Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 17.05.2024, 16:21
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
՛՛ՀԱՄԱԿՐԱՆՔ՛՛ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԼԻԼԻԹ ԳՅՈՒՐՈՒՆՅԱՆՆ Է



Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 4-րդ անգամ որոշել է ֆակուլտետների և հիմնական դպրոցի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ /նաև 2013 թ-ի Լավագույն ընթերցողին/:
15 օր այստեղ նաև ՛՛Համակրանք՛՛-ի մրցանակակրին պարզելու նպատակով քվեարկություն էր անցկացվում: Քվեարկությունն ավարտվեց դեկտեմբերի 15-ին: Ըստ ստացած ձայների ցուցակն այսպիսի տեսք է ստացել՝

1. Սկզբնական կրթ.ֆակ.՝ Լիլիթ Գյուրունյան, 573 ձայն,
2. Պատմ.և իրավ. ֆակ.՝ Գոհար Զարոյան, 367,
3. Հատուկ կրթ.ֆակ.՝ Արսեն Պապիկյան, 212 ձայն,
4. Կրթ.հոգ.և սոց.ֆակ.՝ Գրիգոր Կորկոտյան, 138,
5. Կենս.քիմ.աշխ. ֆակ.՝ Լիանա Մանուկյան, 132,
6. Կուլտ. ֆակ.՝ Հերմինե Հովհաննիսյան, 118,
7. Կրթ.հոգ.և սոց.ֆակ.՝ Տիգրանուհի Արշակյան, 102,
8. Գեղ.դաս. ֆակ.՝ Գոհար Մարտիրոսյան, 91,
9. Օտար լեզուների ֆակ.՝ Էլվիրա Միրզոյան, 53,
10. Բանասիրական ֆակ.՝ Լեյլի Սարոյան, 49 ձայն,
11. Հիմնակն դպրոց.՝ Աննա Աբրահամյան, 41,
12. Ֆիզ.մաթ.և ինֆ. ֆակ.՝ Ժաննա Ղուկասյան, 37:

Քվեարկության արդյունքում ստացած 573 ձայնով ՛՛ՀԱՄԱԿՐԱՆՔ՛՛ մրցանակին արժանացավ Լիլիթ Գյուրունյանը:


Կատարվեց սպասելի անսպասելին. Լիլիթը դարձել էր ֆակուլտետի լավագույն ընթերցողը, ընթերցված տպագիր նյութերի թվով համալսարանի 2013 թ-ի լավագույն ընթերցողը և քվեարկությամբ ստացած ձայների թվով՝ ՛՛Համակրանք՛՛ մրցանակակիրը:

Տիգրան ՊետրոսՅանց

Գիտական գրադարանի տնօրեն

Просмотров: 633 | Добавил: tigranhayazn | Дата: 18.12.2013 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՛՛

 Դեկտեմբերի 14-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:

Գիտական գրադարանի տնօրեն, ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային ժողովածուի պատրաստության մասին տեղեկատվությունը: Նա նշեց, որ ժողովածուն բացարձակ պատրաստ է և ներառում է ակումբի անդամ 45 ստեղծագործողների աշխատանքները:


Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Լիանա Մանուկյանը, Արմենուհի Սումբուլյանը, Աննա Վիրաբյանը, Արարատ Խաչատրյանը, Գոհար Մարտիրոսյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Իշխան Բադալյանը:

 ՛՛Գրական լուսանցք՛՛ էջում Լիլիթ Պետրոսը կարդաց Վահագն Դավթյանի բանաստեղծություններից մեկը և Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունից մի հատված, Մարիամ Գևորգյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/՝ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից:

Հրաչյան /Ժորա Հակոբյան/ և Գոհար Մարտիրոսյանը կատարեցին հոգևոր երգ: Գոհարը ներկայացրեց ՛՛Կռունկ՛՛ երգը:

 Որոշվեց տարվա ավարտական հանդիպումը գումարել դեկտեմբերի 28-ին:

... Читать дальше »
Просмотров: 588 | Добавил: tigranhayazn | Дата: 14.12.2013 | Комментарии (0)

ՀՅՈՒՐ ԷԻՆ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ



Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում ավանդույթ է դարձել հանրապետության տարբեր մարզերի դպրոցների հետ ուղղակի աշխատանքը: Հերթական անգամ ֆակուլտետը համալսարանում հյուրընկալել էր Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Մերձավան գյուղի դպրոցի 7-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների՝ Մայր Աթոռի միաբան, դպրոցի կրոնի պատմության ուսուցիչ Գևորգ Սարկավագի ղեկավարությամբ:
Աշակերտները եղան ֆակուլտետի շենքում բացված պատմական գրականության ընթերցասրահում: Նրանց ներկայացվեցին ֆակուլտետի պատմությունը, ֆակուլտետի առօրյան, ուսանողական նվաճումները:
Այնուհետև աշակերտները եղան հումանիտար գրականության ընթերցասրահում: ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցն աշակերտներին ներկայացրեց գրադարանի պատմությունը, խոսեց գրադարանի առօրյայի մասին և կոչ արեց աշակերտներին շատ կարդալ, լավ սովորել և, իհարկե, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանում: Նա դպրոցի գրադարանին նվիրեց իր ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գիրքը:


Աննա Մարտիրոսյան
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Просмотров: 526 | Добавил: tigranhayazn | Дата: 12.12.2013 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆԸ
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է



Դեկտեմբերի 7-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:


Հրաչյան /Ժորա Հակոբյան/ և գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեցին մրցութային ժողովածուի պատրաստության մասին տեղեկատվությունը: Նշեցին, որ ներկայացվել են 42 հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները և ժողովածուն արդեն պատրաստ է:


Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Գայանե Գենջոյանին /Դայանա Բելլ/ և Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանող Անուշ Առաքելյանին:


Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց ակումբի անդամ, ՀՊՄՀ շրջանավարտ Հրաչյային /Ժորա Հակոբյան/ առաջին գրքի հրատարակման առթիվ /Հրաչյան իր առաջին գրքի ազդօրինակը սիրով նվիրեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբին/ և Դայանա Բելլին /Գայանե Գենջոյան/՝ ՛՛Գրական Արմավիր՛՛ և ՛՛Նուռ՛՛ գրական ալմանախներում տպագրաված բանաստեղծական շարքերի համար:

Просмотров: 653 | Добавил: tigranhayazn | Дата: 09.12.2013 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆԸ. ԺՈՂՈՎԱԾՈՒ, ՆՈՐ ՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ԵՐԳ, ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ



Նոյեմբերի 30-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:



Հրաչյա-Ժորա Հակոբյանը և գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեցին մրցութային ալմանախի պատրաստության մասին տեղեկատվություն: Նշեց, որ արդեն ներկայացվել են 33 հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները:



Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Նանա Մկրտչյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/, Վարսինե Հայրապետյանը /Երևանի պետական համալսարան/, Լիանա Մանուկյանը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը, Արարատ Խաչատրյանը, Արմենուհի Սումբուլյանը, Գոհար Մարտիրոսյանը, Լիլիթ Պետրոսը, Տիգրանուհի Արշակյանը /բոլորն էլ՝ Մանկավարժական համալսարանից/, Իշխան Բադալյանը, Անի Մարգարյանը /Հյուսիսային համալսարան/:



Անի Մարգարյանը կարդաց, ապա երգեց իր տողերի հիման վրա գրված ՛՛Զեյթուն՛՛ երգը /երգի կատարման ժամանակ ստուդիայի անդամները կատարեցին հայկական շուրջպար/:

Просмотров: 603 | Добавил: tigranhayazn | Дата: 02.12.2013 | Комментарии (0)

ՀՊՄՀ գիտական գրադարանի
 գրադարանավարները ստացան հավաստագրեր




ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի կոնսորցիումի անդամ է: 2012 թվականին մեկնարկած ծրագրի տևողությունը երեք տարի է: Պետական կառավարման ակադեմիայից բացի ASPIRE ծրագրի կոնսորցիումի անդամ են նաև Հայաստանից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:
Նոյեմբերի 8-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը, որին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարները:


Դասընթացների երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, դիտորդական այցով Կառավարման ակադեմիա էին ժամանել ծրագրի եվրոպական գործընկերները՝ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա) ներկայացուցիչներ Ջերալդ Քավանագը և Պադրիգ Քրբին: Այցի նպատակը «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային ծրագրի ընթացքի ուսումնասիրությունն ու համապատասխան գնահատական տալն էր:

Просмотров: 592 | Добавил: tigranhayazn | Дата: 27.11.2013 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆԸ



Նոյեմբերի 23-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը:



Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեց մրցութային ալմանախի պատրաստության մասին տեղեկատվություն: Նշեց, որ արդեն ներկայացվել են 27 հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները:



Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսեցի Վարսինե Հայրապետյանը, ՀՊՄՀ ուսանողներ Արմենուհի Սումբուլյանը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը, Արարատ Խաչատրյանը, Տիգրանուհի Արշակյանը, Լիլիթ Պետրոսը, ԵՊՀ մագիստրոս Մելինե Սիմոնյանը, բանաստեղծ Իշխան Բադալյանը: ՛՛Եվրասիա՛՛ վարժարանի տասնմեկերորդ դասարանի աշակերտուհի Մարիամ Գևորգյանը կարդաց Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նանե Աբովյանի երեք բանաստեղծություն:



՛՛Եվրասիա՛՛ վարժարանի տասնմեկերորդ դասարանի աշակերտուհիներ Մարիամ Գևորգյանը և Նանա Մկրտչյանը ներկայացրեցին Միքայել Նալբանդյանի ՛՛Ազատություն՛՛ բանաստեղծությունը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը կատարեց Սայաթ-Նովայի երկու երգ, Գոհար Մարտիրոսյանը կատարեց ՛՛Անի՛՛ երգը:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 549 | Добавил: tigranhayazn | Дата: 26.11.2013 | Комментарии (0)

Տիգրան Պետրոսյանց. «Տեղանունների կեղծման մեջ քաղաքական ենթատեքստ կա»

11:48 / 23.11.2013

Տեղանքների անունները, որով տվյալ տարածքը ճանաչվում է աշխարհի կողմից, շատ կարևոր են: Տեղանունը ոչ միայն անուն է, այն պատմական ինֆորմացիա է և իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Պատմաբան Տիգրան Պետրոսյանցը, ով բազմաթիվ գրքերի ու հրապարկումների հեղինակ է, արցախյան գոյամարտի մասնակից, իսկ այժմ դասավանդում է Մանկավարժական համալսարանում, չի կարողանում ներել այն պատմաբաններին ու հնէաբաններին, ովքեր գիտակցաբար կամ՝ ոչ փոխում կամ կեղծում են մեր տեղանունները և իրադարձություների անունները` դրանով քար նետելով մեր պատմության գլխին: Մեզ հետ զրույցում Տիգրան Պետրոսյանցը ներկայացնում է աղավաղված անունների մի փոքր մասը միայն:

«Մենք իրավունք չունենք տեղանունները թարգմանել: Մեր բոլոր բնակավայրերն ունեն պատմական անուններ, պարզապես պիտի վերականգնել այդ անունները: Թարգմանելու քաղաքականության տակ շատ վատ բան կա թաքնված: Երբ մենք փորձում ենք թարգմանել անթարգմանելին, դրա տակ քաղաքական բաղադրիչ ենք դնում` նայած ում համար ինչն է ձեռնտու և ում պատվերն է կատարվում:

Մատենադարանի 1644 թ.-ի ձեռագրում հիշատակարան կա Ապարանի շրջանի բնակավայրերի անունների վերաբերյալ, մի կողմում հայերեն անվանումներն են, մյուս կողմում գրված է օտարալեզու` հիմնականում թուրքերեն, անվանումները: 1933թ.-ին, երբ Հայաստանում խնդիր էր դրվել անունների վերականգման, հայացման, հեղինակներն այդ ձեռագրում նշված անունների մի մասը վերականգնել են այնպես, ինչպես եղել է պատմական տարբերակում, մի մասին, գուցե քաղաքական ենթատեքստով, այլ անուններ են տվել: Նայեք` բնակավայրերից մեկը 7-րդ դարից հիշվում է որպես Եղիպատրուշ, որտեղ ծնվել է Եսայի կաթողիկոսը, ով 8-րդ դարի արաբական արշավանքների ամենածանր շրջանում եղել է Հայոց կաթողիկոս:  Միայն նրա համար, որ փաստացի այդ գյուղը կաթողիկոսի գյուղն է, հակաքրիստոնեական նկատառումներով, գյուղի Եղիպատրուշ անունը չեն վերականգնել, այլ կոչել են Մռավյան` Հայաստանի խորհրդայնացման մեջ մեծ դեր ունեցած գործչի անունով: 1990 թվականին Ապարանի գործադիր կոմիտեում, որպես շրջխորհրդի պատգամավոր, ես հարց բարձրացրեցի և հասա նրան, որ շրջխորհուրդը որոշում կայացրեց վերականգնել Եղիպատրուշ անունը: Հաջորդը. Կիրակոս Գանձակեցին գրում է, որ 1254-55 թթ. Կիլիկիայի հայոց թագավոր Հեթումը մեկնում էր Կարակորում: Նա և՛ գնալուց, և՛ վերադառնալուց մնացել է Վարդենիս գյուղում: Կիրակոս Գանձակեցու մոտ կարդում ենք` «Գյուղս առ ոտն Արագածու, հանդեպ լեռին Արայի, որ կոչի Վարդենիս»: Այսինքն` մենք ունենք պատմական տեղեկություն` պատմական` Վարդենիս  անվան վերաբերյալ: 1644թ.-ի տվյալ փաստաթղթում գյուղը վերանվանվել է Գյուլուջա: Կատարվել է ուղղակի թարգմանություն` հայերենից թուրքերեն: 1933-ին գյուղի իրական` Վարդենիս անունը վերադարձվել է: Այս պարագայում կրոնական ու քաղաքական ենթատեքստ չի եղել ու անունը վերադարձվել է: Բայց դրա կողքին Ալի Քուչակ գյուղը, որ Մատենադարանի ձեռագրում Ճերմակ վանք է կոչվել, չի փոխվել ու մնացել է Քուչակ: Երևի նույն կրոնական ենթատեքստով չեն դրել Ճերմակ վանք, Քուչակի առաջին Ալին ջնջել են, թողել են Քուչակ: Ինչքան էլ փորձենք արհեստականորեն կապել Նահապետ Քուչակի հետ, չի ստացվի: Պարզապես, չեն ուզեցել վերականգնել Ճերմակ վանք անունը, իսկ այնտեղ կա վանք, որը բաց գույնի քարով է շարված: Դրանից մի 3 կմ հեռու կա գյուղ, որը սևքար եկեղեցի ունենալու համար կոչվել է Ղարաքիլիսա, որ նշանակում է Սև վանք: Հիմա տեսնենք, թե ի տարբերու ... Читать дальше »

Просмотров: 638 | Добавил: tigranhayazn | Дата: 23.11.2013 | Комментарии (0)

ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ ԵՐԳԸ

Իմ ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ բանաստեղծության տեքստը տեղադրվեց այստեղ՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ էջում և խնդրանք ուղղվեց հայ արվեստագետ-երաժիշտներին՝ բանաստեղծության համար գրել երաժշտություն:
Արձագանքեցին շատերը: Առաջինը ստացվեց արժա
նավոր հայորդի Սասուն Պասկևիչյանի զանգը, ապա եկավ իմ լավ բարեկամ ու ընկեր Արսեն Համբարյանը:
Այդ ժամանակ իմ լավ ընկեր Զարուհի Նավասարդյանն առաջարկեց ծանոթանալ երգչուհի Լիլիթ Համբարձումյանի հետ և նրա հետ եկավ իմ աշխատավայր /առաջին լուսանկար/: Հենց այդ ծանոթությամբ ու հենց այդ ժամանակ ծնվեց ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ երգի մեղեդին:
Երգի առաջին կատարումը տեղի ունեցավ 2013 թ-ի հոկտեմբերի 7-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ բարեգործական համերգի ժամանակ: Այն կատարեց ՀՀ պաշտպանության նախարարության ՛՛Զորական՛՛ անսամբլը Արամ Գալստյանի ղեկավարությամբ /երկրորդ լուսանկար/:


Տիգրան ՊետրոսՅանց




ԶՈՐԱՎԱՐ

Դու հայազգի զորական ես, միշտ անպարտ ես, զորավար,
Պատվելի ես աշխարհի մեջ քո քաջությամբ, զորավար:
Երբ քո տանն ես, միակամ ես՝ դու հզոր ես, հաղթական,
Եվ քո տունը Արևի տակ քո երկիրն է՝ Հայաստան:

Կրկներգ
Հայոց ոգին քո ոգին է, զորավար,
Հայոց փառքը զորավոր է, զորավար:
Քո անունը զորավար է, հզոր հայ,
Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:

Այրուձին քո Արևելքն էր, Արևմուտքն էր ակոսում,
Քո զորավոր զորավարն էր այլ գահերի տիրանում:
Տիգրան Մեծն է աշխարհով մեկ քո անունը հռչակել,
Բաղրամյանը անանց փառքդ վառ աստղերին հասցրել:

Կրկներգ
Հայոց ոգին քո ոգին է, զորավար,
Հայոց փառքը զորավոր է, զորավար:
Քո անունը զորավար է, հզոր հայ,
Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:

Դու հաղթող ես, գեներալ ես, ծովակալ ես ու մարշալ,
Ամենայն տեղ դու զինվոր ես, դու հաղթող ես, զորավար:
Քո սխրանքը հազար փառք է, հազար դափնի, հազար ձոն,
Քո պատվին է աշխարհի մեջ ամեն օրհնանք, գինեձոն:

Կրկներգ
Հայոց ոգին քո ոգին է, զորավար,
Հայոց փառքը զորավոր է, զորավար:
Քո անունը զորավար է, հզոր հայ,
Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:

Просмотров: 596 | Добавил: tigranhayazn | Дата: 23.11.2013 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆԸ
Նոյեմբերի 16-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը:



Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեց մրցութային ալմանախի պատրաստության մասին տեղեկատվություն: Նշեց, որ արդեն ներկայացվել են 17 հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները:

Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Տիգրանուհի Արշակյանը, Նանա Մկրտչյանը, Արարատ Խաչատրյանը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը, Իշխան Բադալյանը, Գոհար Մարտիրոսյանը, Աննա Վիրաբյանը:



Ստուդիայի նոր անդամ, Եվրասիա վարժարանի տասնմեկերորդ դասարանի աշակերտուհի Մարիամ Գրիգորյանը կարդաց Գրիգոր Նարեկացու ՛՛Մատյանից՛՛ հատված:



Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 563 | Добавил: tigranhayazn | Дата: 19.11.2013 | Комментарии (0)

« 1 2 ... 9 10 11 12 13 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz