| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 08 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
03:36 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
Այս ոսկե գավաթը պատրաստվել է մ.թ.ա. 2-րդ
հազարամյակում և շուրջ չորս հազար տարեկան է: Գավաթը գտնվել է Վանաձոր
քաղաքի մոտակայքում՝ պեղումների արդյունքում: Գտածոյի կարևորությունը ոչ
այնքան նրանում է, որ չորս հազար տարեկան է, ոչ այնքան նրանում,
որ ոսկուց է, այլ նրանում, որ իր վրա կրում է շատ կարևոր դրվագապատկերներ:
Այդտեղ պատկերված են գլխեվ իրար դարձած առյուծներ: Պատկերը զինանշանային է
և ամենայն հավանականությամբ պատկանում է տարածաշրջանի տիրակալ իշխանական
ընտանիքին: Շուրջ մեկ հազարամյակ հետո այս զինանշանային զուգորդությունը
օգտագործել են Արարատյան արքաները: Գլխով իրար շրջված առյուծներ են
պատկերված արքայական ընտանիքի տարբեր տիրակալների վահանների, գոտիների վրա:
Իսկ ամենագունայինը Էրեբունի քաղաք-ամրոցի պալատի պատի վրա եղած
որմնանկարն է /գլխով իրար դարձած առյուծներ և նրանց միջև իշխանության
խորհրդանիշ քառակող պատկերի ներսում շրջանակ-գունդ,
կարմիր-կապուտ-ծիրանագույն ներկվածքով/: Այս խորհրդանիշն օգտագործել են նաև
Երվանդյան-Արտաշեսյանները՝ առյուծները փոխարինելով գլխով իրար շրջված
արծիվների պատկերներով: Տիգրան ՊետրոսՅանց

|
|
Просмотров: 658 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/9 |
|
|
|