսյանցների հետ /Մելանյան իմ տիկինն է, Հրաչյան՝ որդիս/
գերադասում եմ բարձր լինել համաշխարհայնացած և ազգանուն չունեցող
մարդկանցից /թերևս Դուք ասածիս լավագույն օրինակն եք/: Ձեզ բավարարելու համար ասեմ,
որ քսաներորդ դարում Աշխարհին /ոչ թե Եվրոպային/ բազում մեծեր ենք տվել,
բայց պետականություն չունեինք, ու նրանք նոբելյան մրցանակների գուցեև չեն
արժանացել, բայց պակաս չեն ստացողներից: Եթե սկսեմ թվել այդ մարդկանց
անունները /Հայաստանում, նախկին Սովետ միությունում, եվրոպաներում ու
ամերիկաներում/ մի քանի անգամ կգերազանցի բերածդ ութսուն թիվը: Այնպես որ
բարդույթ մի ունեցիր, աշխարհի փոքրաթիվ ազգերից մեկը լինելով մենք
բավականաչափ ներդրում ունենք համաշխարհային մշակույթի, գիտության, ռազմական
գործի զարգացման ծիրեն ներս ու դուրս: Գալով քաղաքակիրթ բանավեճին ասեմ
հետևյալը, որ ընդհամենը Ձեր անզիջում պահվածքը ստիպեց, որ գնա նման
խոսակցություն /որ Դուք Ձեզ ուղղված ագրեսիվություն որակեցիք/: Իսկ ինչ եք
ուզում, որ հայհոյեք ազգային պետության համար պատերազմ անցած ու ողջ
հայության համար Հայաստանի պետություն ստեղծած մարդկանց և մնաք անպատասխան:
Գոնե մի քիչ ճանաչում եք Պետրոսյանցներին, գիտեք ովքեր են, ինչ ճանապարհ
են անցել: Բացեք համացանցում այդ ազգանունը և կարդացեք, գուցե այդ նաև Ձեզ
հուշի, որ Ձեր հայագիտության-հայոց պատմության դասախոսները, իրոք, հայադավ
են և ապրում են սեփական ազգի պատմությունը ,,վաճառելու,, հաշվին: Եվ այդ է
պատճառը, որ ես նրանց ,,գիտաոչնչացնող,, եմ անվանում: Համոզված եմ, որ Դուք
նրանց փաստաբանը դառնալու համար դեռ բավարար տվյալններ չունեք: Իսկ ինչու
եմ Ձեզ այստեղ պատասխանում: Այստեղ տեղադրված մի նյութի վերևում խիստ
հետաքրքիր գրառում եք կատարել ամեն ինչում դավադրություններ փնտրելու
առիթով: Հիմա ասեմ, որ երիցս ճիշտ է Ձեզ ոչ հայ, այլ աշխարհաքաղաքացի
կոչելը, քանի որ ամենայն ազգայինը հասկանալու փոխարեն փոքրիկ ամերիկացի եք
,,դարձել,, և հայ ,,պատմաբանների,, նման պատրաստ եք ամեն ազգայինը և ազգի
դեմ ուղղվածը ,,ամերիկյան երազանքով,, փոխել: Ուղղակի մտածում եմ, որ այդ
ուղղությամբ առայժմ հաջողությունների չեք հասել և խիստ դառնացած եք
հայության և հայապահպանությամբ շահագրգռվածների դեմ: Երիտասարդ եք, Ձեր
օգտի համար խորհուրդս ընդունեք, գնացեք Ձեր գունավոր երազների հետևից և հայ
ազգի թերությունները թողեք ՀԱՅԵՐԸ լուծեն: Այդ K-ian-ով հնարավոր չէ նման
բան անել: