Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 10.05.2024, 20:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ՏԻԳՐԱՆԱԿԱՆ
Մեկդարյա արքայից-արքայություն
Շարք-պոեմ


ՏԻԳՐԱՆ ՄԵԾ



Ես քո պալատական պատմաբանն էի, Արքա Տիգրան,
Եվ դու ինձ շնորհեցիր գործակալի բարձր պաշտոն,
Եվ հերոսական մի կյանք ես ապրեցի հենց քո կողքին,
Եվ հայտնի աշխարհը քեզ հետ անցա ծայրեծայր:
Ես քեզ պատմեցի մեր ազգի պատմությունը,
Աշխարհակալ նախնիներիդ մասին,
Նրանց մասին, որ քեզնից հազար-հազար տարի առաջ
Արեգակի չորս կողմերով առաջացան…
Դու գիտեիր Եգիպտական նախնիներիդ մասին,
Այդ նրանց զարմից սերված փարավոն-արքաներն էին,
Որ անկրկնելի բուրգերը կառուցեցին:
Դու գիտեիր Արրատայի աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Արմանիի աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Արամ աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Արա /Արգիշտի/ աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Երվանդական Տիգրան թագավորի մասին:
Եվ քո պալատական աստղագետի խոսքը գիտեիր,
Որ եկել է նաև քո ժամանակը…
Ես քո կողքին էի, Արքա Տիգրան,
Որ աշխարհը այն՝ քո օրերի՝ մերձավոր ու հեռու
Քեզ հռչակեց մեծ, քեզ հռչակեց արքաների-արքա,
Քեզ հռչակեց Աստված:
Քեզ համար կարծես ամեն ինչ
Գրված էր ի վերուստ
Եվ դու գիտեիր քո անցնելիք ճամփան:
Չշտապեցիր երբեք և հետ չնկար,
Հասցրեցիր կերտել երկիր ու ճակատագիր,
Որ միլիարդներից միայն մեկին է տրված…
Չնախանձեցիր մեծերի բախտին,
Որ ապրել էին քեզնից առաջ,
Դու գրեցիր քո պատմությունը
Քո հանդուգն ձեռագրով:
… Դու արդեն հասուն անձ էիր,
Ամուսնացյալ արքայազն,
Երբ պատանդառյալ մեկնեցիր Պարթևաց երկիր:
Դու պատանդ-գերի չէիր,
Քո կարգավիճակն այլ էր, բարեկամական:
Եվ դու ուսումնասիրեցիր
Պարթևաց պալատական բարքն ու վարքը,
Ռազմական արվեստն ու մարտավարությունը,
Դիվանագիտական վեր ու դիրը…
Պարթևաց Միհրդատ Մեծ արքայից-արքան
Խորաթափանց, խորամանկ կառավար էր,
Քաջ, աննկուն մարտիկ ու զորավար
Եվ դու հատիկ-հատիկ ՛՛կողոպտեցիր՛՛ նրան,
Եվ հարկ համարեցիր նրա հետ լինել բարեկամ,
Եվ ամուսնացար նրա դստեր հետ,
Եվ, ապա, դստերդ՝ Արիոզատ Ավտոմային
Նրան տվեցիր կնության…
Եվ նրա բարեհաճ թողտվությամբ
Զորք տարար սկյութների դեմ պատերազմ,
Մասնակցեցիր բազում ռազմարշավների,
Հանդիպեցիր Չինաստանի դեսպանի հետ
Եվ քննեցիր Հայաստանի բաժին ՛՛Մետաքսի ուղին՛՛…
Այստեղ, քսանամյա գերության մեջ,
Դու առավել հասկացար,
Որ Արևելք ասածը նուրբ է ու բարդ,
Այստեղ է Արարիչը կտրել
Առաջին մարդու պորտալարը՝
Միլիոն տարի առաջ:
Եվ այստեղ՝ Արևելքում,
Դժվար է գոյատևել առանց հզոր մեջքապահ-հենարանի…
Պարթևական աշխարհն արդեն հասել էր միասնության
Եվ ձգտում էր տեր լինլ ողջ Արևելքին:
Միհրդատ Մեծ արքան թեև փեսադ ու աներհայրդ էր,
Բայց իր շահն ուներ
Եվ հորդ մահից հետո,
Ու նրա գահն ընդունելուց առաջ,
Ստիպեց քեզ հաստատել
Յոթանասուն հովիտների իրավական հանձնումն իրեն:
Դու նրա այդ քայլը երբեք չէիր ներելու,
Ուղղակի ժամանակի խնդիր էր լոկ
Տվածը հետ ստանալու համար…

Դու օծվեցիր Հայոց արքա
Հին ժամանակի 95 թվականին
Հայոց երկրի ծայր հարավում,
Մի աննշան սրբավայրում,
Որ քո կյանքի,
Կատարելիք մեծ գործերի տեսլականում
Պիտի դառնար Տիգրանակերտ մայր քաղաքի
Նոր քաղաքի կառուցման տեղ…

Որոշեցիր հայոց ազգի, հայոց հողի հավաք անել,
Մի ազգ՝ բազում թագավորություններ՝
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Հայոց Միջագետք,
Կորդուք, Կոմագենե, Կիլիկիա, Կապադովկիա…
Նպատակդ հայտնի դարձավ մանր ու մեծ թագավորներին,
Ծոփքի Արտանես արքան խռովություն բարձրացրեց ... Читать дальше »
Просмотров: 762 | Добавил: tigranhayazn | Дата: 15.01.2014 | Комментарии (0)

՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



Հունվարի 11-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:


Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն արդեն մեկ տարեկան է: Համացանցում բացվել է ՛՛Չորեքշաբթի՛՛, ՛՛Գրական ստուդիա՛՛ /ֆեյսբուք/, ՛՛Ստեղծագործում են ուսանողները՛՛, ՛՛Գրադարանի գրական ակումբ՛՛ /mankavarzh.do.am կայք/ՙ ՛՛Գիտական գրադարանի առօրյա՛՛ /՛՛Հայ գենի հաղթանակ՛՛ կայք/ էջերը, որոնք ակումբի աշխատանքը դարձրել են շատերի համար հասանելի և սիրելի: Մամուլը, հեռուստատեսությունը և համացանցային կայքերը ևս անդրադարձել են ակումբի գործունեությանը /՛՛Ազգ՛՛, ՛՛Կրթություն՛՛, ՛՛Մանկավարժական համալսարան՛՛, ՛՛9-րդ հրաշալիք՛՛ թերթեր, Կանադահայ գրական հանդես, Հ 2, ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերություններ, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛, armspu.am, mankavarzh.do.am, tigranhayazn.do.am կայքեր/:



Ակումբի ամենամեծ ձեռքբերումը 48 անդամների ստեղծագործություններն ընդգրկող ՛՛Չորեքշաբթի՛՛ ժողովածուն է, որ 2014 թվականի ընթացքում տպագրվելու է: Նա խոսեց նաև նոր տարվա խնդիրների մասին: Նշեց, որ այս տարի ակումբի որոշ հանդիպումներ տեղի կունենան հայ դասական գրողների ծննդավայրերում, տուն-թանգարաններում, ակումբի անդամները կայցելեն զորամասեր, անպատճառ աշխատանք կտարվի պատմական Հայաստան այցելելու ուղղությամբ:


... Читать дальше »
Просмотров: 525 | Добавил: tigranhayazn | Дата: 12.01.2014 | Комментарии (0)

Տիգրան ՊետրոսՅանց

Տ Ի Գ Ր Ա Ն Ա Կ Ա Ն
ՏԻԳՐԱՆ ԵՐՐՈՐԴ




Հորդ՝ Արտավազդ արքայից-արքայի

Միջնեկ որդին էիր՝
Արտաշեսից հետո ծնված
Ու կրտսեր Արտավազդից առաջ:

Հայրդ քեզ, կնոջդ, կրտսեր Արտավազդին
Ձեր թագուհի մոր և քրոջդ հետ
Տարավ Ասորիք՝
Անտոնիոսի հետ հանդիպման՝
Խնամախոսության:
Խնամախոսություն չեղավ,
Անտոնիոսի երդումն էր սուտ:
Նա ձեզ գերեց ու շղթայակապ
Տարավ Ալեքսանդրիա
Ու պարտադրեց գլուխ խոնարհել
Իր հոմանուհի Կլեոպատրային
Եվ կյանք խնդրել նրանից:

Բայց հայրդ օծյալ մարդ էր,
Աշխարհակալ Տիգրան Մեծի որդին,
Հզոր Հայաստանի ինքնակալ արքան
Ու նա գլուխ չխոնարհեց:
Եվ նույնն արեցիք դուք,
Ու պատանդ դարձաք
Հոմանուհու զնդան-բանտում:

Եվ զնդան-բանտում կինդ ծննդաբերեց
Երկորյակ զավակներիդ՝ տղա-աղջիկ,
Եվ Արտավազդ արքան
Որդուդ կոչեց Տիգրան,
Իսկ թագուհի մայրդ
Աղջկադ կոչեց Էրատո՝
Սիրո աստվածուհու անունով:

Մի օր լուր տարածվեց,
Որ Հռոմը կռվում հաղթել է Անտոնիոսին
Ու շուտով կմտնի Եգիպտոս:
Եվ Անտոնիոսը հորդ գերության
Անորեն քայլը պարտակելու համար
Հրամայեց գլխատել նրան:

Հռոմի զորքերը եկան,
Բայց դուք չազատվեցիք գերությունից,
Դուք զենք էիք Հռոմի ձեռքին
Ձեր եղբոր դեմ,
Որ վրեժի կռիվ էր սկսել Հռոմի դեմ,
Ու ձեզ տարան մի նոր գերություն՝
Տարան Հռոմ:

Դու հոգով երբեք չհեռացար քո արմատներից
Եվ Հռոմում զավակներիդ կրթեցիր հայերեն՝
Երազելով մի օր նրանց տեսնել Հայաստանում:

Քո եղբայր Արտաշեսը
Լուծեց ձեր արքա հոր մեծ վրեժը,
Ազատագրեց երկիրն Հայոց
Ու բազմեց Հայոց գահին
Եվ Օկտավիանոս կայսրից պահանջեց
Ազատ արձակել ձեզ՝ իր եղբայրներին...
Բայց Օկտավիանոսը նենգադավ
Մահ ուղարկեց Արտաշեսին:
Եվ Արտաշեսի գահը թափուր
՛՛Նվիրեց՛՛ քեզ՝
Կարգելով քեզ թագավոր Հայոց
Եվ Արևելքի արքաների արքա:

Դու Հայաստան վերադարձար ընտանիքով,
Սակայն կոտրած սրտով՝
Խորամանկ կայսրը պատանդ պահեց
Արտավազդ եղբորը քո...
Կայսրը համոզված էր,
Որ իր երկրում
Տասը տարվա գերությունդ
Զրկել է քեզ ինքնությունից
Ու հանձինս քեզ
Հայաստանում ինքը կունենա
Մի դրածո, մի խամաճիկ,
Իսկ եղբորդ գերությունը
Քեզ կպահի շղթայի մեջ:

Բայց դու այլ նպատակ էիր հետապնդում,
Եվ Հայաստանի հողին
Ոտք դնելուն պես՝ հայացար,
Հաստատեցիր, որ առյուծը կամ արծվը
Վանդակի մեջ երբեք չեն դառնում
Հլու շուն կամ ճնճղուկազգի:
Հաստատեցիր, որ քո ոգին
Առյուծի է, միտքդ՝ արծվի:
Եվ քո հողին ոտք դրեցիր
Հայաստանին միայն ծառայելու նպատակով:

Դու որպես վարձ դավաճանության
Գլխատեցիր Արտաշես եղբորդ վրա
Զենք բարձրացրած
Հռոմեասեր բարեկամներիդ,
Հայաստանից հետ ճամփեցիր
Հոռոմ զինվորներին,
Որ ուղարկվել էին քեզ հետ որպես ձեռնաշղթա,
Եվ Հռոմին հասկացրեցիր,
Որ Արևելքում մեկ տեր պիտի լինի
Եվ այդ մեկը դու էիր
Տիգրան Երրորդ արքաների արքա:

Հռոմն իր կաշվի վրա տեսավ ուժը քո
Ու վախ ապրեց,
Որ այրուձիդ մի օր
Բախելու է դարպասները հռոմեական...
Այդպես գրել է Օկտավիանոս կայսրն իր կտակում:

Տասնամյա մի կարճ ակնթարթում
Հայաստանդ ոտքի կանգնեց,
Հարստացավ, հզորացավ,
Արևելքում վերականգնեց
Հնից եկած գահ ու պատիվ:

Եվ դու քո մեծ պապ Տիգրան Մեծից հետո
Եղար գերդաստանիդ երկրորդ արքան,
Որ, նրա նման, քո իսկ ձեռամբ
Երկորյակ զավակներիդ՝ Տիգրանին և Էրատոյին
Օծեցիր Հայոց արքա
Եվ դարձար նրանց խորհրդական:

Դու ապրեցիր մի կյանք՝ երկու մասով՝
Գերության մեջ և Հայեց գահի վրա,
Դու ապրեց ... Читать дальше »
Просмотров: 682 | Добавил: tigranhayazn | Дата: 04.01.2014 | Комментарии (0)

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՔՈ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

30.12.2013



Անցավ ու պատմություն դարձավ 2013 թվականը:
Շնորհակալություն 2013 թվականին և բարի ճանապարհ նրան՝ դասագրքերում հիշվելու համար:
Գալիս է 2014 թվականը:
Եվ այդ առիթով իմ շնորհավորանքները՝


1.

Շնորհավորում եմ Քո Նոր տարին Հայոց պատմական տարածք՝

... Քո Երկիրը մեծ էր, անընդգրկելի,
Քո մի սահմանը Կասպից ծովն էր,
Մի սահմանը ձգվում էր Սև ծովի ափով
Եվ հասնում էր մինչև Միջերկրական,
Եվ Արևը մայր չէր մտնում քո սահմանում...

Քո լճերը ծով էին,
Քո գետերը՝ անկանգ,
Քո ջրերը՝ մաքուր, զուլալ ու ջինջ,
Քո սարերն Արարատ էին, Բինգյոլ,
Արագած ու Նեմրութ,
Մռով ու Կապուտջիղ,
Տավրոս ու Հայոց պար...

- Եվ Քեզ պիտի հիշենք ամեն վայրկյան, որ դու օտարների գերության մեջ չխորթանաս մեզնից, իսկ մենք որբ չդառնանք Քո կողքին...

2.

Շնորհավոր Քո Նոր տարին Հայ ժողովուրդ՝

... Քեզ կոչում են հայ,
Կոչում են արմեն,
Նաիրցի ու Բիայնացի,
Մուսասիրցի ու Շուպրիացի,
Արրատացի ու ալեման,
Հիթեթ, hուրի, շումեր ու խեթ,
Դու ունեիր բազում
Արքա-արքայիկներ...

Արքաներդ Հայկ էին,
Արամ ու Արգիշտի,
Արտաշես Աշխարհակալ ու Տիգրան Մեծ,
Արշակ արքա ու Պապ,
Տրդատ ու Վռամշապուհ,
Գագիկ Շահնշահ,
Լևոն Մեծագործ ու Հեթում,
Զաքարե Մեծ ու Իվանե,
Այրեր հզոր ու փառահեղ,
Տերեր արդար ու ողջամիտ...

- Հիշենք ու փառաբանենք, հիշենք ու ակնկալենք, հիշենք ու սպասենք Ձեր վերադարձին...

3.

Շնորհավոր Քո Նոր տարին Հայոց Անկախության համար կյանքդ զոհած զինվոր, որ դարձել ես ՛՛Եռաբլուր՛՛ բանակի անզորացիր մարտիկ՝

... Սա այն բանակն է, որ
Ծառայել է միայն Հայաստանին,
Եվ բանակը այս
Այսօր, վաղը և միշտ
Անզորացիր կամքով՝
Ի սեր Հայաստանի,
Միշտ կլինի շարքում,
Միշտ կլինի զինյալ՝
Արարատի դիմաց
Հանուն Ազատության,
Հանուն Անկախության,
Հանուն Հայաստանի...

- Փառք Ձեզ ու Ձեզ ծնած մայրերին, Դուք լինելու եք մեր երիտասարդության հավերժ Ուսուցիչն ու Հայրենասիրության, Հայրենատիրության կենդանի Ոգին...

4.

Շնորհավոր Քո Նոր տարին Հայոց բանակի զինվոր ու գեներալ, որ անդուլ հսկում եք մեր պետության սահմանները՝

... որ սահմանիդ ներսում
երեխաներդ ծնվեն հայերեն,
ապրեն հայերեն,
սովորեն հայերեն,
փեսայանան ու հարսնանան հայերեն,
զավակներ ունենան հայերեն...

- Փառք Ձեզ, որ Ձեր պապերի, հայրերի, եղբայրների հիշատակ պետությունը՝ Հայաստանն ու Արցախը պաշտպանում եք օտար ու թափառիկ հրոսակ-թշնամիներից...

5.

Շնորհավոր Քո Նոր տարին իմ Հայ ժողովուրդ՝

... Քո պատմությունը դեռ չի ավարտվել,
Քո պատմությունը գրվելու է նոր,
Դու պարտ ես վերականգնել Երկիրը քո,
Դու պարտ ես դառնալ Հողերիդ տեր,
Դու պարտ ես կերտել նոր Հայաստան...

- Փառք Հայաստանաբնակ Քո զավակներին, Փառք Աշխարհասփյուռ Քո զավակներին, Փառք Աշխարհի մատին անգին ադամանդ դարձած 75 միլիոն հայերին...
Այսօր մեկիկ-մեկիկ համբուրում եմ բոլորիդ ու ասում շնորհավոր Ձեր Նոր տարին ու Սուրբ Ծնունդը:
Ձեր, մեր բոլորի հայրենակարոտ առաքելությունը՝ Հայոց պահանջատիրությանը, Հայոց հողատիրությանը թող մի քար ավելացնի եկող 2014 թվականին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...

Հավերժ Քո որդի՝ Տիգրան ՊետրոսՅանց


30.12.2013 թ.

Просмотров: 581 | Добавил: tigranhayazn | Дата: 04.01.2014 | Комментарии (0)

՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
28.12.2013



Դեկտեմբերի 28-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛
Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:



Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն ստեղծել է 2013 թ-ի մարտի 14-ին՝ շաբաթվա չորեքշաբթի օրը, և այդ օրվա անունից ստացել ՛՛Չորեքշաբթի՛՛ անուն: Սկզբնապես ակումբի անդամներ են դարձել ՀՊՄՀ ստեղծագործող ուսանողները և աշխատակիցները: Կարճ ժամանակ անց ակումբի անդամներ դարձան նաև ստեղծագործող ուսանողներ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ճարտարագիտական համալսարանից, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից, Հյուսիսային համալսարանից, Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղից, աշակերտներ Երևանի ՛՛Եվրասիա՛՛ վարժարանից: Ուսանողներից բացի ակումբի անդամներ դարձան նաև հանրապետության այլ բնակավայրերում ապրող ստեղծագործողներ: Համացանցում բացված ՛՛Չորեքշաբթի՛՛, ՛՛Գրական ստուդիա՛՛ /ֆեյսբուք/, ՛՛Ստեղծագործում են ուսանողները՛՛, ՛՛Գրադարանի գրական ակումբ՛՛ /mankavarzh.do.am/ էջերը հետաքրքրություն առաջացրեցին նաև հանրապետությունից դուրս: Առաջին արձագանքը եղավ Արցախից: Արցախի պետական համալսարանի մի քանի ստեղծագործող ուսանողներ ստեղծեցին ՛՛Չորեքշաբթիի՛՛ տեղի մասնաճյուղը: Ակումբին միացան ստեղծագործողներ Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Մամուլը, հեռուստատեսությունը և համացանցային կայքերը ևս հետաքրքրություն հանդես բերեցին ակումբի գործունեությանը և պարբերաբար անդրադարձան ակումբի աշխատանքներին /՛՛Ազգ՛՛, ՛՛Կրթություն՛՛, ՛՛Մանկավարժական համալսարան՛՛, ՛՛9-րդ հրաշալիք՛՛ թերթեր, Կանադահայ գրական հանդես, Հ 2, ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերություններ, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛, armspu.am, mankavarzh.do.am, tigranhayazn.do.am կայքեր/: Ստեղծվելով որպես գրական ստուդիա՝ ՛՛Չորեքշաբթին՛՛ դարձավ նաև նկարիչների, երաժիշտների հանդիպման վայր և վերաճեց ու դարձավ գրական ակումբ: Նա էկրանի վրա ցուցադրեց գրական ակումբի 48 անդամների գրական ստեղծագործությունների ՛՛Չորեքշաբթի՛՛ ժողովածուն:

Просмотров: 967 | Добавил: tigranhayazn | Дата: 30.12.2013 | Комментарии (0)

Տիգրան ՊետրոսՅանց

ԱՐՏԱՇԵՍ ԱՐՔԱ



... Եղբայր իմ, Արտաշես արքա,
Ես քեզ հանդիպեցի ծանր մի գիշեր,
Հարազատ Արածանի գետի ափին:
Դու տխուր էիր ու անգամ հուսահատ,
Մի սինլքոր խաբեբա Անտոնիոս
Երդումով հրավիրել էր հորդ՝
Արքայից-արքա Արտավազդին
Եվ ուխտադրժորեն,
Խախտելով Հռոմի հետ պապիդ՝
Տիգրան Մեծի կնքած
Գիրը Եղբայրության՝
Շղթայել էր նրան
Ու զորքով մտել Հայաստան:
Դու հետևում էիր թշնամուն,
Եվ փակեցիր նրա ճանապարհը
... Читать дальше »
Просмотров: 595 | Добавил: tigranhayazn | Дата: 30.12.2013 | Комментарии (0)

Հ Ր Ա Վ Ե Ր



Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում անցկացվելու է ՛՛2013 թվականի լավագույն ընթերցող՛՛ միջոցառումը /չորրորդ անգամ/:
Բոլոր հետաքրքրվածներին սիրով հրավիրում ենք:

Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 591 | Добавил: tigranhayazn | Дата: 24.12.2013 | Комментарии (0)

՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛



Դեկտեմբերի 21-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:

Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային ժողովածուն բացարձակ պատրաստ է և ներառում է ակումբի անդամ 47 ստեղծագործողների աշխատանքները 160 էջի վրա: Աշխատանքը լավագույնս կատարելու համար նա Հրաչյային /Ժորա Հակոբյան/ պարգևատրեց անգլերենով տպագրված նկարչական ալբոմով:



Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Անուշ Առաքելյանը /Երևանի պետական համալսարան/, Տիգրանուհի Արշակյանը, Աննա Վիրաբյանը, Էվելինա Միրզոյանը, Իշխան Բադալյանը:



Մշակութային լուսանցք /ասմունք, երգ, նկարի ցուցադրություն և այլն/ էջում ամենաշատ ծափերի արժանացավ Սերինե Հովհաննիսյանի զարմիկ, յոթնամյա Գրիշան: Նա մեծ ոգևորությամբ արտասանեց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը: Համո Սահյանի մեկական բանաստեղծություններ ներկայացրեցին Արարատ Խաչատրյանը և գրական ակումբի նորեկ, ՀՊՄՀ ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը:



Նանա Մկրտչյանը Հրաչյայի համագործակցությամբ երգեց Պարույր Սևակի խոսքերով ստեղծված ՛՛Երեքնուկ՛՛ երգը, Հրաչյան իր հերթին կատարեց մեկ այլ երգ:

Просмотров: 619 | Добавил: tigranhayazn | Дата: 24.12.2013 | Комментарии (0)

՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛




Դեկտեմբերի 21-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:

Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային ժողովածուն բացարձակ պատրաստ է և ներառում է ակումբի անդամ 47 ստեղծագործողների աշխատանքները 160 էջի վրա: Աշխատանքը լավագույնս կատարելու համար նա Հրաչյային /Ժորա Հակոբյան/ պարգևատրեց անգլերենով տպագրված նկարչական ալբոմով:

Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Անուշ Առաքելյանը /Երևանի պետական համալսարան/, Տիգրանուհի Արշակյանը, Աննա Վիրաբյանը, Էվելինա Միրզոյանը, Իշխան Բադալյանը:

Մշակութային լուսանցք /ասմունք, երգ, նկարի ցուցադրություն և այլն/ էջում ամենաշատ ծափերի արժանացավ Սերինե Հովհաննիսյանի զարմիկ, յոթնամյա Գրիշան: Նա մեծ ոգևորությամբ արտասանեց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը: Համո Սահյանի մեկական բանաստեղծություններ ներկայացրեցին Արարատ Խաչատրյանը և գրական ակումբի նորեկ, ՀՊՄՀ ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը:

Նանա Մկրտչյանը Հրաչյայի համագործակցությամբ երգեց Պարույր Սևակի խոսքերով ստեղծված ՛՛Երեքնուկ՛՛ երգը, Հրաչյան իր հերթին կատարեց մեկ այլ երգ:

Գոռ Բակումյանը ներկայացրեց տեղում կատարած ճեպանկար-դիմանկարների մի շարք:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:





Նոր ստեղծագործություններ ներկայացրեց Անուշ Առաքելյանը 



Մարդ սառը բաժակով քեզ թեյ տվեց,
Դու խմեցիր ու մոռացար թեյի մասին,
Թունդ ու տաք թեյի երազով էիր տարված,
Մորդ անշարժ ձեռքերը սառեցրեցրին քո տաք թեյի երազը



*      *
*


Դու թեթև ու լուռ անցնում էիր փողոցով,
Չէիր էլ նկատում քո չապլինյան քայլերի ընթացքը:
Նեղլիկ ճանապարհի արանքով մեծ քայլեր էիր միացնում:
Մի օր քարեր ... Читать дальше »
Просмотров: 695 | Добавил: tigranhayazn | Дата: 24.12.2013 | Комментарии (0)

ՂՈՐՂԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ


Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919թ.)

Նիկոլայ Ադամի Ղորղանյանը (ծն. 1878թ., Թիֆլիս - 16,02,1921թ., Երևան, կացնահար սպանվել է բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղվել է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում) Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ է, ռուսական բանակի հեծելազորային գեներալ Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին: Ավարտել է Միխայելեվո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան  է գնդապետի կոչման, պատերազմի վերջին եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատարը: 1917 թ-ին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում: Մասնակցել է Վանաձորի ճակատամարտին և 4 օր պահել ճակատի կենտրոնական հատվածը: 1918թ. օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թ-ի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թ-ի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920թթ-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: 1921 թ-ին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը:

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 124,  Տիգրան Հայազն

Просмотров: 629 | Добавил: tigranhayazn | Дата: 18.12.2013 | Комментарии (0)

« 1 2 ... 8 9 10 11 12 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz