| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Август » 15 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
09:19 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Պարոն քաղաքապետ
Ամեն երեկո՝ ուշ ժամի , ,,Այրարատ,, կինոթատրոնի մոտից Խանջյան փողոցով
ուղևորվում եմ Ավան թաղամաս: Անցնելով այս ճանապարհը՝ սրտի ցավով
արձանագրում եմ մի տխուր իրողություն: Ճանապարհի որոշակի մասում իրար
հաջորդելով՝ ցերեկով տեսանելի են Ալեքանդր Գրիբոյեդովի, Վարդան
Մամիկոնյանի, Եղիշե Չարենցի, Տիգրան Պետրոսյանի, Միքայել Նալբանդյանի, Ասոր իների
ցեղասպանության հիշատակի, Հովհաննես Այվազովսկու, Ֆրիտյոֆ Նանսենի,
Խաչատուր Աբովյանի արձաններն ու կիսանդրիները: Այո, դրանք տեսանելի են
միայն ցերեկով: Իսկ մութն ընկնելու հետ՝ ծածկվում են անթափանց խավարով:
Թերևս մի փոքր շահում են Ալեքսանդր Գրիբոյեդովի, Միքայել Նալբանդյանի,
Խաչատուր Աբովյանի արձանները, որ մոտ գտնվելով ճանապարհին, մինչև ժամը
24.00-ն քիչ թե շատ լուսավորվում են ճանապարհային լուսերի հաշվին, իսկ
դրանից հետո դրանք ևս դառնում են անտեսանելի: Ափսոսում եմ, որ այդպես է:
Մինչդեռ, եթե դրանք մասնագիտական լուսավորվածությամբ ապահովված լինեին՝
անցորդներին, Երևանյան գիշերներին այդ կողմերով անցնող տուրիստներին
միանշանակորեն շատ բան կասեին մեր ազգի մեծագույն ներկայացուցիչների,
ինչպես նաև այն երևելի մարդկանց /Գրիբոյեդով, Նանսեն/ մասին, ում հիշատակին
կանգնեցվել են այդ արձանները: Արձանների լուսավորելու արվեստը ևս խիստ
կարևոր բաղկացուցիչ է քաղաքային միջավայրի կազմակերպման առումով: Եվ նման
բանի ես ականատես եմ եղել թե մեր հարևան երկրներում, թե եվրոպական
քաղաքներում: Եվ նման խնդիրը բարձրացնելով՝ակնկալում եմ, որ այն չպիտի
սահմանափակվի 24.00 ժամով: Այդ, ինչպես նաև Երևանի մյուս բոլոր արձանները,
համապատասխան լուսավորությամբ պիտի ցուցադրվեն մութն ընկնելու պահից մինչև
լուսաբաց: Մի մասնավոր դիտարկում: Մասնագիտական լուսավորության
պարագային դիմացից և ներքևից/ հանճարեղ Երվանդ Քոչարի կերտած Վարդան
Մամիկոնյանի ձիարձանն ավելի հոյակապ, մթնից դուրս հորդող, օդում ճախրող և
ավելի ազդեցիկ կերպար կդառնա: Դիմելով Ձեզ, պարոն Մարգարյան, ակնկալում
եմ, որ ծաղկազարդելով մայրաքաղաք Երևանը, նրան յուրօրինակ հմայք եք տալիս,
համապատասխան հանձնարարական կտաք մայրաքաղաքի անբաժանելի դիմագիծը դարձած
արձանները ևս լուսավորել, ինչը գիշերային Երևանին համապատասխան հմայք
կհաղորդի: Հարգանքով Տիգրան ՀԱՅԱԶՆ /Տիգրան Պետրոսյանց/
12.08.2012 թ.
|
|
Просмотров: 652 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/2 |
|
|
|