ՆԱՄԱԿՆԵՐ ԴԱՎԻԹ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
1 Դավիթ ջան, Վարպետյանի մեղադրանքը ես էլ եմ կարդացել: Որոշողը դու ես: Ես
մնում եմ այն կարծիքին, որ նրա մեղադրանքը բացարձակ սուբյեկտիվ է /և այդ
նաև կարծում եմ Խաչիկի և ընկերության կարծիքն է.../:
2 Դավիթ ջան, ցավով եմ արձանագրում ստեղծված իրավիճակի հետ կապված իրողությունը: Պիտի հիշեմ գրածդ, որ նաև իմ դարերի ցավն է: Հիշում ես՝ ներազգային գզվռտոցի մասին տողերդ... կարծես թե հենց այդպիսի իրավիճակ է: Պարզ գզվռտոց: Վարպետյանի այն գրքերը, որ իմ ձեռքով անցել են՝ կրել են մի միայն մի քիչ էթնո, ավելի շատ մշակութային բնույթ և ոչ մի կապ չունեն ընդհանրացված ծրագրային փաստաթղթի հետ: Սա ամենակարևորը: Բայց ինչ-որ տեղ մտորում եմ, որ քո նյութի տեղադրումից հետո ես այլևս Խաչիկին չտես իմ էջում: Եթե սա ինչ-որ բան նշանակում է, ապա վերևում գրածս, որ ,,Խաչիկը և ընկերությունը,, կապ ունի Վարպետյանի մեղադրանքի հետ բովանդակություն է ստանում: Ասեմ իմ ստացած տպավորությունը Խաչիկի կայքից: Սա չափավոր ազգայնականի - չափավոր քրիստոնիայի ինչ-որ խառնուրդ է, որ որևէ կապ չունի քո առաջարկած ,,Հայկական օենսդրության,, հետ: Այստեղից էլ գզվռտոցի էությունը՝ բացառել մրցակցայի զուգահեռությունը: Սրանից անդին այլ բան կամ ընդհանրություն չեմ տեսնում: Վարպետյանն ինձ ընկերություն է առաջարկել՝ ես ընդունել եմ, բայց քար լռություն է: Սրան հակառակ՝ Խաչիկը հաճախակի հայտնվում է որդուս՝ Հրաչյայի էջում՝ տեղի-անտեղի գովելով նրան /սա ճիշտն ասած ինձ դուր չի գալիս/: Այսու: Սրանք ընդամենը դիտարկումներ են: Քեզ պատասխանում եմ ,,չաթով,, որպեսզի նշածս անձերը այս փուլում չվերահսկեն մեր գրագրությունը: Թեև նաև համոզմունք ունեմ, որ շատ ավելի ճիշտ էր, որ դու նյութը դրեցիր ու ,,դիմացի,, կողմը պատրաստի նյութը տեսավ:
|