Մարտիրոս
Սարյան Անհատը միայն հայկական գունանկարի մեծագույն Վարպետ, նորագույն
շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր չէր:
Ժամանակակիցները գիտեն, որ նա նաև հասարակական գործիչ ու մեծ հայրենասեր
էր, նվիրյալ Հայ: 1960-ական
թվականների կեսերին ընտրվելով Հուշարձանների պահպանության հայկական
ընկերության նախագահ, նա ուրիշների նման այդ պաշտոնը չի դիտել որպես իր
տաղանդին ու հեղինակությանը տրված տուրք, այլ անվարան օգտագործել է այդ
հանգամանքը Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական պատմական
բնակավայրերի ու պատմական կառույցների պահպանության ուղղությամբ: Այո,
օրվա իշխանությունների կուսակցական-կրավորական պահվածքին հակառակ, նամակով
դիմել է խորհրդային միության այն ժամանակի բարձրագույն դեմքերին
Նախիջևանում, Արցախում հարևան երկրի ղեկավարների կողմից գլխավորվող
հայկական պատմական ժառանգության նկատմամբ իրագործվող ոչնչացման
քաղաքականության կասեցման, դրանք հայ մասնագետների կողմից ուսումնասիրման
ու պահպանության պահանջով: Հատուկ իմաստուն լինել պետք չէ, հասկանալու
համար, թե ինչ էր նշանակում այն օրերին նման նամակով ԽՍՀՄ կոչված
՛՛եղբայրական՛՛ երկրի ղեկավարությանը դիմելը, որով փաստվում էր մեկ այլ
՛՛եղբայրական՛՛ հանրապետությունում իրականացվող սպիտակ ջարդի
քաղաքականությունը: Նաև այս հենքով պիտի գնահատվի Անհատ Մարտիրոս Սարյան նկարչի անուրանալի հայրենասիրության դրսևորումը: