Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 14:44
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Август » 26 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
03:20
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՊԱՏԱՍԽԱՆ ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ՌԵՊԼԻԿԻՆ

Հարգելի Սուրիկ ... Հայաստանի սատրապը Աքեմենյան արքունիքում և պետության համադաշինք պալատում բարձ /պատիվ, իշխանություն/ ուներ և իր երկրի ներսում լիարժեք տիրակալ էր /անգամ դեսպաններ էր ուղարկում Պարսկաստանից այլ երկրներ ու այդ երկրներում դրանց ընդունում էին/, Հայոց մարզպանը Պարսկական համադաշինք պալատում, Հայոց իշխանը /ապա՝ ավելի բարձր պաշտոնյա Հայոց իշխանաց-իշխանը/
արաբական համադաշխնք պալատում բարձ /պատիվ, իշխանություն/ ուներ և իր երկրի ներսում լիարժեք տիրակալ էր /անգամ դեսպաններ էր ուղարկում Պարսկաստանից, Արաբիայից այլ երկրներ ու այդ երկրներում դրանց ընդունում էին/, բայց սա պատմաբաններին իրավունք չի տալիս այդ Հայաստանները կոչել պետություն: Ռուսաստանի ռազմակալության տակ եղած ՀԽՍՀ-ն ՄԱԿ-ում բարձ ուներ, ԽՄԿԿ կենտկոմում Հայաստանի քարտուղարի մակարդակով բարձ ուներ... Սրանք զերո ներկայացուցչություն են պետություն կոչվելու համակարգում: ՀԽՍՀ-ն ոչինչ չուներ և անգամ հավաքարարների հաստիքների քանակը հաստատվում էր Մոսկվաներում... ՀԽՍՀ-ն պետություն չի եղել և ինչ փաստարկներ ուզում եք՝ բերեք, ես դրա տասնապատիկ հակափաստարկներով կապացուցեմ, որ ՀԽՍՀ-ն ընդամենը ռազմակալված տարածք է եղել:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

2

Սուրիկ... Նախ որևէ միտումնավորություն չեմ ունեցել, քանի որ իր տեղում եմ պատասխանել գրածիդ: Ուղղակի այնտեղից եմ պատճենումով դրել նաև այստեղ: Երկրորդ՝ ինչու պիտի քեզ վիրավորեմ, դու նման բան առ այսօր նկատել ես: Ընդհակառակը քո նկատմամբ ընդգծված
հարգալից վերաբերմունք ունեմ և բազում այլ հարցերում գրեթե համակարծիք ենք: Երրորդ՝ ինքդ ավելի լավ ես պատկերացնում այս վեճի առարկան՝ ՀԽՍՀ պետություն չլինելու հանգամանքը: Ինչ խոսք, երբ զգացմունքային դաշտում ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը /որի անդամն էիր նաև դու/, որ վերանվանվեց ՀՀ Գերագույն խորհուրդ, Անկախության մասին որոշում էր ընդունում, որպես բազիս ընդունեց Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը /և միանգամայն ճիշտ էր/ ու շարունակեց նաև ՀԽՍՀ-ի իրավահաջորդությունն ընդունել /որը սխալ էր/, քանի որ դրանով լեգիտիմացրեց Հայաստանի ռազմակալված տարածք լինելու անըդունելի փաստը: Չլիներ այդ սխալ քայլը պարտադիր կվիճարկվեր 1920 թ-ի Մոսկովյան ռուս-թուրքական անընդունելի պայմանագրը, որով Հայաստանը մորթոտվեց ու նշածդ դահիճների օգնությամբ բաժան-բաժան արվեց Թուրքիայի, նրանց կովկասյան եղբայրակից թորքերի ու Վրաստանի միջև... Հայ ժողովրդի ոչնչացմանն էր ուղղված նաև շուրջ երեք միլիոնանոց ազգից ավելի քան մեկ միլիոն զինվոր հավաքագրելը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որ նշանակում է ազգի կենսունակ հատվածի ուղղակի գլխատում: Եվ սարսափելին այն է, որ ոչ թե մոտ կես միլիոն, այլ ավելի քան 600 հազար զոհ է տվել ազգը այդ պատերազմում: Գումարիր նաև աքսորվածների թիվը և պարզ կտեսնես, թե ինչ ՀԽՍՀ պետականություն ենք ունեցել: Սրանով եմ առաջնորդվում ու նաև արդեն բազում տեղերում բերածս այլ հաստատումներով, որ 1921-1991 թվականների Հայաստանը համարում եմ ռազմակալված տարածք, իսկ ՀԽՍՀ-ն ոչ պետականություն: Ես այս թեզը հիմա չէ, որ առաջ եմ քաշում... այդպես մտածել եմ իմ ողջ գիտակցական կյանքում, այդպես գրել եմ իմ տպագրած գրքերում:
Հ.Գ. Սուրիկ, որևէ մեկին ուղարկիր իմ մոտ՝ մանկավարժականի գրադարան և քեզ կուղարկեմ ,,1000 հայազգի գեներալներ և ծովակալներ,, գիրքը ու այս ինչ ասում եմ, կտեսնես նաև այդ գրքի առաջաբանում: Թոզ զանգեն 077.635905 համարով:

Просмотров: 641 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz