Մեծ
ոգևորությամբ ծանոթացա Մանկավարժական համալսարանի «Գրական ստուդիայի»
աշխատանքներին ու ուսանող ստեղծագործողների գործերին: Իմ լավագույն
բարեկամներ , գրչության նվիրյալներ Տիգրան Պետրոսյանցն ու Աբգար Ափինյանը,
հիրավի, ազգանպաստ գործ են ձեռնարկել, որովհետև որքան էլ զավեշտի մեր
ժամանակաշրջանում ոմանց ջանքերով խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը, ամեն
դեպքում յուրաքանչյուր թե ներկա , թե ապագայի ազնիվ դպիր տաս ,քսան...հարյու՜ր զինվոր արժե:
Ես հուրախությամբ ընթերցեցի բոլորի ստեղծագործությունները: Իմ մոտ գրանցեցի նրանց՝ Գոռ Բակումյանի, Արտյոմ Թաքիյանի, Սերինե Հովհաննիսյանի, Էվելինա Միրզոյանի, Լիլիթ Ավագյանի, Մելինե Սիմոնյանի, Արարատ Խաչատրյանի, Շուշանիկ Նահապետյանի, Հասմիկ Չախալյանի, Հրաչյա-Ժորա Հակոբյանի, Էմմա Ղայթանջյանի, Ռեգինա Ճաղարյանի, Հրաչյա Պետրոսյանցի, Սերվեն Խաչատրյանի, Անուշ Միքայելյանի ...անունները և այսուհետ անպայման կհետևեմ նրանց հետագա ստեղծագործական որոնումներին ու հաջողություններին:
Ջահելներ ջան, գրչի աշխարհը ճշմարտության անընդմեջ պայքարի հրապարակն է: Այն հեշտ չի լինում,դաժան պայքար է սպասվում ձեր սերնդին, որովհետև, կրկնում եմ, համաընդհանուր խեղաթյուրվել է մեր ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Դուք ձեր ապրելու, ծաղկելու, արարելու իրավունքի ձեռք բերմամբ էլ , բնականաբար, կհաստատեք ձեր սերնդի ու հայ ժողովրդի շարունակելիության պայմանը: Կլինեն, ավագներից կլինեն «թարս» ոտքի վրա արթնացածներ, ովքեր մոռացած իրենց որոնումներն ու ինքնահաստատման ճանապարհի ողջ փորձարկումները, ձեզնից կպահանջեն միանգամից Չարենցին ու Սևակին համարժեք դիապազոն: Այնինչ գրականությունը, մասնավորապես հայ գրականությունը ևս տարրական դասարանի այբուբենից սկսված հասնում է ակադեմիական բարձունքների: Այդ ամենը գրելուն, ստեղծագործելուն զուգահեռ անպայման պետք է ուսումնասիրել:Կլինեն նաև այնպիսի «ավագներ», ովքեր համոզված, որ իրենք այլևս երբեք չեն հասնի դասական արժեքների մակարդակին և իրենց չնչին գոյությունը մեր ներկա գրական անդաստանում ապացուցելու , արդարացնելու համար ձեզ ևս կփորձեն խեղաթյուրել կեղծ արժեքների փայլունությամբ և հեշտությամբ: Իհարկե, ապակու փայլը և ադամանդի շողանքը դուք պարտավոր եք տարբերելու: Իսկ ադամանդը, գիտեք, դժվարությամբ է մշակվում: Եվ դուք պիտի խիզախեք, պարտավոր եք խիզախելու դեպի թումանյանական անհունությունը, չարենցյան վիհերն ու սևակյան ճկունությունը....Առանց խիզախման էլ ի՞նչ երիտասարդություն.... Բարի ճանապարհ Ձեզ: Կանաչ ճանապարհ Ձեզ...
Շնորհակալությունս Աբգար Ափինյանին և Տիգրան Պետրոսյանցին՝ այս հրաշք երիտասարդությանը համախմբելու համար: