Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 08:02
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Июль » 14
ՀԱՐՑ ,,Հավանական եք համարում պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև,,


Ինձ և իմ սերնդակից ընկերներին ու ՀՀ զինված ուժերին ընդհանրապես չտրվեց Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հաղթական ավարտելու հնարավորություն: Դրա պատճառները բազմաթիվ են և, իմ կարծիքով, ավելի շատ արտաքին հիմնավորումներ ունեն... Ինչևէ:
Մենք պատերազմի մի ճակատամարտն ենք ընդհամենը ավարտել, ցավոք, այն ժառանգել ենք ԱՊԱԳԱՅԻՆ:
Գուցե դրա շարունակությունը լինի հիմա՝ մեր օրոք և մենք այն վերջնականապես ավարտենք, իսկ գուցև այդ շարունակությունը լինի մեզանից հետո, մեր որդիների, թոռների կամ ծոռների օրոք...

Որ պատերազմ կլինի՝ կարճատև, սահմանափակ կամ համընդհանուր սահմանով՝ անխուսափելի է, քանի որ

1. մենք այս մեկ ճակատամարտը շահել ենք, բայց չենք լուծել Հայաստանի համար կենսական ոչ մի խնդիր և ձգտելու ենք նոր պատերազմով փակել թորքերի /այդպես անվանենք իսկական թուրքերի ազերի եղբայրներին/ նավթա-գազային երթուղին դեպի Եվրոպա, ինչպես նաև ավտոմայրուղին դեպի Վրաստան,
2. թորքերն իրենց հերթին իրենց ժողովրդի աչքին ,,լավ,, երևալու համար անպատճառ պիտի ձգտեն ռեվանշի:

Ահա որոշակի երկու պատճառ, որ անխուսափելի են դարձնում պատերազմը:
Եվ այս է պատճառը, որ ,,Հավանական եք համարում պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև,, հարցին պատասխանում եմ՝ այո:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 592 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

  • ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ

  •  Եղել են, կան ու միշտ կլինեն մեր այն թշնամիները /դրսի, թե մեր ներսի/ ովքեր խնդիր ունեն մեզ անմիաբանության մեջ մեղադրելով՝ թուլացնել, ավելին ոչնչացնել մեր բնածին դիմադրողականությունն ու լուծել ներքինների համար ,,ստամոքսի,, դրսինների համար՝ մեր պատմական՝ էթնիկական տարածքը ,,սեփականելու,, խնդիրը: Բայց դրա դեմ ԱԶԳԸ միշտ կանգնել է: Կանգնել է բազումներից մեկը՝ Հայկը /որ ազգի Նահապետ կկոչվի պատմիչ Խորենացու կողմից/, կանգնել են Արամ, Մենուա, Արգիշտի Արարատյան տիրակալ-թագավորները, կանգնել են Երվանդյաններն ու Արտաշեսյանները, Հայ Արշակունիները, որ տիրում էին և Հայաստանին, և Պարսկաստանին /ասել է որ ոչ թե Տրդատը Պարսկաստանից եկավ, այլ նրա նախորդներն էին Պարսկաստանի տիրակալներ դարձել/, կանգնել են Բագրատունի տիրակալ-թագավորները, Զաքարյան տիրակալ-թագավորները, կանգնել են ի սկզբանե հայերով բնակեցված Կիլիկիայում Կիլիկյան Հայաստան ստեղծած տիրակալ-թագավորները, կանգնել են տասնիներուդ դարի կեսերից ազգային ազատագրական պայքար սկսած ազգի սերուցքը՝ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ, որ այս ալբոմի իմաստն է:
  • Ես խոսում եմ ՀԱՅ ԱԶԳԻ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին:
    Ես խոսում եմ ազգայնական-պահպանողական ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին: Ինձ, որ քաղաքական պայքարի ասպարեզ եմ մտել անցած դարի վաթսունական թվականներին ու կարողացել եմ հասնել երազանքիս՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ստեղծմանը՝ դառնալով նաև նրա զինվորը, գերագույնը եղել, կա և կլինի ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԻ պաշտամունքը և ՄՇՏԱԳՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
    Ինձ համար չգո անձեր են սորոսները գարշապարը լիզող տրանս/աշխարհա/քաղաքացիները, բոլոր տեսակի ու գույնի բազմազանները... Սրանք օտարի աղբակուտի կենվորներ են միայն ու իրենց ապրած ժամանակում անգամ գոյություն չունեցողներ են:
    ԱԶԳՍ միշտ հարատևելու է իր այս ՍԵՐՈՒՑՔՈՎ...

    Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 569 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի կնիքի պատճենները


Ներկայացնում եմ Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի կնիքի պատճենները:
Լևոն Ա-ն Կիլիկյան Հայաստանի թագավոր է օծվել 1198 թվականին Տարսոն քաղաքում: Եվ այդ պահից Հայոց պետությունը ներկայացրել է միջազգային տարբեր դիվանագիտական եզրույթներում: Դիվանագիտական առաքելություններ է ուղարկել Հռոմ, Վենետիկ, Ջենովա, Կահիրե, Երուսաղեմ, Կիպրոս, Հունգարիա և այլուր:
Պետական մակարդակով կապ է ստեղծել ժամանակակից մեկ այլ հայկական պետականության հետ, որ բուն հայկական միջավայրում ստեղծել էին եղբայրներ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն՝ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ:
Հայ պատմիչների հիշատակումները կան Զաքարյան եղբայրներին գրած ուղերձի մասին, ցավոք, ուղերձի բնագիրը չի պահպանվել:
Բայց ահա Լևոն Ա թագավորի մոտավորապես 1204 թվականին Հռոմի Ինոկենտիոս պապին ուղղված մի նամակ պահպանվել ու պահվում է Վատիկանի պապական արխիվում:
Ինչու եմ կարևորում այս նամակը: Նրա համար, որ դրան կից պահպանվել ու մեզ է հասել Կիլիկյան Հայաստանի պետական կնիքի պատճենը, որ եղել է նամակի վրա:
Շնորհակալ լինենք օտար պահոց-արխիվին, որ մեզ է հասցրել Հայոց Լևոն Ա արքայի կնիքը, որ նաև ամենայն հավանականությամբ Կիլիկյան Հայաստանի պետական ԶԻՆԱՆՇԱՆՆ է եղել:

Տիգրան ՀԱՅԱԶՆ





Просмотров: 600 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի ստորագրության մասին

Սրանից առաջ գրել էի Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի ստորագրության մասին: /Գրել էի, իհարկե, ոչ ինձ համար, այլ նրանց համար ում Հայոց ազգի պատմությունը սուրճի ու ճաշի ընդմիջվող ժամանակի միջև եղածի չափ է հետաքրքրում: Այդպես եմ կոչում սովետա-խորհրդային բոլոր կարգի ու աստիճանի ,,հայագետ,, պատմաբաններին:/
Հիմա գրում եմ նույն Լևոն Ա-ի 1198 թվականին Տարսոն քաղաքում կայացած թագադրության արարողության ՀՐԱՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ մասին:
Ինչու եմ կարևորում այս ցուցակը: Կիլիկյան Հայաստանի իշխանապետությունը դառնում էր թագավորություն: Պետությունը ձեռք էր բերում ավելի բարձր կարգավիճակ կամ վերջնականապես ամրապնդում էր Արևելք-Արևմուտք առանցքում իր ՊԵՏԱԿԱՆ դերակատարությունը հենց ՊԵՏՈՒԹՅԱՆ-ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ տեսքով:
Եվ, ինչպես ընդունված է այսպիսի ներկայանալի իրադարձությունների ժամանակ, կատարվել են արարողակարգային քայլեր, որոնցից մեկն էլ թագադրության մասնակիցների ցուցակի կազմումն ու ըստ դրա թագադրության արարողության իրականացումն է եղել:
Հիմա թող մեր այսօրյա պատմաբանները, քաղաքագետները կաշվից դուրս գան, քանի որ իրենց չմբռնած ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ պետությունը սույն փաստաթղթով հավաստում է իր և իրական լինելը, և ՄԱՔՐԱՄԱՔՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ լինելը, և ՊԵՏՈՒԹՅՈՒՆ լինելը:
Պարզապես մի խորհուրդ ունեմ խորհրդա-սովետական պատմաբաններին՝ հրաժարվեք ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին ձեր գրածներից կամ, որ ավելի լավ է, ընդհանրապես լռեք:

Տիգրան ՀԱՅԱԶՆ





Просмотров: 547 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ԶԱՐԴԱՆԿԱՐ ՉԷ, ԶԻՆԱՆՇԱՆ Է

Արդյոք տեղին է սույն պատկերը՝ իրար վրա կանգնած արծիվների բարձրաքանդակը անվանել զարդաքանդակ: Միանգամից պատասխանեմ՝ ոչ և բացատրեմ:
Այս բարձրաքանդակը գտնվում է Արագածոտնի մարզի Հովհաննավանք կաթողիկե եկեղեցու արևմտյան ճակատամասում՝ քիվի տակ: Այստեղ պատկերված է եկեղեցին կառուցած Վաչուտյան իշխանական տան զինանշանը:
Ովքեր էին Վաչուտյանները և ինչ է ,,ասում,, նրանց զինանշանը:
Զաքարյան Հայաստանի ձևավորման հիմնասյուներից մեկը զորավար Վաչե Ա Վաչուտյանն էր: Նա մասնակցել է Զաքարյանների մղած ազատագրական կռիվներին և Արագածոտների Անբերդ բերդի գրավումից հետո Զաքարյան Հայաստանի ստեղծողները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն ստեղծել են Արարատյան ամբողջ դաշտն ընդգրկող Այրարատի նահանգը և Վաչե Ա-ին նշանակել Այրարատյան նահանգի կողմնակալ /փոխարքա/, շնորհել են իշխանաց-իշխան կոչում: Վերջինս նահանգի մայրաքաղաք է դարձրել Անբերդը՝ ամբողջովին վերաշխնելով ու առավել անառիկ դարձնելով այն: Նրան իր աշխատանքներում օգնում էր կինը՝ Մամախաթուն իշխանուհին: Ահա նրանք էլ կառուցել են Հովհաննավանքը և պատին ամրացրել իրենց զինանշանը: Այս զինանշանը հայկական զինանշաններից տարբերվում է նրանով, որ ՍԵՐ է պատկերում: Էգ և արու արծիվները հենց Վաչե Ա-ն և Մամախաթունն են, իսկ պատկերի գաղափարաբանությունը՝ տղամարդու և կնոջ, այս դեպքում արծվային էգի և արուի ՍԵՐԸ: Որ պատկերը զինանշան է հաստատում են հզոր թռչունների գլխամասերի դիմաց եղած կենաց ծառերը:
Այս եկեղեցուց վերցված նմանատիպ մի բարձրաքանդակ պահվում է պատմության թանգարանում:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

/տես 2001 թ-ին տպագրված մեր ,,Վաչուտյաններ,, և 2005 թ-ին տպագրված ,,Հայկական իշխանական զինանշաններ,, գրքերը/:





Просмотров: 613 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ԱՐԺԵ ԹՈՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Մի քանի վայրկյան առաջ ,,Էլեկտրոնային ամսագրին,, բլոգեր /ինչ անհասկանալի եզրույթ է/ Սամվել Մարտիրոսյանի տված հարցազրույցի տակ թողեցի հետևյալ կարծիքը.
,,Երևում է թունդ պացիֆիստ ես, գոնե նման պարագայում հեռու մնա կարծիք հայտնելու մոլուցքից և մարդկանց էլ մի զոմբիացրու: Չես ուզում՝ մի արա: Բայց մի հոխորտա, թե կարող ենք, բայց՝ ինչ օգուտ... Քո նման մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...,,:
Ինչպես սույն բլոգերը, այնպես էլ նրա նման մտածող յուրաքանչյուր տրանսքաղաքացի հայը կամ պապուասցին վնասակար պրոպագանդիստ է իր երկրի համար: Այսպիսիներին ծնում ու սնում է իր երկիրը, բայց այսպիսիները հիմնականում ծառայում են օտարի շահերին:
Կարծիքիս վերջին տողերը՝ ,,Քո նման մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...,, հենց այնպես չեմ գրել: Մեր պատմության ամբողջ ընթացքում են եղել ,,նմանները,, և այդ ,,նմանների,, պատճառով՝ միշտ կորցրել ենք: Կորցրել ու հասել այսօրվան: Պատկերացրեք մի տեսարան. բյուզանդացի ուխտադրուժ ,,զորավարը,, դավադրաբար սպանել է տալիս Տիգրան Մեծից հետո մեր պատմության ամենահզոր արքա Պապին ու ... հայ ոչ բլոգեր, բայց ծախու իշխանները, որ Պապի կողքին էին, իրենց թագավորի կողքին մեռնելու փոխարեն մտածում են ,,եղածը եղած է, հո բոլորս չպիտի մեռնենք,, և ընտրում են ստրուկի նման գոյատևելու ճակատագիրը թե իրենց և թե առավել ևս Հայաստանի համար:
Իհարկե, մի ինչ-որ բլոգերի համար բերածս օրինակը չափազանց անհամաչափ է, բայց գործնականում նույնն է:
Գոյություն ունի բնական օրենք. ցանկացած հարված իր մեջ ունի հակահարված: Չկա հակահարվածը՝ միշտ լինելու է հարվածը: Անպատիժ չպիտի մնա թշնամու ոչ մի քայլ, որ ուղղվում է երկրիդ՝ իրական սահմանզանցությունից սկսած մինչև վիրտուալ սահմանազանցություն: Իսկ մնացյալ պացիֆիզմը ուղղակի հիմարություն է և ուղղված է հայության բնական ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ:
Սրանից բխում է եզրակացությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹՈՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՎ ԼՌԵՑՆԵԼ:

Տիգրան ՀԱՅԱԶՆ


Marine Hayrapetyan
Հարգելի Տիգրան, հասկանալի է, որ կարծիքս հայտնելու համար, ես պետք է կարդայի Սամվել Մարտիրոսյանի "Պետք է արդյոք հակահարված հասցնել ադրբեջացիներին” նյութը` հրապարակված հունիսի 18-ի ejէլեկտրոնային ամսագրում: Բնականաբար կարդացի նաև Ձեր "տաքարյուն” մեկնաբանությունը: Բայս սա այն հարցն է, որտեղ արժե, երևի սառը դատողություններ անել: Նա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ է , բայց Դուք, բայց ես...իսկ ինքը այդ խնդրին մշտապես առնչվող մարդ, որի կարծիքը կարող ենք ընդունել կամ ոչ...Նրա արտահայտած այն կարծիքը, թե ադրբեջանցի հակերները ավելի ուժեղ չեն , գոնե ինձ համար համոզիչ չէ: Չէ, որ դրանք կարող են լինել փորձառու, այլազգի հակերներ, որոնց մշտապես սնում է Ադր ... Читать дальше »
Просмотров: 677 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քիչ առաջ Ապարանի հերոսամարտի հուշարձանի տակ մի այսպիսի գրություն թողեցի.
,,Սիրելի Մարիամ: Նկարը հոյակապ է, մակագրությունը՝ անորակ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք ենք թշնամու ջրաղացին ջուր լցնում: Ինչ է նշանակում ,,Բաշ,,-Ապարան: Եղել է, կա և միշտ կլինի Ապարան: ,,Բաշը,, օտարի հավելում է և միշտ հիշեցնելու է, որ օտարը այդտեղ տեր է եղել: Մենք ինքնակամ երկարաձգում ենք օտարի լուծը: Կարծում եմ գրածս բավական է, որ այլևս այդ ,,բաշ,, բառը չօգտագործես: Դրա փոխարեն միշտ գրիր Ապարանի հերոսամարտ...,,:
Այս մակագրությունը հավասարապես վերաբերում է Հայոց աշխարհի բոլոր բնակավայրերի անուններին:
Այս տեսակետը ես հիմա չէ, որ որդեգրել եմ: Նայեք դեռևս 1988 թվականին ,,Ավանգարդ,, թերթի կես էջը զբաղեցնող իմ ,,Վերականգնել պատմական անունները,, հոդվածը: Հենց այդ հոդվածում և այն էլ ,,խորհրդային,, անթուլատրելի օրերին գրել եմ նույն բանը: Առաջարկել եմ տուրք չտալ ,,կարոտախտին,, և մեր ժառանգներին հնարավորություն տալ ապրելու մեր բնակավայրերի հայերեն-պատմական անունների միջավայրում և մոռանալ, որ մեր բնակավայրերը ունեցել են օտարահունչ անուններ /էլ առավելս, որ օտարները 100-ից 90-ի դեպքում ընդհամենը հայկական անունի թարգմանություն են կատարել/: Անգամ առաջարկել էի, որ պատմական անունները չպաշտպանած բնակավայրերին տրվեն հայերեն անուններ...
Հիմա էլ նույնն եմ ասում: Բավական է որևէ օտար անուն շահարկելը: Ոչ պատմաբանները /իբրև թե բա ոնց կլինի, որ առանց հին անունի նորը գրենք, չէ որ մարդիկ չեն ճանաչի, կամ պատմական փաստը ոնց շրջանցենք.../, ոչ բանասերները, ոչ գյուղագիրները, ոչ անգամ սովորական քաղաքացիները օտար անուններ օգտագործելու, էլ առավելս դրանց ժամկետը երկարացնելու իրավունք չունեն:
Այս պահին՝ այսքանը:
Բարին ընդ հասկացողը, չհասկացողներին էլ՝ հասկանալու ունակություն:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 595 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

Ես մի հոյակապ կյանք ապրել եմ այնպես՝ ինչպես ապրել եմ: Եթե աշխահում վերադարձ կա և անգամ 1000 անգամ վերադառնամ՝ մի-միայն՝ ՀԱՅ, մի-միայն՝ ՏԻԳՐԱՆ, մի-միայն՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ...
Սրանով սահմանափակեմ /մի քիչ բանաստեղծ էի, մի քիչ գիտնական-պատմաբան-բանասեր եմ, մի քիչ զինվորական, միշտ՝ ընկեր/:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

ՀԱՅԱԶՆ /Հայ ազգի նվիրյալ/
Просмотров: 650 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz