| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Август » 31 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
00:15 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞ Հ Ա Յ Ո Ց Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Ը
Առաջին անգամ Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինին հանդիպել եմ, երբ 15
տարեկան էի: Վեհափառին ինձ ներկայացրեց միաբանության հարգարժան
վարդապետներից մեկը: Վերջին անգամ հանդիպել
եմ 1993 թ-ի վերջին, երբ Արցախ մեկնող Ապարանի և Աշտարակի վաշտերի
զինվորներին առաջնորդեցի Մայր տաճար և խնդրեցի Վեհափառին Անձամբ օրհնանքի
խոսք ասել զինվորներին... Վեհը թեև հիվանդ ու տկար էր, եկավ վարդապետի
օգնությամբ, բայց երբ կանգնեց Մայր տաճարում ծնկի եկած 150-ից ավելի
զինվորների առաջ, մոռացավ ամեն կարգի տկարություն և իսկական ԱԶԳԻ ՀՈՐ խոսք
ասաց, մաղթեց քաջակորովություն ու պահանջեց /ՊԱՀԱՆՋԵՑ/ անձնուրացաբար
կատարել զինվորի պարտքը: Ապա անցավ շարքե-շարք և իր Հայրապետական Աջը դրեց
յուրաքանչյուր զինվորի գլխին: Առաջ ընկնելով ասեմ, որ այդ զինվորներից ոչ
մեկը թշնամուց անգամ քերծվածք չստացավ ու իր պարտքը կատարած վերադարձավ
տուն: Ու այդպես եղավ, որովհետև Վեհափառ Վազգեն Առաջինն էր Անձամբ օրհնել
նրանց: Չգիտեմ այս կյանքում ինձ կվիճակվի Նրա նման մեկ այլ Վեհափառի տեսնել
Հայոց Եկեղեցու գլուխ: Որովհետև Նա առաջին հերթին ՀԱՅ էր, ինչպես Ինքն է
գրել, և ապա քրիստոնյա, իր հոտի Հովվապետն էր և ապա այլ ազգերի ջատագով:
Հասուն տարիքում Նրա հետ ունեցած հանդիպումների սղագրությունները արել եմ:
Իհարկե նաև հիշում եմ այլ հանդիպումների առարկան ևս: Մի օր Հայոց Լուսավոր
Վեհափառի հետ եղած խոսակցությունները կհանձնեմ թղթին...
|
|
Просмотров: 644 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/2 |
|
|
|