2015 թ-ի հունվարի 10-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց Նոր տարվա իր առաջին և ստեղծման օրից հերթական 85-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց
«ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» գրական ակումբի 2015 թ-ի աշխատանքային քարտեզի նախագիծը:
1. 50 շաբաթ - 50 հանդիպում:
2. Հունվարի 31. Հանդիպում պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ:
3. Փետրվարի 14. Գրական ակումբի 100-րդ հանդիպումը:
4. Փետրվարի 21. Ակումբի անդամ Էվելինա Միրզոյանի հագուստի ձևավորումների և նկարների ցուցադրություն:
5. Փետրվարի 27 /ուրբաթ/. «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես /գուցե Իսահակյանի անվան գրադարան/:
6. Փետրվարի 28. Հանդիպում «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանի հետ:
7. Մարտի 7. Հանդիպում՝ Վահե Խալաֆյանի ստեղծագործությունը:
8. Մարտի 14. Գրական ակումբի ստեղծման 2-րդ տարին:
9. Մարտի 21. Հանդիպում՝ Նանա Մկրտչյանի ստեղծագործությունը:
10. Մարտի 28. Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
11. Ապրիլի 4. Ակումբի անդամներ Մարիամ Գրիգորյանի և Աստղիկ Հակոբյանի նկարների ցուցադրություն:
12. Ապրիլի 11. Հանդիպում ազատամարտիկ, գնդապետ Գագիկ Դանիելյանի հետ:
13. Ապրիլի 18. Հայոց Ցեղասպանության թեմաներով /Սիամանթո, Հովհ.Շիրազ, ուրիշներ/:
14. Մայիսի 2. Ակումբի անդամ Գոռ Բակումյանի նկարների ցուցադրություն:
15. Մայիսի 9. Շուշիի ազատագրումը և Հայոց հաղթանակները:
16. Մայիսի 16. Հանդիպում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ:
17. Հունիսի 13. Հանդիպում՝ Իշխան և Մարինե Բադալյանների ստեղծագործությունը:
18. Հուլիսի 11. Այցելություն Զորաց քարեր /Սիսիան/:
19. Օգոստոսի 1. Հանդիպում՝ Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ ստեղծագործությունը:
20. Օգոստոսի 8. Այցելություն Խենթի և Մախլուտոյի շիրմին:
21. Օգոստոսի 22. «Չորեքշաբթի Բ» հատորի քննարկում:
22. Սեպտեմբերի 5. Հանդիպում՝ Անի Կարեյանի ստեղծագործությունը:
23. Հոկտեմբերի 10. Հանդիպում «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:
24. Նոյեմբերի 7. Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:
* Նախատեսվում է «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես Ստեփանակերտում և Մարտակերտում /ժամկետը հստակեցվում է/:
* Նախատեսվում է «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես Երևանի պետական համալսարանում /ժամկետը հստակեցվում է/:
* Նախատեսվում է «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես Արթիկ քաղաքում /ժամկետը հստակեցվում է/:
Քանի որ աշխատանքային քարտեզն արդեն հրատարակվել էր ու հանդիպման մասնակիցները գիտեին, կարճ քննարկումից հետո ընդունվեց: Միաժամանակ Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ընթացքում հնարավոր են հստակեցումներ, բայց ամեն դեպքում առաջնորդվելու են սույն աշխատանքային քարտեզով:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Միխայիլ Շահինյանը /«Թխպակալ երկինքը բացվում է», «Զարգացած այս տարում»/, Արմենուհի Մելքոնյանը /«Քամի էր, լույս էր»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Ինչքան պիտի մարդը փախչի», անգլերեն գրած, ապա հայերենի թարգմանած «Երբ արտասվել չէի իմանում» էսսեն/, Ալվարդ Հարությունյանը /«Մարդ ե
... Читать дальше »
Ինձ պետք չէ ուրիշ մի կենսագրություն,
Պետք չէ մեկ այլ հող-երկրում ապրել,
Կամ ուրիշ մի դարում անցած,
Կամ ապագայում կրկին ծնվել…
Ինձ պետք չէ ապրել ուրիշ մեկի կյանքը,
Լինել Հայկ Նահապետ,
Արամ Աշխարհակալ,
Արա Գեղեցիկ,
Տիգրան Մեծ,
Արշակ Արքա,
Զաքարե Զաքարյան
Կամ՝ Դավիթ Բեկ…
Ես գոհ եմ ու երջանիկ,
Որ ծնվել եմ իմ հոր ու մորից,
Ծնվել եմ հայ՝ Հայաստանում,
Ապրել եմ քսաներորդ դարի ուղիղ կեսը
Ու հիմա ապրում եմ արդեն քսանմեկում…
Ես ապրել եմ այն կյանքը,
Ինչ ինձ էր տրված
Եվ կոչվում էր ճակատագիր:
Ես շնորհակալ եմ իմ ճակատագրից,
Որ ինձ պարտադրեց
Ապրել հայ՝ Հայաստանում,
Լինել ծառա՝ Հայաստանին,
Լինել այն՝ ինչ կամ,
Ամեն լուսաբացի աչքերով փարվել Արարատին
Աղոթք հղել Արև հային…
Ես արմատներով խրվել եմ
Այս հողի մեջ՝ իմ գոյությամբ՝
Ծառի նման բազմաարմատ,
Եվ քարի նման ծանր ու անշարժ
Հավերժորեն կմնամ այստեղ…
Ես սիրում եմ իմ հողը սուրբ,
Որ հատիկ-հատիկ
Թրջվել է հայի արյամբ
Ու դրանով է դարձել անմեռ…
Չեմ ունեցել այլ լեզվով ապրելու ցանկություն,
Ես սիրում եմ միայն հայի լեզուն,
Չեմ խոնարհել գլուխս ուրիշ ազգերի հանճարների առաջ,
Իր բոլոր թերություններով՝ լավագույնն աշխարհում
Դիմացկուն, հպարտ ու հանճարող հայն է միայն,
Հայ կինը՝ միակն ու եզակին Արևի տակ,
Հայաստանը՝ պորտն ու դրախտը աշխարհի
Եվ աղը մի պտղունց տիեզերքի…
Չեմ երազել ոսկի, արծաթ,
Չեմ հաշվել երբեք ուրիշի ոսկին,
Խորթ է ինձ ուրիշի ոսկին
Հաշվելու գործը անշնորհակալ…
Երբ էլ փակեմ աչքերս,
Ես այդ կանեմ հանգիստ,
Առանց ցավի հիշողության
Եվ այդ օրն անգամ կլինի տոն Հայաստանում…
Ես չեմ երազել գերեզմանի մասին
Եվ այդ չէ ապրածս կյանքի իմաստը երկնավոր,
Ուզում եմ այրվել ու մոխրացած
Թռչել քամու բերանն ընկած տերևի պես
Եվ սփռվել ամբողջ Հայաստանում…
Եվ եթե իրոք մարդն ունի վերադարձ
Ու կարող է հետ գալ նորից երկիր,
Ես մի երազանք ունեմ միայն
Կրկին ծնվել հայ՝ Հայաստանում,
Եվ ծնվել միայն իմ հոր ու մորից…
Հունվարի 3-ի հանդիպման ժամանակ որոշվեց հաջորդ օրն ակումբի անդամ Գայանե Ղազարյանի հրավերով այցելել Կոտայքի մարզի Արտավազ/դ/ գյուղ: Այս այցը վաղուց էր պլանավորված, ամիսներ առաջ, բայց տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվել էր:
Ու պարզվեց, որ այս անգամ էլ այցը կարող էր հետաձգվել: Նախորդ օրը հայրը մի փոքր վիրավորվել էր ու ...
Հունվարի 4-ի առավոտյան ակումբի մի քանի անդամների ասացի, որ դժվար կարողանանք գնալ: Մյուսները եկան և կրկին կապվեցինք Գայանեի հետ:
Եվ գնացինք:
Արտավազ/դ/ գյուղը մեզ ընդունեց մի քիչ ձյունոտ, բայց արևառատ եղանակով: Մեզ հյուրընկալաբար ընդունեցին Գայանե Ղազարյանի հայրը՝ շինարար Գուրգենը, կինը՝ նախկին դասվար Նելլին, քույրերը՝ Մանկավարժականի շրջանավարտ, սոցմանկավարժ Գոհարը և գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցի Աննան: Այստեղ էին նաև տատիկն ու պապիկը՝ ճարտարագետ, գյուղապետի նախկին տեղակալ Վրեժը, մանկապարտեզի նախկին խոհարար Լենան, նրանց որդին՝ քեռի Կարենը, քեռակին Մարիետան, նրանց երեք որդիները:
Մի կատարյալ հայկական հյուրասիրություն կազմակերպվեց:
Կենացներ ասվեցին Նոր տարվա առթիվ: Բոլոր կենացների հիմքը հայոց բանակն էր ու մեր խաղաղությունն ապահովող հայ զինվորը, յուրաքանչյուր կենաց ուղեկցվում էր հայրենասիրական երգով ու Հայաստանին, հայ հերոսներին ձոնված բանաստեղծություններով, խրոխտ, հայրենասիրական պարերով, որոնք կատարում էին «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Վահե Խալաֆյանը, Մարիամ Գևորգյանը, Արմենուհի Մելքոնյանը, Անի Հովսեփյանը, Միխայիլ Շահինյանը, Հրաչյա Պետրոսյանցը:
Արտավազ/դ/ը պատմական բնակավայր է, անգամ կապվում է Աշխարհացույցից հայտնի Արտավազդական ապարանքի հետ, որ ամենայն հավանականությամբ կառուցվել է Արտավազդ արքայից արքայի օրոք՝ հին ժամանակների 1-ին դարում՝ նրա պատվերով: Այս գյուղը հարևան Փյունիկ գյուղի հետ միավորված է մեկ համայնքի մեջ: Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ: Դպրոցի 12-րդ ավարտական դասարանում սովորում է 11 աշակերտ: Իսկ ընդհանրապես ներկայում գյուղից 6 ուսանող է սովորում Մանկավարժական համալսարանում:
Գյուղապետի նախկին տեղակալ Վրեժի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպել գյուղի բնակիչների հետ, ներկայացնել դասախոսություններ պատմության թեմաներով ու դրանք ուղեկցել երաժշտական կատարումներով:
Միայն ուշ երեկոյան տանտերերն ու հյուրերը բաժանվեցին իրար կրկին հանդիպելու պատրաստակամությամբ:
2
Վերադարձին Աբովյան քաղաքի մոտ խումբը կրկին կանգառ արեց այս անգամ Բալահովիտում՝ «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր անդամ Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ հայրենի օջախում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելուց հետո նա առաջին անգամ էր ակումբակիցների հետ հանդիպել ու հայրենի օջախում հյուրընկալեց ու հյուրասիրեց ակումբակիցներին:
Օջախի հայրը՝ Մամբրեն, աշխատանքի էր ու չորեքշաբթեցիներին ընդունեցին տատիկը՝ Թամարան և մայրիկը՝ Նարինեն:
Այստեղ ևս ասվեցին կենացներ, հնչեցին բարեմաղթանքներ, կարդացվեցին բանաստեղծություններ, կատարվեցին հայրենասիրական երգեր:
Օրը հագեցած էր հայրենասիրությամբ, ստեղծագործությամբ և երկար կմնա արշավին մասնակից «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների հիշողության մեջ:
2015 թ-ի հունվարի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց Նոր տարվա իր առաջին և ստեղծման օրից հերթական 84-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց հանդիպման մեկ տասնյակից ավելի անդամներին Հայոց պատմական 4507-րդ տարվա, նոր ժամանակների 2015 թվական մուտք գործելու առթիվ, մաղթեց, որ Նոր տարում յուրաքանչյուն իր համար գծի ցանկությունների որոշակի շրջանակ ու տարվա ընթացքում աննահանջ գնա դրա իրագործմանը, հաղթահարի առկա ու աներևույթ խոչնդոտները և իրականություն դարձնի իր երազանքները:
Տիգրան պետրոսՅանցն առաջարկեց հանդիպման մասնակիցներին իրենց ուղերձը ձևակերպել հայ ժողովրդին Նոր տարվա շնորհավորանքի տեսքով:
ՀՐԱՉՅԱ /ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ/. «Տարիների բազմաբովանդակ ընթացքի մեջ հավերժության ճամփաներին գումարեցինք ևս մի Անանոր: Գումարեցինք և հարստացանք գումարումով: Նորամուտ 2015 թվականը հիրավի պատմական տարի է հայ ազգի, հայոց պատմության, հայ մշակույթի համար: Հայ ազգին մաղթում եմ ուժ ու եռանդ՝ ամեն կարգի մարտահրավերներին դիմակայելու համար»:
ԻՇԽԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. «Ձմեռ Պապիկի նամակը:
Իմ նախշուն բալիկ,
Քեզ եմ տալիս հողն իմ հայոց,
Պիտի մշակես Հոգուս այգին
Երկնաց լույսի գործիքներով,
Պտղավորես ծառը հայոց
Անմահական բարիքներով:
Իմ սիրասուն բալիկներով
Պիտի կերտես դու նոր գալիք,
Պիտի քայլես փառքիս ճամփով
Իմ երգերով և իմ կյանքով»:
ԱՆԱՀԻՏ ԹՈՒՄԱՂԱՅԱՆ. «Հարգելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այս տարի հայ ազգի համար շատ կարևոր ու ցավալի տարի է՝ Ցեղասպանության 100-ամյակի տարին: Այդ իսկ պատճառով կմաղթեմ միայն ու միայն ուժ, հավատ և ամենակարևորը՝ հայրենասիրություն: Չէ որ մեր հայրենասիրությունն ու հավատն է մեզ օգնել գոյատևել: Թող այս տարին լինի անփորձանք մեր զինվորների համար: Եվ թող ի կատար ածվեն մեր բոլոր նպատակներն ու ցանկությունները»:
ՄԱՐԳԱՐԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «Սիրելի հայեր, շնորհավոր Նոր տարին: Ցանկանում եմ այս տարին լինի հաղթանակի, միասնության, հաջողությունների տարի: Բոլորս այս Նոր տարվա շեմից ներս մտնելով բերք ու բարիքի տարի դարձնենք այն»:
ՎԱՀԵ ԽԱԼԱՖՅԱՆ. «Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Թող այս տարին Խաղաղության, Լիության և Հաղթանակների տարի լինի Հայոց հողի համար: Եվ մեզ բոլորիս Սիրո, Երջանկության և ուրախության հույզեր, մարդկային սրտերին Ամբողջականության ապրումներ բերի»:
ԱԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ուզում եմ, որ այս տարի լինի բարության տարի: Ուզում եմ, որ մարդիկ սովորեն սիրել, ոչ միայն հարազատ մարդկանց, այլև աշխարհի բոլոր մարդկանց: Ուզում եմ մարդկանց միջից դուրս գա չարությունը, հիշաչարությունը, նախանձն ու փառասիրությունը: Ուզում եմ այս տարի մարդիկ սովորեն գնահատել, նույնիսկ ամենափոքր բանը, որ արվում է բոլորիս համար: Ուզում եմ մարդիկ ազատվեն անվերջ դժգոհ բնավորությունից: Ուզում եմ այս տարի մի քիչ ներողամիտ լինեն ու դադարեն կեղծիքով շրջապատել իրենց: Ուզում եմ մարդիկ սիրեն անկեղծությունը»:
ՄԻԽԱՅԻԼ ՇԱՀԻՆՅԱՆ. «Ես փափագում եմ, որ առհասարակ կյանքում այս քաոսային, բայց և համակարգված պայքարում բոլորս
... Читать дальше »
Դեկտեմբերի 27-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 83-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի այս տարվա շրջանավարտ, հատուկ մանկավարժ-կենսաբան Մարիամ Գրիգորյանին:
Հանդիպման սկզբում Մարիամ Գրիգորյանը «Չորեքշաբթի» գրական ակումբին նվիրեց իր նկարած ծաղիկներով պատկերը, իսկ Արմենուհի Մելքոնյանը՝ «Հայաստան» մակագրությամբ գրիչ: Իր հերթին Տիգրան ՊետրոսՅանցը Հռիփսիմե Մարտինյանին նվիրեց ԱՄՆ-ում հրատարակված անգլերեն լեզվով գեղարվեստական գիրք:
Տիգրան ՊետրոսՅանցը մեկ ժամից ավելի խոսեց հայ ժողովրդի պատմության կնճռոտ ժամանակների ու դրանց պատմաբան հորջորջվող մարդկանց կողմից միտումնավոր այլ մեկնաբանություններ տալու շուրջ: Մասնավորապես խոսեց հայ ժողովրդի ծագման առեղծվածի ու կեղծիքների մասին, հայկական ժայռապատկերների ստեղծման իրական ժամանակի մասին, հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի անհատների և նրանց գործունեության մասին: Նա պատասխանեց մեկ տասնյակից ավելի հարցերի և կոչ արեց, որ ակումբի մասնակից ստեղծագործողներն ուսումնասիրեն իր մատնանշած թեմաները ու փորձեն դրանց շուրջ գեղարվեստական գործեր ստեղծել:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արարատ Խաչատրյանը /«Կարգն է այսպես», «Հաղթանակի մի լույս», «Անցան տարիները», «Էլ ինչ կամենամ»/, Վահե Խալաֆյանը /«Կնոջ սիրտը», «Էլ չունեմ ոչինչ ես ստանալիք»/, Արմենուհի Մելքոնյանը /«Սիրո նշույլ»/, Թեհմինե Մակոյանը /«Հարցերի շղթա»/, Մարինե Սահրադյանը /«Կանչ»/, Ռուզան Սարգսյանը /«Զարթնիր, ոսոխ»/, Միխայիլ Շահինյանը /«Գեղեցկուհուն», «Երազներ»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Քեզ համար»/, Աշխեն Մելքումյանը /«Ձոն Ամանորին»/, Մարիամ Գրիգորյանը /«Մարդացած կարոտ», «Ձեռքերը քո», «Ժամանակից այն կողմ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Կարոտ», «Ջորջիկին», «Մերիկոյին»/, Հրաչյա Հարությունյանը /«Հայկազունք», «Խորհուրդ ունեն», «Մորս հիշատակին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կատարեց «Աղունիկն իջնի մեր տան մոտ» երգը, Միխայիլ Շահինյան-Հռիփսիմե Մարտինյան զույգը՝ «Կարմիր կակաչներ» երգը, Արմենուհի Մելքոնյան-Հռիփսիմե Մարտինյան զույգը՝ «Ախպերս ու ես» երգը, Միխայիլ Շահինյան-Նանա Մկրտչյան զույգը՝ «Սարեր» երգը, Ռուզան Սարգսյանը՝ Սայաթ-Նովայի «Նազանի» և «Նժդեհ» երգերը, բոլորը միասին՝ «Գետաշեն» երգը:
Հանդիպումն ամփոփեց և բոլորին նոր ու հաջող Նոր տարի մաղթեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Դեկտեմբերի 9-18-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայաստանը նամականիշերում» ցուցահանդեսը, որի նպատակն էր փոքրաչափ տպագիր նյութերով ճանաչելի դարձնել Հայաստանը:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Նամականիշերը թույլ են տալիս ստեղծագործական առավել մատչելի ձևով հայտնի իրողությունները հասցնել ամենալայն զանգվածներին: Նամականիշերը յուրատիպ տպագիր փաստաթղթեր են, որոնք փոքր ձևի մեջ ներկայացնում են երկիրը, այդ երկրի պատմությունը, երկրում տեղի ունեցած իրադարձությունները, երկրի ազգային առանձնահատկությունները, երկրի ճանաչված մարդկանց` զինվորականների, գիտնականների, արվեստի, գրականության ներկայացուցիչների, մարզիկների, երկրի բնական ու աշխարհագրական հրաշալիքների, կենդանական աշխարհի մասին»: Ցուցահենդեսում 46 թերթերի վրա ներկայացվել էին Հայաստանի անկախության տարիներին ստեղծված նամականիշերի հետևյալ շարքերը՝ պատմություն, աշխարհագրություն, բնապահպանություն, կենդանական և բուսական աշխարհ, գիտություն, տեխնիկա:
Ցուցանմուշները վերցվել են նամականիշերի բավականին հատնի հավաքորդ Ռոբերտ Հակոբյանի հավաքածույից: Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է Հայաստանում և արտասահմանում բացված բազմաթիվ ցուցադրությունների, որոնց արդյունքում արժանացել է դիպլոմների ու մեդալների: Հավաքորդը Երևանի «Կիլիկիա» գարեջրի գործարանում արխիվի և թանգարանի պատասխանատուն է, ունի «Գարեջրագործ–վարպետ» կոչում:
Ցուցադրության 10 օրվա ընթացքում այն դիտեցին 7 հազարից ավելի ուսանողներ և դասախոսներ:
Դեկտեմբերի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 82-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Զորավար» հիմնադրամի պատվերով պատրաստված «Հայ ժողովրդի վրիժառու բազուկը` Սողոմոն Թեհլիրյան» մեդալը երեք գույնի՝ կարմիր, ծիրանագույն, սպիտակ կախիչներով: Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ կարմիր կախիչով մեդալը կտրվի «Նեմեսիս» գործողությամբ հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացրած հայորդիներին, ծիրանագույն կախիչով մեդալը կտրվի ԱՍԱԼԱ և Հայ վրիժառուներ կազմակերպությունների այն բոլոր անդամներին, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենատիրության զոհասեղանին` պարտադրելով աշխարհին հիշելու հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կատարած մեծ ոճրագործությունը՝ սկսած Գուրգեն Յանիկյանից մինչև Արցախյան ազատամարտում զոհված Մոնթե Մելքոնյանը և մյուսները: Այս մեդալները համապատասխան որոշումների հետ ի պահ կհանձնվեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Սպիտակ կախիչով մեդալը համապատասխան որոշմամբ կստանան Հայոց պահանջատիրության գործում մարտական, գիտական ներդրում կատարած գործիչները, մտավորականները:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի Ա» ժողովածուի տպագրված օրինակը և ակումբի անդամներին կոչ արեց ունենալ գիրքը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ կապված «Զորավար» հիմնադրամի կատարած աշխատանքների մասին: Նշեց, որ նոյեմբերի 11-ին կրկին նամակով դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ «Արամ Մանուկյան» նամականիշ տպագրելու խնդրով: Դեկտեմբերի 16-ին նախարարի առաջին տեղակալ Ա.Առաքելյանի ստորագրությամբ պատասխան է ստացվել, որով հայտնվում է, որ հանձնաժողովը կրկին քննել է հարցը և առաջարկել «Արամ Մանուկյան» նամականիշ տպագրել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ՝ 2018 թ-ին:
Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամներին ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռակա բաժնի 2013 թ-ի շրջանավարտ Միխայիլ Շահինյանին:
Ակումբի անդամ Աստղիկ Հակոբյանը Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց իր պատրաստած «Հայկական նուռ» նկարը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Թեմինե Մակոյանը /«Կռիվ է տղերք»/, Ռուզան Սարգսյանը /«Օրեր»/, Ռիմա Հարությունյանը /«Եկեղեցու կառուցումը». խրատական էտյուդ/, Գայանե Գենջոյանը /«Տուր ինձ կախարդական փայտիկ», «Ով ես դու»/, Արմեն Ջորջը /«Չխոստովանված սեր»/, Իշխան Բադալյանը /«Ձայնիր հոգիս», «Բավ է, որդիք», «Եղանակի այս հերթափոխում»/, Անուշավան Հովսեփյանը /«Անբացատրելի սեր»/, Հրաչյա Հարությունյանը /«Սեր անսահման», «Երջանիկ եմ ես», «Առավոտյան», «Բնությունն իր աշունն ունի»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Կգա ժամանակ»/, Միխայիլ Շահինյանը /«Գոհ եմ», «Մայր իմ գթառատ», «Ձոն Չարենցին»/, Գայանե Ղազարյանը /«Չեմ ամուսնանում»/, Աստղիկ Հակոբյանը /«Կյանքի ալբոմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հուշատախտակ գրադարանավարուհուն՝ առաջին հայ կին օդաչուին «ԱՅՍ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՈՎ ՆԱ ԿԱՊՐԻ ՄՇՏԱՊԵՍ»
2014 թ-ին դեկտեմբերի 17-ին Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 26 շենքի պատին Լոռվա ձոր հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղադրվեց ու հանդիսավորությամբ բացվեց հուշատախտակ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ, երկարամյա աշխատակից, առաջին հայ կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակին:
Բացման արարողության ժամանակ խոսք ասաց նաև ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի անունից ողջունեց ձեռնարկը՝ հուշատախտակի բացումը, ներկայացրեց Նինել Ղարաջյանի կենսագրությունը և ի մասնավորո նշեց. «Պատիվ եմ ունեցել Նինել Ղարաջյանին, եզակի մարդկային գծերով օժտված տիկնոջը տեսնել Մանկավարժականի ուսանող, ապա՝ ասպիրանտ ու, վերջապես, նույն համալսարանի դասախոս եղածս տարիներին: Պատմության կաբինետում աշխատած տարիներին նա ուսանողների, դասախոսների օգնականն էր, բոլորին ապահովում էր անհրաժեշտ գրականությամբ: Նույն կերպ վարվում էր նաև գրադարանավար աշխատած ավելի քան տաս տարիներին: Համալսարանում բոլորը նրանից գոհ էին: Անկախ այն փաստից, որ Նինել Ղարաջյանի հիշատակի այս հուշատախտակը տեղադրվել է ի հիշատակ առաջին հայ կին օդաչուի, ներկայացնելով Մանկավարժականի գրադարանը, հպարտ եմ, որ Երևան քաղաքում նաև գրադարանի սովորական գրադարանավարը հուշատախտակ ունեցավ: Մարդու հիշատակն ապրում է այնքան, որքան նրա հեռանալուց հետո հիշում են: Այս առումով Նինել Ղարաջյանը երջանիկներից մեկն է, քանի որ այս հուշատախտակով նա կապրի մշտապես»:
Նինել Ղարաջյանի կենսագրությունը Տիգրան ՊետրոսՅանցի «ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ» կենսագրական հանրագիտարանից:
ՂԱՐԱՋՅԱՆ ՆԻՆԵԼ ՄԱԹԵՎՈՍԻ /ծն. 1916 թ., Ստեփանավանի շրջան, գ.Հոբարձի - 29.01.2001 թ., Երևան/, կաբինետի վարիչ, առաջին հայ կին օդաչու: 1933 թ. ավարտել է Գյուլագարակ գյուղի կոլերիտ դպրոցը, 1936 թ.՝ Երևանի մանկավարժական տեխնիկումը: 1938 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1939 թ-ին տեղափոխվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության ֆակուլտետ և ավարտել 1941 թ-ի նոյեմբերին: 1931-1933 թթ-ին եղել է Հոբարձի գյուղի կոլտնտեսային մանկապարտեզի դաստիարակ, 1936-1938 թթ-ին՝ Սիսիան քաղաքի միջնակարգ դպրոցի 4-6-րդ դասարանների հայոց լեզվի և գրականության, պատմության ուսուցիչ, 1941-1943 թթ-ին՝ Երևանի Վորոշիլովի անվան միջնակարգ դպրոցի 6-7-րդ դասարանների պատմության ուսուցիչ: 1947-1995 թթ-ին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում: 1947-1962 թթ-ին եղել է ՀՊՄՀ ԽՄԿԿ պատմության կաբինետի լաբորանտ, ավագ լաբորանտ, 1962-1983 թթ-ին՝ նույն կաբինետի վարիչ, 1983-1995 թթ-ին՝ համալսարանի գիտական գրադարանի գրադարանավար: 1935-1936 թթ-ին սովորել է Երևանի նորաբաց աէրոակումբի օդաչուական և պարաշյուտային բաժիններում: Առաջին օդաչուական ինքնուրույն թռիչքը կատարել է 1935 թ-ի սեպտեմբերի 25-ին՝ դառնալով առաջին հայ կին օդաչուն: Ընդհանուր առմամբ կատարել է օդանավի 25 ինքնուրույն թռիչք և 14 պարաշյուտային թռիչք: Նրա մասին գրել են ժամանակի հայկական ու միութենական թերթերը, ներկայացվել է Մ.Գորկու և Մ.Կոլցովի «Դեն Միրա» հանդեսում: Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով /1972 թ./: Արժանացել է Հոբարձի համայնքի պատվավոր քաղաքացի կոչման /17.08.1991 թ./:
Դեկտեմբերի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 81-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի Ա» ժողովածուի տպագրված ու պատրաստի օրինակը:
Նա ներկայացրեց «Զորավար» հիմնադրամի պատվերով պատրաստված «Հայ ժողովրդի վրիժառու բազուկը` Սողոմոն Թեհլիրյան» մեդալը, որով Ցեղասպանության 100–ամյա տարելիցի առթիվ պարգևատրելու է ԱՍԱԼԱ – Հայ վրիժառուներ կազմակերպության այն բոլոր անդամները, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենատիրության զոհասեղանին` պարտադրելով աշխարհին հիշելու հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կատարած մեծ ոճրագործությունը՝ սկսած Գուրգեն Յանիկյանից մինչև Արցախյան ազատամարտում զոհված Մոնթե Մելքոնյանը և մյուսները: Մեդալը համապատասխան որոշմամբ ի պահ կհանձնվի Հայոց Ցեղասպանության թանգարանին: Այս առիթով նա անդրադարձավ նաև նախորդ օրերին Հայաստանում տեղի ունեցած մի հակաազգային արտառոց փաստի՝ հայատյաց ու հակաջինջ քաղաքականություն իրականացրած Ջեմալ փաշայի ծոռան Հայաստանյան արկածներին: Նա նշեց, որ ոչ մի թուրք, կլինի Ջեմալի ծոռը թե Աբդուլ Համիդի թոռը, ներողություն կասի, թե լաց կլինի, երբևէ մեզ չի վերադարձնի Հայաստանը, չի վերադարձնի Արարատը, չի վերադարձնի 2 միլիոն սպանվածի արյան գինը, չի վերադարձնի 2 միլիոնից ավելի տեղահանվածների տունուտեղը, հայ չի դարձնի 3 միլիոն իսլամացած հայերի արդեն 15 միլիոն դարձած ծոռների ազգությունը: Նա կոչ արեց չհավատալ որևէ թուրքի, իսկ այն հայերին, ովքեր Հայաստանում լծվել են թուրքական քաղաքականության հայացմանը ուղղակի անվանեց թուրքից վատ:
Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամներին ներկայացրեց հերթական հանդիպման հյուր, Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտոտի 1973 թ-ի շրջանավարտ, բանաստեղծ, կրթական գործի կազմակերպիչ Հովհաննես Սարոյանին և հյուրին՝ հանդիպման մասնակից ուսանողներին /Հովհաննես Սարոյանը մեկ տարի առաջ եղել է ակումբի հյուր և նրան արդեն շատերը գիտեին/:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը /«Մոռացված ժամանակ»/, Անուշավան Հովսեփյանը /«Կռիվ գնացին»/, Լիլիթ Ավագյանը /«Էրեբունի-Երևան»/, Արմենուհի Մելքոնյանը /«Մի ամբողջ օր»/, Ռիմա Հարությունյանը /«Սպասում», «Անվերնագիր»/, Արարատ Խաչատրյանը /«Սակավ օրս», «Ծաղկաշեն»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Մեռած առյուծից վախեցող չկա», «Անվերնագիր»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Տիեզերական մեղեդի»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հայելու առաջ»/, Հովհաննես Սարոյանը /«Հիշում եմ»/, Աշխեն Մելքումյանը /«Ես սիրում եմ քեզ»/, Գոռ Բակումյանը /«Դեղձենի»/, Հրաչյա Հարությունյանը /«Արևի շողիկը», հեքիաթ/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Աստղիկ Հակոբյանը կարդաց Վահան Տերյանի «Տխրություն» բանաստեղծությունը: Նույն բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը կատարեցին Հռիփսիմե Մարտինյանը, Գոռ Բակումյանը, Աստղիկ Հակոբյանը, Արմենուհի Մելքոնյանը: Վահե Խալաֆյանը կարդաց Քիպլինգից Մուշեղ Իշխանի կատարած թարգմանությունը, Սուսաննա Մարգարյանը՝ Պարույր Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը:
Գոռ Բակումյանը ներկայացրեց Հովհաննես Սարոյանի, Անի Կարեյանի, Վահե Խալաֆյանի, Արմենուհի Մելքոնյանի և դիմացի շարքի նստածների մատիտանկարները:
Դեկտեմբերի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 80-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց ակումբի անդամներին հոբելյանական 80–րդ հանդիպման առթիվ: Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում ակումբին անդամակցել ու հանդիպումների մասնակցել են 150–ից ավելի ուսանող–ուսանողուհիներ Հայաստանի, Արցախի 11 բուհերից, աշակերտներ Երևանի և Հայաստանի տարբեր դպրոցներից, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանից և արտերկրից: 25 անգամ ակումբի անդամներին հյուր են եղել ճանաչված ստեղծագործողներ` գրողներ, նկարիչներ, երգիչներ: Իրենց հերթին ակումբի անդամները եղել են նկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոցում, Աբովյանի արվեստի դպրոցում, մասնակցել են Արա Հակոբյանի, Գոռ Բակումյանի և ընկերների նկարչական ցուցահանդեսներին, կազմակերպել են Մանկավարժական համալսարանում անցկացված Ասմունքի փառատոնը: Ակումբի անդամներից Արսեն Պապիկյանը, Լիան Մանուկյանը, Տիգրանուհի Արշակյանը, Գոհար Մարտիրոսյանը դարձել են ՀՊՄՀ գիտական գրադարանի 2013 թվականի, Միշա Թադևոսյանը, Թեհմինե Մակոյանը, Գայանե Պողոսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Անի Հովսեփյանը 2014 թվականի լավագույն ընթերցողներ: Պատրաստվել է և մոտակա օրերին կտպագրվի «Չորեքշաբթի Ա» ժողովածուն, որտեղ ներկայացված են ակումբի 50 անդամների ստեղծագործություններ:
Հանդիպման անակնկալը մատուցեց Սուսաննա Մինասյանը «Չորեքշաբթի» գրական ակումբի խորհրդանիշով իր պատրաստած տորթով: Տիգրան ՊետրոսՅանցը ջերմ շնորհակալություն հայտնեց Սուսաննա Մինասյանին թե այս անակնկալի, թե ժամանակին պատրաստած «Չորեքշաբթի» գաթայի համար:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարինե Սահրադյանը /«Օտար քողի տակ»/, Թեհմինե Մակոյանը /«Արտագաղթ»/, Ռուզաննա Սարգսյանը /«Երանի մի օր»/, Շուշան Հակոբյանը /«Խոսքերս` երկրիս»/, Սուսաննա Միհասյանը /«Որդուս և դստերս նամակը Ձմեռ պապին». էտյուդ/, Աշխեն Մելքումյանը /«Նոր աշխարհ»/, Զոհրապ Բեկյանը /«Մենք հայ ենք», «Հոգուս ակնոցը»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հայելու առաջ», «Հուշի ծվեն»/, Թագուհի Պետրոսյանը /«Վերադարձի ճամփաներ», «Չասված խոսքեր»/, Միշա Թադևոսյանը /«Պետք է»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Թռչունի երգ», «Ելեք հայեր»/, Իշխան Բադալյանը /«Հայաստան» շարք/, Տիգրանուհի Արշակյանը «Եվ...»/, Հրաչյա Հարությունյանը /Աքրոստիկոսներ նվիրված Սուրեն Այվազյանինն, Շուշան Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանցին: Վերջին երկուսը կարդաց Ռուբեն Նահատակյանը/: 1966 թ–ին գրված մի փոքրիկ բանաստեղծություն կարդաց և մեկնաբանեց Տիգրան ՊետրոսՅանցը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Արմեն Ջորջը կատարեց «Այն հայը, որ» երգը, Թեհմինե Մակոյան –Մարինե Սահրադյան զույգը` «Գինի լից» երգը: Իշխան Բադալյանը կարդաց Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վրանները» իր հավելումով և Ռազմիկ Դավոյանի «Քայլիր մի գիշեր» բանաստեղծությունը իր հավելումով: Հայրենասիրական երգ կատարեց Ռուզաննա Սարգսյանը, երգիծական երգ` Մարգարիտա Հովսեփյանը:
Գոռ Բակումյանը ներկայացրեց Աշխեն Մելքումյանի,Սերինե Հովհաննիսյանի, Սուսաննա Մինասյանի, Մարինե Սահրադյանի, Զոհրապ Բեկյանի, Միշա Թադևոսյանի մատիտանկարները:
Նոյեմբերի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 79-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներին` Մանկավարժական համալսարանի մագիստրոս Անի Հովսեփյանին /սկզբնական կրթության ֆակուլտետ, 2–րդ կուրս/, բակալավրիատի առաջին կուրսեցիներ Ռուզաննա Սարգսյանին /պատմության և իրավագիտության ֆակուլտետ/, Անուշավան Հովսեփյանին /կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ/:
Հանդիպման առաջին մասում բավականին բանավիճային խոսակցություն ծավալվեց Աշխեն Մելքումյանի մագիստրոսական թեզի` «Ժամանակակից ընտանիքներում ամուսնալուծությունների հիմնախնդիրները» թեմայի շուրջ: Խոսվեց ամուսնալուծությունների սոցիալական, հոգեբանական պատճառների մասին, նշվեցին պատմական և ժամանակակից գործոնները և փորձ կատարվեց օգտակար աղբյուրներ ներկայացնելու Աշխենին` աշխատանքն ավարտին հասցնելու համար:
Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանն ամփոփել է 2014 թ–ի արդյունքները և լավագույն ընթերցողների թվում են նաև «Չորեքշաբթի» գրական ակումբի հինգ անդամներ` Միշա Թադևոսյանը, Թեհմինե Մակոյանը, Գայանե Պողոսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Անի Հովսեփյանը: Նա եզրակացրեց, որ ուսանողների այդ հաջողության գրավականը նաև «Չորեքշաբթի» գրական ակումբն է:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը /«Ախ այդ սերերը»/, Էվելինա Միրզոյանը /«Շատ են ասում»/, Միշա Թադևոսյանը /«Պետք է»/, Անի Հովսեփյանը /«Մարդու հոգին», էտյուդ/, Ռուզաննա Սարգսյանը /«Անավարտ թռիչքներ», պատմվածք/, Աշխեն Մելքումյանը /«Նորություն ես»/, Աստղիկ Հակոբյանը /«Հեքիաթը շարունակվում է»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Խիղճը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նաիրա Շահինյանը մեկական բանաստեղծություն կարդաց Պարույր Սևակից և Համո Սահյանից, Անի Հովսեփյանը` Ավետիք Իսահակյանից: Մարգարիտա Հովսեփյանը կատարեց երգիծական երգը: Միշա Թադևոսյանը կատարեց «Իմ յար», Աստղիկ Հակոբյանը` «Ֆիդայի», Անուշավան Հովսեփյանը` «Թաթուլ Կրպեյան» երգերը:
Էվելինա Միրզոյանը Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց իր պատրաստած «Տեղերի եկեղեցի» կտավը /ծղոտի ցողունից հավաքված/:
Նոյեմբերի 22-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 78-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նոր անդամ, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող Մարինե Սահրադյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց ակումբի անդամ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ նամակը. «Ֆրանսահայ գրող Վահե Քաչան իր «Դևը արթնացավ» վեպի մեջ մի այսպիսի միտք է արտահայտել. «Երբ մարդ մենակ է ապրում` արտառոց բաների մասին է մտածում»: Երբ նստեցի այս նամակը գրելու, չգիտեմ ինչու այս միտքը եկավ: Ինձ հարազատ հարցումով ասեմ, որ գուցե այն պատճառով, որ այստեղ կարդալու և խորհելու բարենպաստ պայմաններ կան: Գուցե: Միգուցե: Այսուամենայնիվ արտահայտված մտքի մեջ հոգեհարազատ շեշտ կա: Ամեն շաբաթ այստեղից մտովի գալիս եմ մեր հարազատ թեք տանիքով տուն ու ձեզ հետ եմ լինում` ձեր քննարկումների ժամանակ: ... Արտառոց չէ արդյոք, 1.
որ լսում եմ պարոն ՊետրոսՅանցի այն նախադասությունը, թե «Ժամացույցը ընթանում է միշտ նույն ուղղությամբ», 2. որ երբեմն ականջիս մեջ հնչում են բանաստեղծական հանգավորումներ, 3. որ հատվածներ եմ հիշում ընկերներիս բանաստեղծություններից: Եվ ամենաարտառոցը այն չէ, որ «Մշակութային լուսանցք»–ին մասնակցում եմ մեծագույն սիրով: Հետաքրքիր է ու առտառոց: Կարոտել եմ բոլորիդ: Անգամ նրանց, ովքեր հեռացել են մեծամտաբար: Կարոտում եմ մեր «Չորեքշաբթի»–ին` շաբաթ օրերին: 18 նոյեմբերի 2014 թ.: Գևորգյան հոգևոր ճեմարան»:
Հանդիպման առաջին բաժնում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին, արձակագիր, մշակույթի գործիչ Դավիթ Սարգսյանին:
Դավիթ Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց այն միջավայրը, որտեղ ինքը ձևավորվել է որպես մտավորական, գրող, մշակույթի մարդ: Նա խոսեց ընտանիքի, հոր` գրող Մկրտիչ Սարգսյանի և նրա իր վրա ունեցած մեծագույն ազդեցության մասին: Խոսեց իր կենսագրության մաս կազմող աշխատանքների մասին, նշեց, որ եղել է խմբագիր, բաժնի վարիչ, հրատարակչության տնօրեն, Ազգային գրադարանի տնօրեն և ներկայում Սարդարապատի ազգագրական թանգարանի Մուսա Լեռ մասնաճյուղի կառավարիչն է: Հիշեց, որ առաջին բանաստեղծությունը գրել է չորրորդ կամ հինգերորդ դասարանում և այն տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում: Խոսեց իր հրատարակած գեղարվեստական ու վավերագրական մեկ տասնյակի հասնող գրքերի մասին: Դեպքեր պատմեց հայ գրականության մեծերի հետ հանդիպումներից: Նա հանդիպման մասնակիցներին կոչ արեց շատ կարդալ, ծանոթանալ համաշխարհային, հայ դասական ու ժամանակակից գրականությանը, գրական նորույթներին, քանի որ միայն այդպես ինֆորմացված կլինի ստեղծագործող մարդը և կկարողանա համաքայլ գնալ ժամանակի հետ:
Դավիթ Սարգսյան մարդու, մշակույթի գործչի, գրողի մասին խոսք ասաց լրագրող–վավերագրող, մշակութային գործիչ Հովհաննես Պապիկյանը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Թեհմինե Մակոյանը /«Նվիրում», «Հայրենիք»/, Մարինե Սահրադյանը /«Չի հասկանա ոչ ոք»/, Արմենուհի Մելքոնյանը /«Օտարացանք»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Աշնանային», «Իմ աշունը»/, Շուշան Հակոբյանը /«Արի միանանք», «Անվերնագիր»/, Աննա Ավետիսյանը /«Այնպես ուզում եմ», «Եթե ես հանկարծ»/, Քնարիկ Հո
... Читать дальше »
Նոյեմբերի 15-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 77-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նոր անդամ, ՀՊՄՀ կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող Թեհմինե Մակոյանին /զինվորական մանկավարժ/:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նոյեմբերի 13–ին Արցախի սահմանին թշնամու կողմից իրականացված սադրանքի` խոցված հայկական անզեն ուղղաթիռի մասին: Նշեց որ զինադադարի անցած քսան տարիների ընթացքում թշնամու կողմից իրականացված ամենամեծ սադրանքն էր ուղղաթիռի խոցումը: Նա կոչ արեց ակումբի անդամներին, ովքեր սահմանում ծառայող բարեկամներ ունեն, որ համոզված լինեն, որ ոչ մի սադրանք չի փոխի իրերի դրությունը` Արցախի սահմանը անխախտ է և ցանկացած սադրանքի տրվելու է մի քանի անգամ ավելի ծանր պատասխան:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմեն Ջորջը /«Հայրենիք»/, Նանա Մկրտչյանը /«Դատարկվել եմ», «Երջանկության բանաձև»/, Գայանե Ղազարյանը /«Դու վերադարձար»/, Միշա Թադևոսյանը /«Օր 2–րդ»/, Աշխեն Մելքումյանը /«Կարոտ»/, «Դու սիրում ես ինձ»/, Աստղիկ Հակոբյանը /«Աքրոստիկոս», «Տարիներն արագ», «Իրական հեքիաթ»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Ներիր և հարգիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանի տասնամյա թոռնուհին` Մարին, կարդաց Պարույր Սևակի «Մեզ հայ են ասում» բանաստեղծությունը, Գայանե Ղազարյանը կարդաց Պարույր Սևակի «Այդ անուղղելին» բանաստեղծությունը, Միշա Թադևոսյանը կարդաց Համո Սահյանի բանաստեղծությունը: Արմեն Ջորջը կատարեց «Կարինե» օպերայի երգերից մեկը: Թեհմինե Մակոյան – Գայանե Ղազարյան զույգը կատարեց «Խեղճ Մշեցին», Թեհմինե Մակոյանը` «Գետաշեն» երգերը, Աստղիկ Հակոբյանը` կատակերգ: