Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ
Հարցում
Վիճակագրություն
Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2013»Март»30 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՛՛ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ՛՛
14:27
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՛՛ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ՛՛
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Այս պահին
համացանցում տեսնելով «Տիգրան Մեծ» շքանշանի պատկերը լցվեցի հպարտությամբ և
ինձ աշխարհի երջանիկ մարդը զգացի: Եվ այդ ամենն այն պարզ պատճառով, որ այդ
շքանշանը համարում եմ իմ զավակը: «Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան»
շքանշանների ստեղծման գաղափարը, այդ գաղափարի իրականացման
նամակ-հիմնավորումի պատրաստումը ՀՀ պաշտպանության նախարարին, ստեղծման
սկզբնական նկարագիրը, գունային լուծումները, շքանշանների վրայի թանկարժեք
քարերի քանակն ու տեղադրությունը, շքանշանների նկարագիրն ու
կանոնադրությունը բացառապես իմ՝ Տիգրան Պետրոսյանցիս հեղինակային
մենաշնորհն է /իհարկե ձևավորման-ամբողջացման մնացյալ աշխատանքները
կատարեցին նկարիչ-դիզայներները/: Այս շքանշանները շնորհվում են
Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:
«Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով պարգևատրվում են Հայաստանի
Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի
բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը: «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, «Տիգրան Մեծ»
շքանշանից հետո կամ դրա բացակայության դեպքում՝ այլ շքանշաններից առաջ: