Արտաշես Ա Բարի թագավորը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական,
քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Հայոց Երվանդունիների տոհմից
վերընձյուղված Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է, Զարեհի որդին: Մինչև
թագադրումը զորավար է եղել Սելևկյանների բանակում: Մ.թ.ա. 190թ-ին
Մագնեսիայի ճակատամարտում՝ Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ի պարտությունից
հետո, Արտաշես Ա Բարի թագավորը Մեծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն:
Վերամիավորել է հայկական հողերի մեծ մասը, ստեղծել կենտրոնացված հզոր
հայկական պետություն: Նրան չի հաջողվել Հայաստանին միավորել միայն բուն
հայկական հողատարածքներ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Կարգավորել է
պետական կառույցը, կատարել հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն
բաժանել է 120 ստրատեգիաների: Մեծացրել և հզորացրել է Հայկական բանակը:
Կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Մ.թ.ա.
179 թ-ին Արտաշես Ա-ն միջնորդ դատավորի (խաղարար) կարգավիճակով
դիվանագիտական բանակցություններ է վարել Փոքր Ասիայի հինգ պետությունների՝
Փոքր Ասիայի, Պոնտոսի, Պերգամոնի, Կապադովկիայի, Գաղատիայի թագավորների հետ
և կնքել է խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրով Փոքր Հայքի Միհրդատ
թագավորը և Պոնտոսի Փառնակես Ա թագավորը հրաժարվել են մյուս երեք
թագավորություններից և մուծել են ռազմատուգանք:
<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 19, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց
Տիգրան
Բ Մեծը (մ.թ.ա. մոտ 140-55թթ.) հայ պետական, քաղաքական, ռազմական,
դիվանագիտական գործիչ է, Արտաշեսյան հարստության ամենահզոր արքան, Տիգրան
Ա-ի որդին, Արտաշես Ա Բարի թագավորի ծոռը: Երկար տարիներ պատանդ է եղել
Պարթևստանում: Տիգրան Բ-ն մ.թ.ա. 96 թ-ին պարթև Միհրդատ Բ Արշակունուն
(մ.թ.ա. 123-87թթ-ին) զիջել է Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70
հովիտները), վերադարձել Հայաստան և մ.թ.ա. 96թ-ին ժառանգել հայրական գահը:
Դիվանագիտական ճկունություն է դրսևորել երկու հզոր հարևանների Պարթևստանի և
Հռոմի նվաճողական ձգտումներին հանդեպ և Հայաստանը դարձրել է զարգացող ու
հզոր երկիր և զերծ պահելով վտանգներից: Սրան զուգահեռ ռազմական ճանապարհով
ամբողջացրել է իր նախորդների սկսած Հայաստանի հողահավաքի
քաղաքականությունը: Մ.թ.ա. 93-91 թթ-ին դիվանագիտական պայքար է ծավալել
Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ, որը սպառնալիք էր
դառնալու Հայաստանի արևմտյան սահմաններին: Մ.թ.ա. 93թ-ին արշավել է
Կապադովկիա և գահից զրկել Հռոմի դրածո թագավորին: Հայաստանի սահմանները
հյուսիսից անվտանգ դարձնելու համար մ.թ.ա. 94-91 թթ.-ին դաշինք է կնքել
Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի (մ.թ.ա. 111-63թթ-ին) հետ: Հին աշխարհում
ընդունված կարգի համաձայն կնության է առել Միհրդատ Զ-ի դստերը:
Կապադովկիայի համար պայքարում մ.թ.ա. 93թ-ին տեղի է ունեցել հայ-հռոմեական
առաջին բախումը, որն ավարտվել է հայ զորքի պարտությամբ: Նույն թ-ին
Հայաստանի սահմանին է մոտեցել զորավար Սուլլան, որ Եփրատի մոտ հանդիպել
պարթևների հետ և քննարկել Հայաստանի դեմ հռոմեա-պարսկական դաշինք ստեղծելու
հարցը: Երկու կողմերը որոշել են Եփրատ գետը դարձնել Հռոմի և Պարսից
տերության ազդեցության ոլորտների սահման: Պարթևների որդեգրած սպառնալից դիրքը ստիպել է Տիգրան
Բ-ին առժամանակ Կապադովկիայի խնդրով դադարեցնելու Հռոմի հետ առճակատումը:
Մ.թ.ա. 91-87 թթ-ին Տիգրան Բ -ն իրեն է ենթարկել Վիրքը ու Աղվանքը,
իրականացնելով ռազմական լայնամասշտաբ ռեֆորմ և ավարտել Պարթևստանի դեմ
պատերազմի նախապատրաստութունը: Մ.թ.ա. 86-85 թթ-ին պատերազմելով պարթևների
դեմ՝ հաղթել է նրանց, ազատագրել 70 հովիտները, գրավել Ատրպատականը,
Հյուսիսային Միջագետքի Բաբելոնյայի միջև ընկած պետությունները: Վերջնական
կործանումից խուսափելու համար պարթևները իրենց համար ծանր պայմաններով դաշն
են կնքել Տիգրան Բ-ի հետ: Մ.թ.ա. 85 թ-ին հայ-պարթևական պայմանագրով
Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև
Արշակունիները նրան զիջել են <<արքայից արքա>> տիտղոսը: Տիգրան
Բ-ն Հռոմի տիրապետությունը Միջերկրածովյան ավազանում կանխելու նպատակով
զուտ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել Ասորիքի հանդեպ: Այս երկրի հելլեն
վերնախավը Տիգրան Բ-ի անձի մեջ տեսնելով հելլենիզմի իրական պահապանի՝
մ.թ.ա. 83 թ-ին, առանց ռազմական գրավման, Սելեվկյան գահը հանձնել են
Արևելքի գերագույն տիրակալին՝ Տիգրան Բ-ին: Միաժամանակ գրավել է Կոմագենեն
ու դաշտային Կիլիկիան: Լայնարձակ պետության հզորությունը ցուցադրելու,
ինչպես նաև պետության կառավարումը մեկ կենտրոնից իրականացնելու համար
Աղձնիքի նահանգում մ.թ.ա. 83-78 թթ-ին կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը:
Տիգրանակերտ անունով հիմնադրվել է ևս 3 քաղա
... Читать дальше »
Նոյեմբերի 2-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ստուդիայի հերթական հանդիպումը: Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ՛՛Օրանժ-Արմենիա. 2013՛՛ գրական մրցույթի պայմանների մասին և առաջարկեց մի ժողովածույով մասնակցել մրցույթին:
Սերինե Հովհաննիսյանը ներկայացրեց բանաստեղծ Սիամանթոյի կենսագրությունը և կարդաց հատված ՛՛Մեսրոպ Մաշտոց՛՛ պոեմից: Տիգրանուհի Արշակյանը ստուդիայի անդամներին նվիրեց իր հավաքած աշնանային տերևները՝ մակագրությամբ:
Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին ՀՊՄՀ ուսանողներ Լիլիթ
Մարտիրոսյանը /Լիլիթ Պետրոս/, Տիգրանուհի Արշակյանը, Արարատ Խաչատրյանը,
Արփի Վարդանյանը, բանաստեղծ Իշխան Բադալյանը: Գոհար Մարտիրոսյանը և Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեցին մի երգ Արմեն Տիգրանյանի ՛՛Կարինե՛՛ /՛՛Լեբլեբեջի՛՛/ օպերայից:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:
Երևանի 2795-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած շարադրության
մրցույթին իր աշխատանքն էր ներկայացրել նաև 9-րդ դասարանցի թոռնիկս՝ Նանեն: Հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի ունեցավ մրցույթի ամփոփումը: Այլոց թվում շնորհակալագրի արժանացավ նաև Նանեի շարադրությունը:
Իվան Դավիդի Լազարևը (Հովհաննես
Դավիթի Լազարյան) (ծն. 1820թ., Լեռնային Ղարաբաղ, Շուշի - 14.08.1878թ.,
Չաթ, թաղված է Թիֆլիսում) ռուսական բանակի ռազմական գործիչ է,
հայ-գրիգորյանական, գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանի Լազարևի հայրն է: Սերում
է Արցախի մելիքական տոհմից: Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում:
1839 թ-ին զինվորական ծառայությունն սկսել է գեներալ-ֆերդմարշալ, կոմս
Պասկևիչի անվան հետևակային գնդում: 1850-1854 թթ-ին եղել է Մեխտուլինի
խանության, 1854-1859 թթ-ին՝ Դարգինի օկրուգի կառավարիչ, 1859 թ-ին՝ Միջին
Դաղստանի զորքերի ժամանակավոր հրամանատար, Մերձկասպյան երկրամասին միացված
Դաղստանի գրավյալ տարածքների ժամանակավոր վարչության պետ, 1865-1868 թթ-ին՝
21-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1868-1878 թթ-ին՝ Կովկասյան
բանակի գեներալ-համհարզ, 1878 թ-ին՝ Կովկասյան 2-րդ կորպուսի հրամանատար,
1879 թ-ին՝ Ախալցխայի էքսպեդիցիայի պետ: 1840-1841, 1844-1851 թթ-ին կռվել է
Կովկասի լեռնականների դեմ, որոնց առաջնորդ Շամիլը Գունիբում գերի է
հանձնվել Իվան Լազարևին: Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական
պատերազմին: Նշանակվել է Կարսը պաշարած ռուսական զորաջոկատի հրամանատար,
գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: 1878-1879 թթ-ին եղել է Կովկասյան
բանակի 2-րդ կորպուսի հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ
(1842թ.), 3-րդ (27.10.1877թ.), 2-րդ (1877թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ
(1842թ.), 2-րդ (1859թ.), 1-ին (1860թ.) աստիճանի շքանշաններով,
<<Խիզախության համար>> ոսկե թրով (1585թ.):
<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 262, Տիգրան Հայազն