Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Вторник, 30.04.2024, 07:04
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ԻՄ ՀՅՈՒՐԸ ԵՎ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Օրեր առաջ ՛՛ֆեյսբուքյան՛՛ իմ ընկերներից մեկը՝ լոռեցի Վալերի Ջաղինյանը ՛՛դժգոհեց՛՛, թե ինչ անեմ, դուրս գամ ձեր ընկերների շարքից ու նորից ընկերություն առաջարկեմ, որ երկու զերոներով ավարտվող թվահամարով ընկեր դառնամ ու արժանանամ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին: Ես, իհարկե, 100-րդ մարդուց սկսած արդեն 32 անգամ նույն բանը արել եմ և զերոներով վերջացող թվահամարով ընկերներին պարգևատրել եմ այդ գրքով, բայց այդ ձևն ընդամենը միջոց եմ համարում մարդկանց հայ զինական մտքի հետ բարեկամացնելու համար: Եվ հետո ինչ իմանաս, որ դուրս գալ մտնելուց հետո կլինես զերոներով ավարտվող թվահամարի կրող, իսկ գուցե դարձյալ մնաս ձեռնունայն, իսկ ես ընկեր կորցնեմ: Ու ընկերներիս չկորցնելու համար երբևէ փակ ձեռք չեմ եղել և այս երեք տարիների ընթացքում, որ ՛՛ֆեյսբուքում՛՛ եմ, 170-ից ավելի մարդու տվել եմ այդ գրքը:



Վերոհիշյալ նկատառումով էլ Վալերի Ջաղինյանին առաջարկեցի ինձ հյուր գալ:
Այսօր եկավ: Եվ դատարկաձեռն չէր եկել:
Բերել էր քրոջ՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի համալսարանի դասախոս Նինա Ա Ջաղինյանի ՛՛Երկխոսության հաղորդակցական-գործաբանական վերլուծություն՛՛ գիրքը և այդ գրքի գրվելու հենք հանդիսացած Էռնեստ Հեմինգուեյի ՛՛Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր՛՛ գիրքը՝ Նինա Ա Ջաղինյանի թարգմանությամբ:
Փաստորեն մենք փետրվարի 19-ին նախատեսված ՛՛Նվիրիր գիրք՛՛ ակցիան իրականացրեցինք ինը օր շուտ՝ փետրվարի 10-ին և շահեցինք երկուստեք, Վալերի Ջաղինյանն ստացավ իր ուզած գիրքը, ես՝ ուսումնական գրքեր մեր համալսարանի ուսանողների համար:


Մնում է ասեմ՝ կեցցես ՛՛ֆեյսբուք՛՛, որ և ընկերներ ես պարգևում, և դառնում ես գրադարանը համալրելու գործիք:

Տիգրան ՊետրոսՅանց


Просмотров: 614 | Добавил: tigranhayazn | Дата: 11.02.2014 | Комментарии (0)

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մի քանի էջանոց սույն գրությունում ծայրեծայր մեջ են բերված իմ և Գ.Ղազարյանի ''1000 հայազգի գեներալներ, ծովակալներ'' կենսագրական հանրագիտարանի /Ե., 2009 թ., 696 էջ/ իմ առաջաբանում եղած ու կենսագրականներում առկա տեղեկությունները: Ինչ խոսք նշյալ հանրագիտարանը բոլորը չէ, որ ունեն ու կտեսնեն, թե այդտեղ սևով սպիտակ էջի վրա ինչ է գրված, իսկ ankakh.com կայքում տպագրված նյութի հեղինակն իր մի քանի պարբերություններում տպավորություն է ստեղծում, թե գիտեք ինքն ինչպիսի հայտնագործություններ է կատարել: Ցավում եմ, որ մեզանբում կան նման մարդիկ ու կան նման անտեղյակ կայքեր, որոնք որևէ բան չարած` ուրիշների կատարած աշխատանքն են սեփականի անվան տակ տիրաժավորում: Ցավում եմ նաև, որ ժամանակին չեմ տեսել այս նյութը ու չեմ պատասխանել, իսկ այս պահի դրությամբ արդեն ժպիտով եմ նայում հեղինակի խիստ տեղյակ, բայց անտեղյակ կեցվածքին, իսկ մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս որևէ նյութ արխիվներից հետ բերելուց առաջ փորձել ծանոթանալ իրական նյութին ուգրքին: Հարգելի Նաիրի Բալաբեկյանին խորհուրդ եմ տալիս գալ ինձ հյուր և նվեր ստանալ քննարկվող գիրքը և փորձել տեսնել այն գործնականում ահռելի աշխատանքը, որ կատարել են հեղինակները /ու տեսնել ինչ թեթևությամբ կատարված աշխատանքը ''թռցնել'' են փորձում որևէ բանով աչքի չնկած մարդիկ/:

Տիգրան ՊետրոսՅանց

Հայ, հայազգի, ծագումով հայ գեներալիսիմուսներ, մարշալներ, ծովակալներ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | Ապրիլի 11, 2013 14:40


Գ. Նժդեհը, բնութագրելով հայերի ռազմական ներուժը, նրանց համարել է «անբանակ զորավարների ազգ: Եթե Գ. Նժդեհի բնութագրումը ազգային ինքնասիրությունը շոյող է, ապա այլազգիները՝ սկսած Հաննիբալ Բարկայից, հայ զինվորին որակել են որպես ամենամարտունակ զինվորի: Բյուզանդական կայսրությունն առավելապես հիմնված է եղել հայկական ռազմական ներուժի վրա, և բյուզանդական բանակից հայկական ներուժի օտարմամբ է, որ կայսրությունը, աստիճանաբար տկարանալով, վերացել է պատմության թատերաբեմից: Իմիջիայլոց, տարբեր ժամանակներում մոտ 150 հայ զորավարներ առաջնորդել են հունական բանակներին: Հայը սեփական պետականության բացակայության պայմաններում, հաճախ է ստիպված եղել իր ռազմական ներուժն ու ունակությունը ծառայեցնել օտարին` հասնելով հաջողության ու ռազմական բարձրագույն կոչումների:

Հայն այդքան մարտունակ լինելով հանդերձ, անկարող է եղել պահպանելու սեփական պետականությունը, որովհետև, բացառություններով հանդերձ, հայոց պետականության գահին միշտ էլ պետական մտածողությունից զուրկ գաճաճներ են բազմել, որոնց նպատակը սեփական շրջապատին պարարտացնելն է եղել և աթոռը պահելը:  Բայց սա քննարկման այլ թեմա է:

Հայերից առաջինը զինվորական բարձրագույն կոչման արժանացած զորականը հավանական է՝ եղել է  Մոլդովայի մեծ պոստելնիկ (իշխանական պալատի մարշալ) Յուրաշկո Վարդիկը: Հայ զորականները գեներալիսիմուսի և մարշալի կոչման արժանացել են մոտ 3 տասնյակ երկրներում: Արժանին պետք է մատուցել օտար ափերում դեգերող հայ ռազմիկին, որ երբեք ստոր չի գտնվել և ազնվորեն ծառայել է իր համար երկրորդ հայրենիք դարձած ազգին: Թերևս լավագույն ապացույցը  Բենգալիայի (Հնդկաստան) գլխավոր զորահրամանատար (1760), սպարապետ Գորգին խանի (Գրիգոր Հարությունյանը) պատասխանն է` ուղղված անգլիացիներին, երբ վերջիններս նրան առաջարկում են, թողնելով հնդիկներին, անցնել իրենց մոտ ծառայության. խոստանում են մեծամեծ պաշտոններ ու հարստություն. «Երբ ես ոչ մեկի հայտնի չէի, Կասումալի խանը հավատաց ինձ և բարձրացրեց: Այդ անել ես չեմ կարող: Աստված ոչ անի, որ ես սրիկա լինեմ, առավել ևս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք` ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվոր ... Читать дальше »

Просмотров: 896 | Добавил: tigranhayazn | Дата: 11.02.2014 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ


Փետրվարի 8-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն իր հերթական հանդիպումը գումարեց գեղանկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոցում

Հանդիպման առաջին մասը պտույտ էր Երևան քաղաքում, հավաք մետրոպոլիտենի ՛՛Բարեկամություն՛՛ կայարանի մոտ, ապա ուղևորություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան:
Ակումբի անդամների համար լուսանկարը հայ ազգի մեծագույն զավակներից մեկի, Ազգային ազատագրական շարժման ղեկավարներից Զորավար Անդրանիկի արձանի մոտ միշտ կհիշեցնի կյանքի այդ օրը:


Այստեղ էլ հանդիպեցին իրենց սպասող գեղանկարիչ Վահան Ղարիբյանին ու նրա հետ գնացին ու բարձրացան 9 հարկանի շենքի ձեղնահարկում գտնվող նկարչի արվեստանոցը:



Տիգրան ՊետրոսՅանցը մի քանի խոսքով ներկայացրեց գեղանկարիչ Վահան Ղարիբյանին:

Просмотров: 594 | Добавил: tigranhayazn | Дата: 10.02.2014 | Комментарии (0)

ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ



Փետրվարի 1-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:




Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ, կրթական գործիչ Հովհաննես Սարոյանը:




ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ Ծնվել է 18.05.1952 թ., Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր: 1969 թ. ավարտել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցը, 1973 թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը: 1973-1987 թթ-ին աշխատել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում, հայրենի գյուղի դպրոցում, Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղի դպրոցում: Եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն: 1987-1991 թթ-ին եղել է Աբովյանի շրջժողկրթբաժնի մեթոդկաբինետի վարիչ, 1991-1995 թթ-ին՝ նույն բաժնի վարիչի տեղակալ, 1995-1996 թթ-ին՝ Կոտայքի շրջանային տարածքային վարչության պետ, 1996-1998 թթ-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի տարածքային վարչության պետ, 1998-2001 թթ-ին՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության տեսչական բաժնի պետ, 2001-2002 թթ-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության լեզվական հսկողության բաժնի վարիչ, 2002-2005 թթ-ին՝ նույն տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ: 2007 թ-ին ստեղծել է ՛՛Սարոյան կոնսալտինգ՛՛ ՍՊ ընկերությունը, 2009 թ-ին հիմնադրել է ՛՛Տաճար՛՛ հանդեսը: Ներկայում ղեկավարում է ՛՛Վերնատուն՛՛ գրական ակումբի աշխատանքները: Գրական առաջին քայլերը կատարել է 5-6-րդ դասարաններում սովորելիս: Առաջին բանաստեղծական գիրքը՝ ՛՛Անավարտ զրույց՛՛-ը հրատարակել է 1987 թ-ին: Հետագա տարիներին տպագրել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ /՛՛Երգող ձկնիկը՛՛, ՛՛Հուշերի կապույտ հովտում՛՛, ՛՛Ակնթարթ՛՛, ՛՛Առագաստներ՛՛, ՛՛Բացատ՛՛, ՛՛Խեցի՛՛, ՛՛Հատընտիր՛՛ ևն/: Թարգմանել ու հրատարակել է ռուս հայտնի երգիչ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունների երկու գիրք:




Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հովհաննես Սարոյանի կենսագրությունը: Խոսեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի այն կուրսի մասին, որը ավարտել է բանաստեղծը: Այդ նույն կուրսն են ավարտել բանաստեղծ, Հայաստանի մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը, լեզվաբան, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բանաստեղծ Սեդով Բունիաթյանը, Վրեժ Սարուխանյանը, Արտակ Առաքելյանը և հայտնի այլ դեմքեր:


Просмотров: 545 | Добавил: tigranhayazn | Дата: 03.02.2014 | Комментарии (0)

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն ՈՒ Մ
ԺԱՄԻ, ՕՐՎԱ, ՇԱԲԱԹՎԱ, ԱՄՍՎԱ, ԴԱՐԻ ՄԱՐԴԸ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է



Շնորհավոր տոնդ հայ զինվոր՝ Հայոց բանակի շարքայինից մինչև Հայոց բանակի Գերագույն գլխավոր հրամանատար:

Տիգրան ՊետրոսՅանց

ՀՀ ԶՈՒ պահեստի փոխգնդապետ

Դոնի կազակական զորքերի գեներալ
Մանկավարժական համալսարանի գիտ.գրադարանի տնօրեն
՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ հիմնադրամի նախագահ

Просмотров: 505 | Добавил: tigranhayazn | Дата: 29.01.2014 | Комментарии (0)



ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ



Հունվարի 25-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:

Մուտքի մոտ ակումբի անդամ Լիանա Մանուկյանը բոլոր աղջիկներին նվիրեց այս տարվա առաջին ձնծաղիկների փոքրիկ փնջեր:




Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ, ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության խմբագիր Հովհաննես Շանթը: Նա պատմեց ստեղծագործական իր առաջին քայլերի մասին, խորհուրդներ տվեց ակումբի անդամներին և բոլոր ներկաներին նվիրեց վերջերս հրատարակած իր բանաստեղծական գիրքը: Այդ ընթացքում էկրանին ցուցադրվում էր Հովհաննես Շանթի, Աշոտ Միրզոյանի, Արմանուշ Նիազյանի կողմից նկարահանված հաղորդումը ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի մասին:


Հանդիպման երկրորդ հյուրը բանաստեղծ, մշակութաբան, Սերբական գրական մրցանակի ասպետ, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանն էր: Նա ուսանողներին պատմեց 1980-ական թվականների կեսից իր առաջին այցելությունների մասին Սերբիա, այնտեղ ստացած ուսումնառության և սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն կատարած թարգմանությունների մասին: Նա երիտասարդներին ստեղծագործելու որոշակի գաղտնիքներ բացահայտեց և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:



Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման բոլոր մասնակիցներին նվիրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՛՛2014 թվականի տարեմուտի ուղերձը,, գրքույկը: Նա ակումբի անդամ, ՛՛Եվրասյա՛՛ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Նանա Մկրտչյանին և Մարիամ Գևորգյանին նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված շքեղ ալբոմներ և առաջարկեց դպրոցն ավարտելուց հետո սովորել մանկավարժական համալսարանում: Նա դիմանկարների ամերիկյան մի ալբոմ նվիրեց Գոռ Բակումյանին:


Просмотров: 554 | Добавил: tigranhayazn | Дата: 26.01.2014 | Комментарии (0)

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ




Հունվարի 25-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում ստեղծագործող ընթերցողների հետ հանդիպեց բանաստեղծ, մշակութաբան, Սերբական գրական մրցանակի ասպետ, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը: Նա ուսանողներին պատմեց 1980-ական թվականների կեսից իր առաջին այցելությունների մասին Սերբիա, այնտեղ ստացած ուսումնառության և սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն կատարած թարգմանությունների մասին: Նա երիտասարդներին ստեղծագործելու որոշակի գաղտնիքներ բացահայտեց և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Просмотров: 523 | Добавил: tigranhayazn | Дата: 26.01.2014 | Комментарии (0)

3100-ՐԴԸ ՌՈԼԱՆԴ ՌԵՅՆ Է


Իմ ՛՛Ֆեյսբուքյան՛՛ ընկերների թիվը հատեց 3100-ի սահմանը:
3100-րդը դարձավ Ռոլանդ Ռեյը:
Նա ընկերությունից բացի միաժամանակ դարձավ իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքի հերթական տերը:
Բայց այստեղ կա մի բայց: 199
6-1997 թվականներին ես Նաբարաշենում տեղակայված զորամիավորման հրամանատարի տեղակալն էի և իմ ծառայությունում էին մտավորական մի շարք զինվորներ, այդ թվում Արթուր Սաֆարյանը /երգիչ Արսեն Սաֆարյանի մեծ եղբայրը/, Ռոլանդը /հետո կարծեմ ստորագրում էր Ռոլանդ Ռեյ/ և էլի մի քանիսը, ովքեր ծառայությունից հետո լծվեցին մեր մշակութային կյանքի արաջշարժման գործընթացին:
Եվ, եթե ես ճիշտ եմ, ու այս և այն Ռոլանդները նույն մարդն են՝ կնշանակի կրկնակի ուրախ եմ ու հպարտ, որ իմ երբեմնի զինվորը ուզում է լինել ինձ այսօրյա ԸՆԿԵՐ:
Հարգելի Ռոլանդ Ռեյ, ցանկացած ժամանակ զանգահարեք 055.260351 հեռախոսահամարով, համեցեք հյուր և ստացեք Ձեր պարգև-գիրքը:
Շնորհավորում եմ:
ՀԳ. Գտիր նաև Արթուր Սաֆարյանին և նրա հետ եկեք:


Հարգանքով՝ Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 632 | Добавил: tigranhayazn | Дата: 20.01.2014 | Комментарии (0)

՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հունվարի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:


Հանդիպումն սկսվեց նվիրատվություններով: Տիգրան ՊետրոսՅանցը մի ձեռագործ նկար նվիրեց Տիգրանուհի Արշակյանին և նկարչական բարձրարժեք ալբոմ՝ ապագա նկարիչ Գոռ Բակումյանին:



Հանդիպման հյուրեր էին բանաստեղծ Հովհաննես Շանթը և լրագրող Արմանուշ Նիազյանը: Նրանք ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության համար նկարահանել էին հաղորդում ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի 2013 թվականի սեպտեմբերյան հանդիպումներից մեկի ժամանակ: Եվ նրանց պատրաստած նյութն անմիջապես ցուցադրվեց էկրանին բավականություն պատճառելով հանդիպման մասնակիցներին:



Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը էկրանի վրա ցուցադրեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի տպագրության պատրաստ ժողովածուն:



Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ստեփանյանը /հատկապես ծափահարություններով ընդունվեց նրա ՛՛Լավ է լինելու՛՛ խիստ լավատեսական բանաստեղծությունը/, Վահե Խալաֆյանը, Արարատ Խաչատրյանը, Տիգրանուհի Արշակյանը, Սերինե Հովհաննիսյանը, Իշխան Բադալյանը /նաև կարդաց Մարինե Բադալյանի ստեղծագործություններից մեկը/:

... Читать дальше »
Просмотров: 546 | Добавил: tigranhayazn | Дата: 20.01.2014 | Комментарии (0)

2012 ԹՎԱԿԱՆԻ ՏՎՅԱԼՆՆԵՐՈՎ՝
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ


ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են ՛՛Հայաստանի գրադարանները 2012՛՛ վիճակագրական տեղեկատուն:


Գրքույկում ներկայացված են Հայաստանի հանրային հատվածի և բուհական գրադարանների 2012 թվականի տվյալները:
Ինչպես 2011 թվականին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 15 պետական բուհերի գրադարանների ցանկում գրադարանային հիմնական ցուցանիշներով առաջինն է:



Գրադարանը տարվա ընթացքում ունեցել է 16.805 ընթերցող և ապահովել է 2.398.181 տպագիր արտադրանքի տացք /շրջանառություն/:
Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Երևանի պետական համալսարանի գիտական գրադարանը նույն ժամանակահատվածում ունեցել է 15.162 ընթերցող և ապահովել է 1.794.946 տպագիր միավորի տացք, երրորդ տեղում՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական գրադարանը՝ 6279 ընթերցող և 183.462 տպագիր միավորի տացք/:
ՀՊՄՀ գիտական գրադարանը տպագիր արտադրանքի շրջանառության /տացք/ գծով առաջինն է նաև հանրային հատվածի գրադարանների շրջանում: Հայաստանի ազգային գրադարանի տպագիր արտադրանքի տացքը կազմել է 1.564.073, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տացքը՝ 675.998, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տացքը՝ 457.112 միավոր:

Просмотров: 747 | Добавил: tigranhayazn | Дата: 16.01.2014 | Комментарии (0)

« 1 2 ... 7 8 9 10 11 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz